041.1032.071116
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
7 նոյեմբերի 2016 թվականի N 1032-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունն ու լրացումը`
1) ուժը կորցրած ճանաչել 31-րդ կետը.
2) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 61.9-րդ կետով.
«61.9. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության
պետական կոմիտեի աշխատակազմ 151 3 1
այդ թվում`
կառուցվածքային ստորաբաժանումներ 90 3 1
առանձնացված ստորաբաժանումներ`
քաղաքաշինական պետական տեսչություն 55 1 -
«Լիցենզավորման կենտրոն» գործակալություն 6 - - «:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-ԻՆ