(ուժը կորցրել է 27.11.00 թիվ 778 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 հունիսի 1995 թվականի թիվ 312
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ
ՄԱՅԻՍԻ 26-Ի թիվ 277 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մայիսի 26-ի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակների նշանակման կարգի և նրանց սոցիալական ապահովության ու արտոնությունների մասին» թիվ 277 որոշման 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«10. Ծառայության անցկացման վայրում մշտական բնակելի տարածություն չունեցող և ծառայողական բնակելի տարածությունների բացակայության դեպքում մինչև ընտանիքի երեք անդամ ունեցող զինծառայողներին (բացի ժամկետային զինվորական ծառայության զինծառայողներից) բնակելի տարածության վարձակալության համար օրական վճարվում է դրամական փոխհատուցում` փաստացի վճարված գումարների չափով` բայց ոչ ավելի, քան Հայաստանի Հանրապետությունում սահմանված պաշտոնական գործուղումների դեպքում գիշերավարձի հետևյալ չափերով`
Երևան քաղաքում` 75 տոկոս.
քաղաքներում և շրջկենտրոններում` 40 տոկոս.
այլ բնակավայրերում` 25 տոկոս:
Ընտանիքի չորս և ավելի անգամ ունեցող զինծառայողներին փոխհատուցվում է 50 տոկոսից ավելի»: