040.0682.131199
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«13» նոյեմբերի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 նոյեմբերի 1999 թվականի թիվ 682
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ԱՌԱՋԻՆ ԽՄԲԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՍՊԱՆԵՐԻ ԶՈՐԱԿՈՉ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 1999 թվականի նոյեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» հրամանագրի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` ապահովել 1999 թվականի նոյեմբերի ամսին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի մինչև 35 տարեկան սպաների զորակոչի անցկացումը:
2. Հաստատել զորակոչի ենթակա` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների մասնագիտությունների ցանկը և թիվը (կցվում է):
3. Հաստատել զորակոչի տարեկետման իրավունքից օգտվող` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի առանձին կատեգորիաների պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների ցանկը (կցվում է):
4. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության վրա:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի նոյեմբերի 13-ից:
Հաստատված է
ՀՀ կառավարության 1999 թ.
նոյեմբերի 13-ի N 682 որոշմամբ
Զորակոչի ենթակա` Հայաստանի Հանրապետության զինված
ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների
մասնագիտությունների ցանկը և թիվը
.______________________________.
| Մասնագիտությունը Թիվը |
|______________________________|
|Բուժական գործ 25 |
|Վիրաբույժ 20 |
|Թերապևտ 20 |
|Ատամնաբույժ 20 |
|Սանէպիդեմիոլոգ 10 |
|Վնասվածքաբան 6 |
|Պրովիզոր 6 |
|______________________________|
| Ընդամենը 107 |
.______________________________.
Հաստատված է
ՀՀ կառավարության 1999 թ.
նոյեմբերի 13-ի N 682 որոշմամբ
ՑԱՆԿ
զորակոչի տարեկետման իրավունքից օգտվող` Հայաստանի
Հանրապետության զինված ուժերի առանձին կատեգորիաների
պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների
1. Նախկինում զինվորական ծառայություն անցած պահեստազորի սպաներ
2. Գիտական աստիճան ունեցող պահեստազորի սպաներ (գիտության թեկնածուներ, գիտության դոկտորներ), որոնք աշխատում են պետական բուհերում, պետական հիմնարկներում, 50 տոկոսից ավելի պետական մասնակցությամբ կազմակերպություններում` ըստ իրենց մասնագիտության
3. Պետական կրթական համակարգի ասպիրանտուրայում, ինտերնատուրայում, կլինիկական օրդինատուրայում սովորողներ, բացի հեռակա ուսուցման սովորողներից
4. Երեք և ավելի երեխա ունեցողներ
5. Իրենց խնամքի տակ գտնվող և համատեղ բնակվող առաջին խմբի հաշմանդամ կին կամ երեխա, հայր կամ մայր ունեցողներ
6. Հայաստանի Հանրապետության նախարարների տեղակալներ, գերատեսչությունների ղեկավարներ, նրանց տեղակալները, պետական կառավարման հանրապետական մարմինների կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ
7. Պետական բուհերի ռեկտորներ, պրոռեկտորներ, ֆակուլտետների դեկաններ, ամբիոնների վարիչներ
8. Առողջապահության պետական համակարգում աշխատող ախտաբանանատոմներ