600.0117.300516
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«30» 05 2016 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60016174
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
18 մայիսի 2016 թվականի N 117-Ն
i
ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՄՐԱԿՑՎԱԾ ԿԱՊԻ ՑԱՆՑԵՐԻՑ ԴԵՊԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՇԱՐԺԱԿԱՆ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ՑԱՆՑԵՐ ԿԱՏԱՐՎՈՂ ԶԱՆԳԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍԱԿԱԳԻՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով, որ`
ա) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված կապի ցանցերից դեպի հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական բջջային կապի ցանցեր կատարվող զանգերի համար հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված կապի ցանցերը շահագործող օպերատորների կողմից կիրառվում են տարատեսակ սակագներ,
բ) «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված է էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում սակագների արդարացիության և ողջամտության սկզբունքը և այն, որ որպես սակագների արդարացիության և ողջամտության սկզբունքի հիմնավորում կարող է հանդիսանալ արդեն իսկ նմանատիպ ծառայության համար սահմանված նմանատիպ սակագինը, և
հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «է» և «ժգ» ենթակետերը և 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված կապի ցանցերի օպերատորներին` հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված կապի ցանցերից դեպի հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական բջջային կապի ցանցեր կատարվող զանգերի համար կիրառել միևնույն սակագինը` ըստ յուրաքանչյուր սակագնային փաթեթի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: