040.0721.291199
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«29» նոյեմբերի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 նոյեմբերի 1999 թվական թիվ 721
i
«ԵՐՔԻՄՇԻՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24 հոդվածին, «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 19-ի «Մինչև 1999 թվականի հունվարի 1-ը ստեղծված ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և այլ իրավաբանական անձանց վերակազմակերպման մասին» N 169 որոշման համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Երքիմշին» փակ բաժնետիրական ընկերության NN 25, 26, 27, 28, 29, 30, 31, 32 և երկաթբետոնե իրերի դուստր ձեռնարկությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերակազմավորման միջոցով վերակազմակերպել համապատասխանաբար «Շինարար-25», «Շինարար-26», «Շինարար-27», «Շինարար-28», «Շինարար-29», «Շինարար-30», «Շինարար-31», «Շինարար-32», և «Երկաթբետոնշին» բաց բաժնետիրական ընկերությունների:
2. Սույն որոշմամբ վերակազմակերպված բաց բաժնետիրական ընկերությունների պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի տնօրինման իրավունքը վերապահել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի նոյեմբերի 29-ից: