040.0652.211099
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«21» հոկտեմբերի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 հոկտեմբերի 1999 թվականի թիվ 652
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՌԱՋԻՆ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ 5 ԵՎ ԱՎԵԼԻ ՏՈԿՈՍ ՁԱՅՆ ՀԱՎԱՔԱԾ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններում 5 և ավելի ձայն հավաքած կուսակցություններին նյութական աջակցություն ցույց տալու նպատակով նախատեսված 100,0 մլն դրամ գումարից 44109589 դրամը բաշխել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի առաջին գումարման ընտրություններում 5 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին համաձայն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ներկայացրած համամասնությունների (կցվում է):
2. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հոկտեմբերի 21-ից:
«Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի
մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված
100,0 մլն դրամ գումարից 44109589 դրամի բաշխումը
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 1999 թվականի
առաջին գումարման ընտրություններում 5 և ավելի տոկոս
ձայն հավաքած կուսակցություններին
Գումարը (դրամ)
«Հանրապետություն» միավորում 22054795
այդ թվում
Հայոց համազգային շարժում
կուսակցություն 5293150
Հայաստանի հանրապետական
կուսակցություն 3352329
Ռամկավար ազատական (լիբերալ
դեմոկրատական) կուսակցություն 3352329
Քրիստոնեա-Դեմոկրատական Միություն 3352329
Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան
կուսակցություն 3352329
«Մտավորական Հայաստան» միություն 3352329
«Շամիրամ» հասարակական-քաղաքական
կազմակերպություն 8821918
Հայաստանի Կոմունիստական Կուսակցություն 6616438
«Ազգային ժողովրդավարական միություն»
հասարակական-քաղաքական կազմակերպություն 3308219
Ազգային Ինքնորոշում Միավորում 3308219