(ուժը կորցրել է 25.03.10 թիվ 301-Ն որոշում)
i
040.0632.161099
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«16» հոկտեմբերի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 հոկտեմբերի 1999 թվականի թիվ 632
i
ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Փախստականների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. «Փախստականների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված, այդ թվում` Հայաստանի Հանրապետության տարածքում անձին փախստականի կարգավիճակ տալու, մերժելու, դադարեցնելու, զրկելու իրավասությունները վերապահել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը, իսկ օրենքի 4 հոդվածով նախատեսված` փախստականի վկայական և ճամփորդական փաստաթուղթ տալու իրավասությունը` Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը:
(1-ին կետը փոփ. 03.05.07 թիվ 573-Ն որոշում)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հոկտեմբերի 16-ից: