Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-Ի ԹԻՎ 8 ...

02.07.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   12.06.1995  -ից մինչեւ   02.07.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 02.07.01 թիվ 588 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 հունիսի 1995 թվականի թիվ 331

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995

ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-Ի թիվ 8 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ

ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների տրամադրության տակ առկա շրջանառու միջոցների շրջանառելիության ապահովման, դրանց ֆինանսական վիճակի բարելավման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

i

Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունվարի 11-ի «Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հաշիվներից վճարումների հերթականության սահմանման մասին» թիվ 8 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

որոշման 1-ին կետի «ա» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով`

«Ընդ որում, հարկերը և պետական բյուջեի նկատմամբ այլ պարտադիր վճարումները Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության մարմինների կատարողական փաստաթղթերի (վճարման պահանջագրերի) հիման վրա անվիճելի կարգով կարող են կատարվել այդ հաշիվներին առկա կամ հետագայում մինչև կատարողական փաստաթղթերի (վճարման պահանջագրերի) լրիվ կատարումը` փաստացի մուտքագրված յուրաքանչյուր գումարի 75 տոկոսի չափով:

Այն դեպքում, երբ կատարողական փաստաթղթերի (վճարման պահանջագրերի) ներկայացման պահին տվյալ հաշվում առկա գումարի 75 տոկոսը գերազանցում է պահանջագրի գումարին, ապա այն կատարվում է միանգամից և ամբողջությամբ»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.06.1995
N 331
Որոշում