Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ Ա ...

 

 

040.0679.131199

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«13» նոյեմբերի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 նոյեմբերի 1999 թվականի թիվ 679

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 1999 թվականի հունիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին» ՆՀ-287 հրամանագրին և «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14 հոդվածի «ա» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության կենտրոնական ապարատի 1999 թվականի պահպանման ծախսերը` 118813,2 հազ. դրամի չափով:

2. «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 01 խմբի 02 ենթախմբի («03. Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների կենտրոնական ապարատի պահպանում») «ՀՀ մաքսային վարչություն» տողով նախատեսված գումարից պակասեցնել 38859,6 հազ. դրամ, իսկ «ՀՀ հարկային տեսչություն» տողով նախատեսված գումարից` 74685,6 հազ. դրամ, N 1 հավելվածի 01 խմբի 05 ենթախմբի (»01. Գործադիր իշխանության, պետական կառավարման, հանրապետական և տարածքային կառավարման մարմինների կենտրոնական ապարատի պահպանում») «ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչություն» տողով նախատեսված գումարի` 5268,0 հազ. դրամ, և նշված պակասեցումների հետևանքով առաջացած գումարը (ընդամենը 118813,2 հազ. դրամի չափով) ավելացնել N 1 հավելվածի 14 խմբի 04 ենթախմբի «01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» տողով նախատեսված գումարին` այն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության կենտրոնական ապարատի 1999 թվականի պահպանման ծախսերին:

3. Սույն որոշման 2-րդ կետին համապատասխան հաստատել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության 1999 թվականի կենտրոնական ապարատի պահպանման ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման` համաձայն հավելվածի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի նոյեմբերի 13-ից:

 

Հավելված

ՀՀ կառավարության 1999 թվականի

նոյեմբերի 13-ի թիվ 679 որոշման

 

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության

1999 թվականի կենտրոնական ապարատի պահպանման ծախսերն

ըստ տնտեսագիտական դասակարգման

 

._________________________________________________________________________.

|          Հոդվածի անվանումը                    Գումարը (հազ. դրամ)       |

|_________________________________________________________________________|

|                  1                                    2                 |

._________________________________________________________________________.

 

         ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐԸ                        118813.2

            այդ թվում`

 

       Ա. ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ                         118813.2

            այդ թվում`

 

Պետական մարմինների, դրանց ենթակա բյուջետային հիմնարկների աշխատողների

 աշխատավարձ                                      56204.0

 Ընթացիկ տրանսֆերտներ                            15621.9

 

այդ թվում`

 

պարտադիր սոցիալական ապահովագրության

 վճարներ                                         15621.9

 

Ապրանքների գնման և ծառայությունների

 վճարման ծախսեր                                  46987.3

 

այդ թվում`

 

 Ապրանքների ձեռքբերում                           10906.4

 

այդ թվում`

 

Գույք, գրասենյակային ապրանքներ և

 նյութեր                                         10906.4

 

այդ թվում`

 

 գրասենյակային ապրանքներ և  նյութեր              10906.4

 

գույք և սարքավորումներ

 

Գործուղումներ և ծառայողական

 ուղևորություններ                                6324.5

 

 Տրանսպորտային ծառայությունների վճար             6895.1

 

 Կապի ծառայությունների վճար                      11755.2

 

 Կոմունալ ծառայությունների վճար                  5613.5

 

այդ թվում`

 

Էլեկտրաէներգիայի վառելիքի և ջեռուցման

 ծախսեր                                          5529.8

 

 ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձ                  83.7

 

   Այլ ծախսեր                                    5492.6

 

այդ թվում`

 

 ներկայացուցչական ծախսեր                         465.8

 

 շենքի վարձակալական վճար                         5026.8

 

           ԸՆԴԱՄԵՆԸ                              118813.2

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.11.1999
N 679
Որոշում