040.0626.121099
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«12» հոկտեմբերի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 հոկտեմբերի 1999 թվականի թիվ 626
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 267 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 38 հոդվածի 2-րդ կետի 3 ենթակետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Վաղաժամկետ դադարեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 23-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովների անդամներ նշանակելու մասին» N 267 որոշմամբ Երևանի մարզային ընտրական հանձնաժողովի անդամ նշանակված Գառնիկ Հովակիմյանին, Կոտայքի մարզային ընտրական հանձնաժողովի անդամ Վլադիմիր Ղազարյանի և Վայոց ձորի մարզային ընտրական հանձնաժողովի անդամ նշանակված Գևորգ Աղաբաբյանի լիազորությունները:
2. Երևանի մարզային ընտրական հանձնաժողովի անդամ նշանակել «Հայ-մամուլ» պետական փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Սամվել Նիկոյանին, Կոտայքի մարզային ընտրական հանձնաժողովի անդամ «Արամուսի ջերմային տնտեսության» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի նախագահ Արամայիս Խաչատրյանին, Վայոց ձորի մարզային ընտրական հանձնաժողովի անդամ` Եղեգնաձորի երաժշտական դպրոցի տնօրեն Ֆիլիպ Բալոյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հոկտեմբերի 12-ից: