ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄ
8 սեպտեմբերի 2015 թվականի N 371-Ն
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 90-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի «ա» կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 3-րդ մասով`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 10-ի «Երևանի քաղաքային համայնքում տեղական վճարների դրույքաչափերը սահմանելու և Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի նոյեմբերի 28-ի N 536-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 90-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.
i
1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում «ավարտված շինարարության շահագործումը» բառերը փոխարինել «շինարարության ավարտական ակտի ձևակերպման» բառերով.
2) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 1.1) ենթակետով.
«1.1) շահագործման թույլտվություն տրամադրելու համար`
ա. մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` 25000 դրամ.
բ. 101-ից 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` 50000 դրամ.
գ. 501-ից 1500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` 100000 դրամ.
դ. 1501 քառակուսի մետր և ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` 150000 դրամ».
i
3) որոշման 2-րդ կետի «սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի ա), բ), գ), դ) պարբերությունների» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև 1.1) ենթակետի ա), բ), գ), դ) պարբերությունների» բառերով: