010.0004.120116
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2015 թվականի դեկտեմբերի 21-ին
«ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի հունիսի 17-ի ՀՕ-122-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«2. Սույն օրենքը տարածվում է նաև մինչև 2.000.000 դրամ գումարի չափով և (կամ) դրան համարժեք արտարժույթով տրամադրված գյուղատնտեսական նշանակության կրեդիտների վրա:»:
i
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը «սպառող» բառից հետո լրացնել «(այդ թվում` գյուղատնտեսական նշանակության կրեդիտ ստացող)» բառերով, իսկ «ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված» բառերից հետո` «(բացառությամբ գյուղատնտեսական նշանակության կրեդիտների)» բառերով:
ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
12 հունվարի 2016 թվականի
ՀՕ-4-Ն