Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՎ ՏԱՐԱՆՑԻԿ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՓՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՎ ՏԱՐԱՆՑԻԿ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 հուլիսի 1995 թվականի թիվ 573

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՏԱՐԱՆՑԻԿ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքին համապատասխան հանրապետության տարածքով տարանցիկ ավտոմոբիլային փոխադրումների կարգավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ ավտոմոբիլային փոխադրումների երթուղիների սխեման (կցվում է):

i

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ ավտոմոբիլային փոխադրումներ կատարող ավտոտրանսպորտային միջոցների երթուղին յուրաքանչյուր դեպքում որոշում է Հայաստանի Հանրապետության սահմանային մաքսատունը (մաքսային կետը), տալով երթուղային ուղեգիր` ըստ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության ու Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության կողմից հաստատված ձևի, և նշում ելքի մաքսատուն (մաքսային կետ) հասնելու ժամանակը:

(2-րդ կետն ուժը կորցրել է 27.12.00 թիվ 887 որոշում)

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության ու ներքին գործերի նախարարության հետ համատեղ, մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ ավտոմոբիլային փոխադրումների թույլտվություն տալու կարգի մասին:

(3-րդ կետն ուժը կորցրել է 27.12.00 թիվ 887 որոշում)

4. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը, արդարադատության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրումների երթուղիներից շեղվելու համար դրանց իրականացնողներին համապատասխան պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

(4-րդ կետն ուժը կորցրել է 27.12.00 թիվ 887 որոշում)

5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, ֆինանսների նախարարությանը, բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող օտարերկրյա ավտոտրանսպորտային միջոցների նկատմամբ բնապահպան տուրքեր սահմանելու վերաբերյալ:

(5-րդ կետն ուժը կորցրել է 27.12.00 թիվ 887 որոշում)

6. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` սահմանված կարգով իրականացնել Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ ավտոմոբիլային փոխադրումներ կատարող ավտոտրանսպորտային միջոցների երթևեկության անվտանգությունն ապահովող անհրաժեշտ կազմակերպական-տեխնիկական միջոցառումներ:

7. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը` ապահովել տարանցիկ ավտոմոբիլային փոխադրումների համար նախատեսված ավտոճանապարհների բարեկարգ վիճակը, անհրաժեշտ տեղեկատու-ցուցանակների և ճանապարհատրանսպորտային համապատասխան նշանների տեղադրումը, ինչպես նաև տարանցիկ և միջպետական փոխադրումներ իրականացնող ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման և ընթացիկ նորոգման հնարավորությունները տարանցիկ ավտոմոբիլային փոխադրումների երթուղիների սխեմայով նախատեսված կետերում:

i

8. Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարությանը ու տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը` ապահովել տարանցիկ ավտոմոբիլային փոխադրումների երթուղիների միջոցների շուրջօրյա վառելիքայուղային լցավորման հնարավորությունը:

(8-րդ կետն ուժը կորցրել է 27.12.00 թիվ 887 որոշում)

9. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` Հայաստանի Հանրապետության սահմանային կետերում ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ ավտոմոբիլային փոխադրումների վերաբերյալ համապատասխան մատչելի տեղեկատվություն:

(9-րդ կետն ուժը կորցրել է 27.12.00 թիվ 887 որոշում)

10. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության տարածքով ավտոմոբիլային փոխադրումներ իրականացնող պետություններին տեղեկացնել տարանցիկ ավտոմոբիլային փոխադրումների երթուղիների սխեմայի մասին:

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.07.1995
N 573
Որոշում