040.0714.261199
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«26» նոյեմբերի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 նոյեմբերի 1999 թվական թիվ 714
i
ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄ ԴԱՐՁԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ (ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ) ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Զոհված (մահացած) և հաշմանդամ դարձած զինծառայողների (ազատամարտիկների) ընտանիքները բնակարաններով ապահովելու և «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 08 խմբի 01 ենթախմբի 2-րդ կետով նախատեսված միջոցների բաշխումն ըստ համայնքների իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին`
ա) մինչև 1999 թվականի նոյեմբերի 30-ը սույն որոշման հավելվածին համապատասխան ապահովել բնակարանային պայմանների բարելավման համար հատկացվելիք միջոցների բաշխումն ըստ համայնքների` նկատի ունենալով զոհված (մահացած) և հաշմանդամ դարձած զինծառայողների (ազատամարտիկների) ընտանիքներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բնակարաններով ապահովումը.
i
բ) զոհված (մահացած) և հաշմանդամ դարձած զինծառայողների (ազատամարտիկների) ընտանիքները բնակարաններով ապահովելու նպատակով գնել բնակարաններ` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական և տարածքային մարմինների կողմից բնակարանների, շենքերի ու շինությունների գնման և վարձակալության կարգը հաստատելու մասին» N 45 որոշմանը համապատասխան.
գ) զոհված (մահացած) և հաշմանդամ դարձած զինծառայողների (ազատամարտիկների) ընտանիքները բնակարաններով ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի նախագծում համապատասխան միջոցների նախատեսելու համար մինչև 1999 թվականի նոյեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել տվյալներ նախարարության կողմից հաստատված ձևերին համապատասխան:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի և Լոռու մարզպետներին` այն համայնքներում, որտեղ Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով և այլ ծրագրերով նախատեսված միջոցների հաշվին իրականացվում է բնակարանային շինարարություն, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բնակարաններով ապահովել նաև զոհված (մահացած) և հաշմանդամ դարձած զինծառայողների (ազատամարտիկների) ընտանիքներին:
Հավելված
ՀՀ կառավարության 1999 թ.
նոյեմբերի 26-ի N 714 որոշման
Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող
զոհված (մահացած) և հաշմանդամ դարձած զինծառայողների
(ազատամարտիկների) ընտանիքները բնակարաններով ապահովելու
համար Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական
բյուջեով նախատեսված միջոցների բաշխումն ըստ մարզերի
._________________________________________________________.
| Մարզի անվանումը |Հատկացված գումարը (մլն դրամ) |
|___________________________|_____________________________|
|Երևանի քաղաքապետարան | 70,3 |
|___________________________|_____________________________|
|Արագածոտն | 8,0 |
|___________________________|_____________________________|
|Արարատ | 9,3 |
|___________________________|_____________________________|
|Արմավիր | 4,3 |
|___________________________|_____________________________|
|Գեղարքունիք | 15,8 |
|___________________________|_____________________________|
|Կոտայք | 4,9 |
|___________________________|_____________________________|
|Շիրակ | 18,3 |
|___________________________|_____________________________|
|Սյունիք | 13,5 |
|___________________________|_____________________________|
|Լոռի | 15,9 |
|___________________________|_____________________________|
|Վայոց ձոր | 2,7 |
|___________________________|_____________________________|
|Տավուշ | 37,0 |
|___________________________|_____________________________|
| Ընդամենը | 200,0 |
._________________________________________________________.