(ուժը կորցրել է 25.10.17 թիվ 455-Ն որոշում)
i
600.0325.240915
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«24» 09 2015 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60015404
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
16 սեպտեմբերի 2015 թվականի N 325-Ն
i
«ԱՐՄԵՆՏԵԼ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՄՐԱԿՑՎԱԾ ՑԱՆՑՈՎ «ԵՐԵՔԸ ՄԵԿՈՒՄ» ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ` ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԱԿԱԳԻՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը, 27-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված ցանցով մատուցվող «Երեքը մեկում» ծառայությունների (հիմնական հեռախոսագծի բաժանորդային վճար, լայնաշերտ ինտերնետ հասանելիության և հեռուստահեռարձակման ծառայություններ) փաթեթի շրջանակում բնակիչ բաժանորդների համար, որպես այլընտրանքային սակագնային փաթեթ, սահմանել`
1) հիմնական հեռախոսագծի բաժանորդային ամսական առավելագույն վճարը` 500 դրամ` առանց ավելացված արժեքի հարկի և 600 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
2) յուրաքանչյուր հեռախոսագծի համար ամսական տրամադրվող անվճար ներցանցային (տեղական և միջքաղաքային) ելքային զանգերի չափաքանակը` 180 րոպե:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով`
i
1) սահմանված վճարը և ելքային զանգերի չափաքանակը կարող են կիրառվել միայն «Երեքը մեկում» ծառայությունների փաթեթին միանալու վերաբերյալ բաժանորդի (հաճախորդի) գրավոր դիմումի հիման վրա.
2) չնախատեսված սակագնային կարգավորման ենթակա ծառայությունների համար կիրառվում են Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի օգոստոսի 24-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության կողմից մատուցվող ծառայությունների սակագների սահմանման մասին» N 340-Ն և 2007 թվականի նոյեմբերի 16-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության կողմից մատուցվող առանձին ծառայությունների առավելագույն սակագների սահմանման մասին» N 530-Ն որոշումներով սահմանված սակագները, որոնք առավելագույն մեծություններ են.
3) նշված «Երեքը մեկում» ծառայությունների փաթեթում ներառված լայնաշերտ ինտերնետ հասանելիության կամ հեռուստահեռարձակման ծառայությունից բաժանորդի կողմից հրաժարվելու դեպքում դիմումի ներկայացման հաջորդ օրվանից հիմնական հեռախոսագծի բաժանորդային վճարի և ներառված անվճար զանգերի համար գործում են Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի օգոստոսի 24-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության կողմից մատուցվող ծառայությունների սակագների սահմանման մասին» N 340-Ն որոշմամբ «Գնային տարբերակ 1»-ի համար սահմանված հիմնական հեռախոսագծի բաժանորդային վճարը և ամսական տրամադրվող անվճար րոպեների չափաքանակը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: