050.0174.200815
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«20» 08 2015 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05015370
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
11 օգոստոսի 2015 թվականի N 174-Ն
i
«ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 6/01-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Հիմք ընդունելով «Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասը, 11-րդ հոդվածի 2-րդ մասը, 15-րդ հոդվածի 2-րդ մասը, 16-րդ հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, 19-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, 24-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 29-րդ հոդվածի 4-րդ մասը, 31-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, 32-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 36-րդ հոդվածի 1-ին մասը, 40-րդ հոդվածի 2-րդ մասը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Արժեթղթավորման հիմնադրամների գրանցումը և գործունեության նկատմամբ պահանջները» Կանոնակարգ 6/01-ը` համաձայն սույն որոշման Հավելվածի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2015 թվականի օգոստոսի 11-ի
թիվ 174-Ն որոշմամբ
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 6/01 ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
ԳԼՈՒԽ 1. |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ |
1. Սույն կանոնակարգը սահմանում է`
1) Հայաստանի Հանրապետության տարածքում արժեթղթավորման հիմնադրամների գրանցման կարգը,
2) արժեթղթավորման հիմնադրամների տնօրենների խորհրդի անդամների նշանակման կարգը,
3) արժեթղթավորման հիմնադրամի կառավարչին և նրա գործունեությանը ներկայացվող պահանջները,
4) արժեթղթավորման հիմնադրամների կողմից ձեռք բերվող ածանցյալ արժեթղթերի տեսակները և դրանցում ներդրումների սահմանաչափերը,
5) ակտիվների խմբի գրանցման կարգը, ակտիվների խմբի ռեգիստրի վարման կարգը,
6) վարկային գրավչության միջոցի տրամադրման թույլտվության ստացման կարգը,
7) արժեթղթավորման հիմնադրամի կողմից անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության չափանիշները և կարգը,
8) արժեթղթավորման հիմնադրամի ինքնալուծարման ժամանակ ներկայացվող փաստաթղթերի ցանկը,
9) արժեթղթավորման հիմնադրամի կանոնադրությունում փոփոխությունների գրանցման և այլ փոփոխությունների ներկայացման կարգերը:
2. Սույն կանոնակարգով պահանջվող փաստաթղթերը Կենտրոնական բանկ են ներկայացվում էլեկտրոնային տարբերակով` Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով, իսկ անհնարինության դեպքում` էլեկտրոնային կրիչով, պատվիրված նամակով կամ առձեռն Կենտրոնական բանկ մուտքագրելու միջոցով, եթե այլ բան նախատեսված չէ սույն կանոնակարգով:
3. Սույն կանոնակարգով պահանջվող բոլոր փաստաթղթերը Կենտրոնական բանկ են ներկայացվում հայերենով, Յունիկոդ տառատեսակով, «Փի Դի Էֆ» ֆորմատով (էլեկտրոնային տարբերակով ներկայացվող փաստաթղթերի դեպքում, բացառությամբ էքսել (excel) ֆորմատով ներկայացվող փաստաթղթերի), եթե այլ բան նախատեսված չէ սույն կանոնակարգով:
4. Տնօրենների խորհրդի անդամի վերաբերյալ միջնորդագիր-տեղեկանքը Կենտրոնական բանկ է ներկայացվում էքսել (excel) ֆորմատով:
5. Կենտրոնական բանկի կողմից գրանցված կանոնադրությունները (դրանց փոփոխությունները, լրացումները) տրամադրվում են հիմնադրամի կառավարչին էլեկտրոնային տարբերակով` Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով, իսկ անհնարինության դեպքում` էլեկտրոնային կրիչով: Գրանցված կանոնադրությունների, ինչպես նաև դրանցում փոփոխությունների ու լրացումների էլեկտրոնային տարբերակները Կենտրոնական բանկի կողմից տեղադրվում են www.cba.am ինտերնետային կայքում` կանոնադրությունները (դրանցում փոփոխությունները, լրացումները) Կենտրոնական բանկում գրանցվելուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում:
6. Սույն կանոնակարգով սահմանված ոչ հայերեն փաստաթղթերը Կենտրոնական բանկ են ներկայացվում կառավարման իրավասու մարմնի (հիմնադրամի կառավարչի) կողմից հաստատված կամ նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանության հետ: Ընդ որում, հայերեն և ոչ հայերեն փաստաթղթերի միջև հակասություն կամ անհամապատասխանություն հայտնաբերվելու դեպքում առաջնահերթությունը տրվում է հայերեն տարբերակին:
7. Սույն կանոնակարգի համաձայն` ներկայացված փաստաթղթերում թերությունների (վրիպումներ, ոչ իրավաբանական անճշտություններ, թվաբանական սխալներ և/կամ նման այլ բացթողումներ) առկայության դեպքում Կենտրոնական բանկը այդ թերությունների մասին տեղեկացնում է դիմումը ներկայացրած անձին: Համապատասխան դիմումը ներկայացված է համարվում ճշգրտված տեղեկությունները և փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու պահից, ընդ որում, դիմումի մերժման համար հիմք կարող է հանդիսանալ փաստաթղթերի կրկին թերի ներկայացումը:
8. Սույն կանոնակարգով սահմանված գործընթացների շրջանակներում ներկայացման ենթակա այն տեղեկատվությունը, որը նախկինում (տվյալ կամ այլ գործընթացի շրջանակներում) արդեն ներկայացվել է Կենտրոնական բանկ, կրկին Կենտրոնական բանկ ներկայացվում է միայն փոփոխված լինելու դեպքում` փոփոխությունների մասով: Ընդ որում, սույն կետի համաձայն համապատասխան փոփոխությունները չներկայացվելու կամ միայն փոփոխությունների մասով ներկայացվելու դեպքում միջնորդագրում (դիմումում) նշվում է այդ մասին:
9. Եթե սույն կանոնակարգով պահանջվող փաստաթղթերով ներկայացված տեղեկատվությունը մինչև համապատասխան գործընթացով որոշման կայացումը փոխվել է, ապա փոփոխված փաստաթուղթը Կենտրոնական բանկ է ներկայացվում 3 աշխատանքային օրվա ընթացքում:
10. Կենտրոնական բանկը սույն կանոնակարգով պահանջվող տեղեկությունների և հաշվետվությունների պարզաբանման և (կամ) մեկնաբանման կարիք ունեցող կետերի վերաբերյալ, ինչպես նաև առանձին վերլուծական և (կամ) վերահսկողական նպատակներից ելնելով, կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություններ և (կամ) պարզաբանումներ: Կենտրոնական բանկի կողմից դիմումի (միջնորդագրի) քննության ժամկետի կասեցման դեպքում քննության վերսկսման որոշման պահից քննության ժամկետը չպետք է գերազանցի քննության համար սահմանված և մինչև կասեցումն ընկած օրերի ժամկետի տարբերությամբ առաջացող օրերի քանակը:
ԳԼՈՒԽ 2. |
ՍՈՒՅՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
11. Սույն կանոնակարգում օգտագործվող հասկացությունները ունեն հետևյալ նշանակությունը`
1) Կենտրոնական բանկ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ.
2) հանձնաժողով` Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողով.
3) հիմնադրամ` արժեթղթավորման հիմնադրամ.
4) ակտիվների խմբի ռեգիստր` ապահովման միջոց հանդիսացող ակտիվների վերաբերյալ սույն կանոնակարգով սահմանված տեղեկությունների ամբողջություն.
5) շահագրգիռ անձ` անձ, որը սույն կանոնակարգի համաձայն ներկայացրել է ակտիվների խմբի ռեգիստրից տեղեկություններ ստանալու դիմում:
12. Սույն կանոնակարգում օգտագործված այլ հասկացություններն ունեն «Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կիրառվող նշանակությունը:
ԳԼՈՒԽ 3. |
ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ |
13. Հիմնադրամի գրանցման համար հիմնադիրը(ները) Կենտրոնական բանկ է(են) ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.
1) «Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 18-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված փաստաթղթերը, ընդ որում.
ա. գրանցման դիմումը ներկայացվում է համաձայն սույն կանոնակարգի Հավելված 1-ի,
բ. հիմնադրամի կանոնադրությունը պետք է ունենա սույն կանոնակարգի Հավելված 2-ով սահմանված ձևի տիտղոսաթերթ,
գ. հիմնադրամի գործունեության տնտեսական ծրագիրը ներկայացվում է համաձայն սույն կանոնակարգի Հավելված 3-ի,
2) տնօրենների խորհրդի անդամների նշանակման համաձայնության տրամադրման համար սույն կանոնակարգի Գլուխ 4-ով նախատեսված փաստաթղթերը,
3) հիմնադրի (հիմնադիրների ժողովի) որոշմամբ հաստատված` հիմնադրամի կառավարչի հետ կնքվելիք պայմանագրի նախագիծը,
4) Կենտրոնական բանկի պահանջի դեպքում` հիմնադրամի առաջիկա 3 տարիների գործունեության մանրամասն նկարագրություն, որը պետք է պարունակի տեղեկություններ նախատեսվող թողարկումների, դրանց հիմնական պայմանների, դրանց ապահովություն հանդիսացող ակտիվների, արժեթղթավորման պրոցեսում ընդգրկվող պոտենցիալ անձանց շրջանակի (նախաձեռնողներ, վաճառողներ, սպասարկողներ), ինչպես նաև պոտենցիալ ներդրողների շրջանակի վերաբերյալ:
14. Կենտրոնական բանկը արժեթղթավորման հիմնադրամին տրամադրում է գրանցման վկայական` սույն կանոնակարգի Հավելված 5-ով սահմանված ձևին համապատասխան:
ԳԼՈՒԽ 4. |
ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ, ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՈՒՄԸ |
15. Տնօրենների խորհրդի անդամի նշանակման համաձայնությունը ստանալու համար հիմնադիրը (հիմնադիրները) Կենտրոնական բանկ է (են) ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
1) տնօրենների խորհրդի անդամ նշանակելու համաձայնությունն ստանալու և տնօրենների խորհրդի անդամի ու նրա գործունեության վերաբերյալ միջնորդագիր-տեղեկանքը` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 4-ի,
2) հիմնադրի (հիմնադիրների) իրավասու մարմնի որոշումը հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամի նշանակման մասին,
3) տնօրենների խորհրդի անդամի թեկնածուի` այլ կազմակերպություններում աշխատելու դեպքում` տվյալ կազմակերպության գրավոր համաձայնությունը:
16. Հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամի թեկնածուն պետք է ունենա ֆինանսական ոլորտում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ և բարձրագույն կրթություն:
17. Եթե տնօրենների խորհրդի անդամի թեկնածուն չունի սույն կանոնակարգի 16-րդ կետով նախատեսված աշխատանքային փորձ և (կամ) բարձրագույն կրթություն, ապա նա իրավունք ունի Կենտրոնական բանկ ներկայացնել համապատասխան պաշտոններում աշխատելու համար իր մոտ բավարար գիտելիքների ու հմտությունների առկայության վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր, տեղեկություններ և (կամ) այլ հիմնավորումներ: Ներկայացված փաստաթղթերի, տեղեկությունների և (կամ) այլ հիմնավորումների հիման վրա հանձնաժողովի դրական եզրակացությամբ թեկնածուն համարվում է համապատասխանության չափանիշներին բավարարող:
18. Տնօրենների խորհրդի անդամները մասնագիտական համապատասխանության ստուգման նպատակով սույն գլխով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելուց հետո անցնում են հարցազրույց հանձնաժողովում: Հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամը պետք է իրազեկ լինի ֆինանսական համակարգի, մասնավորապես` արժեթղթավորման հիմնադրամների գործունեությունը կարգավորող օրենքներին և այլ իրավական ակտերին: Հարցազրույցի արդյունքներով Կենտրոնական բանկի նախագահն ընդունում է որոշում` այդ պաշտոնում տնօրենների խորհրդի անդամի համապատասխանության կամ անհամապատասխանության վերաբերյալ:
19. Տնօրենների խորհրդի անդամի մասնագիտական համապատասխանության վերաբերյալ որոշումը կարող է ընդունվել առանց տնօրենների խորհրդի անդամի թեկնածուին հարցազրույցի հրավիրելու:
20. Կենտրոնական բանկը պարտավոր է սահմանված փաստաթղթերն ստանալու պահից` մեկամսյա ժամկետում, տրամադրել տնօրենների խորհրդի անդամի նշանակման համաձայնությունը կամ մերժել: Կենտրոնական բանկի կողմից պահանջվող որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով մեկամսյա ժամկետը կարող է կասեցվել: Կենտրոնական բանկի կողմից մեկամսյա ժամկետում համաձայնություն չտրամադրելու կամ մեկամսյա ժամկետը կասեցնելու մասին հիմնադրամին չտեղեկացնելու դեպքում համաձայնությունը համարվում է տրված:
ԳԼՈՒԽ 5. |
ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՌԱՎԱՐՉԻՆ ԵՎ ՆՐԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ |
21. Կառավարիչն իրականացնում է Օրենքի 16-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները, այդ թվում.
1) հիմնադրամի արժեթղթերի թողարկման և մարման իրականացում (կազմակերպում),
2) հիմնադրամի համար ակտիվների ձեռքբերում,
3) հիմնադրամի հաշվապահական հաշվառման կազմակերպում,
4) հիմնադրամի տնօրենների խորհրդին և հիմնադիրներին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում,
5) այլ ադմինիստրատիվ գործառույթներ:
22. Կառավարիչը կարող է իր գործառույթների մի մասը (այդ թվում` հիմնադրամի հաշվապահական հաշվառումը) պատվիրակել այլ անձի, եթե դրա հնարավորությունը նախատեսված է հիմնադրամի կանոնադրությամբ և արժեթղթերի թողարկման ազդագրով: Այդ դեպքում կառավարիչը շարունակում է պատասխանատվություն կրել պատվիրակված գործառույթների պատշաճ կերպով և բարեխղճորեն իրականացման համար:
23. Կառավարիչը պարտավոր է նախապես` առնվազն 15 օր առաջ տեղեկացնել Կենտրոնական բանկին կառավարման գործառույթների պատվիրակման մասին` ներկայացնելով երրորդ անձի հետ կնքված գործառույթների պատվիրակման պայմանագրի պատճենը:
24. Կառավարիչը չի կարող պատվիրակել կառավարման գործառույթները երրորդ անձին, եթե գործառույթների պատվիրակումը.
1) առաջացնում է շահերի բախումներ երրորդ անձի և կառավարչի միջև,
2) անհնար կդարձնի կառավարչի կողմից պատվիրակված գործառույթների պատշաճ իրականացման նկատմամբ անընդհատ և արդյունավետ հսկողության իրականացումը,
3) ստեղծում է այնպիսի իրավիճակ, որի դեպքում կառավարիչը փաստացի չի իրականացնում հիմնադրամի կառավարումը:
25. Հիմնադրամի կանոնադրությունը պետք է սահմանի կառավարման այն գործառույթների ցանկը, որոնք կարող են պատվիրակվել երրորդ անձին:
26. Կառավարչի գործառույթները չեն կարող պատվիրակվել նախաձեռնող, վաճառող կամ սպասարկող հանդիսացող ընկերությանը:
27. Կառավարիչը կարող է կառավարել մեկից ավելի հիմնադրամներ:
28. Կառավարիչը պարտավոր է իրականացնել հիմնադրամի ակտիվներում ընդգրկված արժեթղթերից բխող բոլոր իրավունքները:
29. Կառավարիչն իրավունք չունի.
1) անհատույց օտարել հիմնադրամի ակտիվները,
2) օգտագործել հիմնադրամի ակտիվներն ի շահ իրեն,
3) հիմնադրամի ակտիվների հաշվին իրականացնել սեփական և/կամ երրորդ անձանց պարտավորությունների մարում, որը նախատեսված չէ Օրենքի 6-րդ կամ 7-րդ հոդվածներով,
4) վաճառել իր սեփական գույքը իր կողմից կառավարվող արժեթղթավորման հիմնադրամին:
30. Կառավարիչ կարող է լինել այն ներդրումային ընկերությունը, որի ընդհանուր կապիտալը կազմում է առնվազն 100 միլիոն ՀՀ դրամ և որն իրավունք ունի մատուցելու «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված ներդրումային ծառայություններից որևէ մեկը:
31. Հիմնադրամի ակտիվներն առանձնացված են այլ անձանց (այդ թվում` տվյալ հիմնադրամի հիմնադիրների) գույքից և հաշվառվում են առանձին: Կառավարիչը պետք է ապահովի հիմնադրամի միջոցների հաշվառումն ու կառավարումը իր սեփական ակտիվներից, իր կողմից կառավարվող այլ հիմնադրամների ակտիվներից և այլ փաթեթներից առանձին:
ԳԼՈՒԽ 6. |
ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ԱԾԱՆՑՅԱԼ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ |
32. Հիմնադրամի կողմից օրենքով սահմանված դեպքերում կարող են ձեռք բերվել այնպիսի ածանցյալ արժեթղթերը, որոնք
1) թույլատրված են առևտրին Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև Կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68-Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ով սահմանված` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործող կարգավորվող շուկաների ցանկում ընդգրկված որևէ կարգավորվող շուկայում.
2) շրջանառվում են արտաբորսայում և
ա. գործարքի մյուս կողմը հանդիսանում է ֆինանսական վերահսկողության ենթակա սուբյեկտ, և
բ. ձեռք բերված ածանցյալ գործիքի արժեքը կարող է արժանահավատորեն գնահատվել յուրաքանչյուր օր, և հիմնադրամը կարող է ցանկացած պահին իր նախաձեռնությամբ ողջամիտ գնով իրացնել ածանցյալ գործիքը:
33. Ածանցյալ գործիքի գծով գործարքի մեկ կողմի հետ կապված ռիսկի ծավալը չպետք է գերազանցի հիմնադրամի ակտիվների ընդհանուր արժեքի 10 տոկոսը, եթե գործարքի կողմը բանկ է, կամ 5 տոկոսը, եթե գործարքի կողմը այլ ֆինանսական կազմակերպություն է:
34. Հիմնադրամի ակտիվներում ընդգրկված բոլոր ածանցյալ գործիքների հետ կապված ռիսկի ընդհանուր ծավալը չպետք է գերազանցի հիմնադրամի ակտիվների ընդհանուր արժեքը:
ԳԼՈՒԽ 7. |
ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԽՄԲԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ, ԱԿՏԻՎՆԵՐԻ ԽՄԲԻ ՌԵԳԻՍՏՐԸ |
35. Ակտիվների խմբի գրանցման համար հիմնադրամի կառավարիչը Կենտրոնական բանկ է ներկայացնում.
1) տեղեկություններ ակտիվների խմբում ընդգրկվող յուրաքանչյուր ակտիվի վերաբերյալ` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 6-ի, ընդ որում, միևնույն արժեթղթավորման հիմնադրամի կողմից առանձին` մեկից ավելի թողարկումներ իրականացվելու դեպքում այդ թողարկումներից յուրաքանչյուրի համար ապահովման միջոց հանդիսացող ակտիվների խմբերը ներկայացվում են առանձին ցանկերով.
2) ակտիվների ցանկում ներառված ակտիվների նկատմամբ արժեթղթավորման հիմնադրամի սեփականության իրավունքը հավաստող փաստաթղթերը` Կենտրոնական բանկի պահանջով:
36. Սույն կանոնակարգի 35-րդ կետով նախատեսված տեղեկատվության հիման վրա Կենտրոնական բանկը ստեղծում և վարում է ակտիվների խմբի ռեգիստր:
37. Այն դեպքում, երբ միևնույն արժեթղթավորման հիմնադրամի կողմից իրականացվում են առանձին` մեկից ավելի թողարկումներ, ապա ակտիվների խմբի ռեգիստրում պետք է նշվի նաև տվյալ խմբի գրավով ապահովված պարտավորությունը:
38. Կառավարիչը պատասխանատվություն է կրում ակտիվների խմբի ռեգիստրում ներառման ենթակա` Կենտրոնական բանկին տրամադրված տեղեկատվության ամբողջականության և արժանահավատության համար:
39. Ակտիվների խմբի ռեգիստրում ներառման ենթակա տեղեկությունները Կենտրոնական բանկ են ներկայացվում էլեկտրոնային եղանակով` Սի-Բի-Էյ Նեթ համակարգով: Սույն կանոնակարգի Հավելված 6-ը էլեկտրոնային ձևով ներկայացնելիս ֆայլը կոդավորվում է ըստ Կենտրոնական բանկի կողմից տրամադրված կոդավորման:
40. Ակտիվների խմբի ռեգիստր մուտքագրված տվյալների փոփոխության դեպքում հիմնադրամը պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել այդ փոփոխությունները համաձայն սույն կանոնակարգի Հավելված 6-ի` դրանց տեղի ունենալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Ընդ որում, պարտադիր ներկայացման ենթակա են առնվազն հետևյալ փոփոխությունները (հաշվի առնելով սույն կանոնակարգի 41-րդ կետով նախատեսված կարգավորումը).
1) ակտիվների ցանկում տեղի ունեցած փոփոխությունները (այդ թվում` ակտիվի մարման հետևանքով).
2) այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել ակտիվների որակի վատթարացման կամ բարելավման արդյունքում (այդ թվում` ակտիվի դասակարգում, պարտապանի վարկանիշի փոփոխություն, ժամկետանց գումարների վճարում):
41. Եթե Կենտրոնական բանկը այլ աղբյուրներից ստանում է սույն կանոնակարգի 40-րդ կետով նախատեսված տեղեկությունները, ապա Կենտրոնական բանկը կարող է տեղեկացնել հիմնադրամի կառավարչին այդ տեղեկությունների ներկայացման անհրաժեշտության բացակայության մասին:
42. Սխալ կամ թերի տեղեկատվության ստանալու դեպքում Կենտրոնական բանկը տեղեկատվությունը տրամադրողին տեղեկացնում է անճշտության մասին:
43. Սխալ կամ թերի տեղեկատվություն տրամադրելու դեպքում հիմնադրամը պարտավոր է սխալ կամ թերի տեղեկատվության տրամադրման փաստը բացահայտելու (այդ մասին տեղեկանալու) օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ակտիվների խմբի ռեգիստր ներկայացնել ակտիվների խմբի վերաբերյալ ճշգրտված տեղեկատվություն: Սույն կանոնակարգի իմաստով սխալ տեղեկատվություն է համարվում նաև սահմանված ֆորմատներին չհամապատասխանող կամ տվյալների հակասություն, անհամապատասխանություն պարունակող տեղեկատվությունը:
44. Ակտիվների խմբի ռեգիստր ներկայացված տեղեկատվությունը հիմնադրամը (հիմնադրամի կառավարիչը) պետք է պահպանի էլեկտրոնային եղանակով` ակտիվների խմբով ապահովված արժեթղթերի մարումից հետո առնվազն մեկ տարի:
ԳԼՈՒԽ 8. |
ԱԿՏԻՎՆԵՐԻ ԽՄԲԻ ՌԵԳԻՍՏՐԻՑ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԱՑՈՒՄԸ |
45. Ակտիվների խմբի ռեգիստրից տեղեկությունների ստացման համար շահագրգիռ անձը ներկայացնում է դիմում` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 7-ի: Դիմումը ներկայացվում է էլեկտրոնային տարբերակով` Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով, իսկ դրա բացակայության դեպքում` թղթային եղանակով:
46. Ակտիվների խմբի ռեգիստրից տեղեկությունները շահագրգիռ անձանց են տրամադրվում միայն ամփոփ տեսքով կամ այնպիսի տեսքով, որը չպետք է թույլ տա բացահայտել անհատական տեղեկատվություն ակտիվների հետ կապված անձի (պարտապանի) վերաբերյալ: Տեղեկությունները շահագրգիռ անձանց են տրամադրվում էլեկտրոնային տարբերակով` Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով, իսկ դրա բացակայության դեպքում` թղթային եղանակով: Կենտրոնական բանկը կարող է սահմանել ռեգիստրից տրամադրվող տեղեկությունների ստանդարտ ձև:
47. Ակտիվների խմբի ռեգիստրից տեղեկատվության տրամադրումը շահագրգիռ անձանց իրականացվում է վերջիններիս կողմից սույն կանոնակարգի 45-րդ կետով սահմանված դիմումը ներկայացնելուց հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
48. Կենտրոնական բանկը, հիմնադրամի կառավարչի կողմից համապատասխան պահանջի դեպքում, իր կողմից սահմանված տեսքով տրամադրում է տեղեկանք ակտիվների խմբի ռեգիստրում ներառված ակտիվի (ակտիվների խմբի)` ի ապահովումն դրանցով ապահովված արժեթղթերից բխող պարտականությունների կատարման գրանցված լինելու վերաբերյալ:
49. Կենտրոնական բանկի նախագահն իր որոշմամբ կարող է ակտիվների խմբի ռեգիստրից տեղեկություններ ստանալու համար սահմանել սակագներ և դրանց վճարման կարգը, որով տարբեր կատեգորիայի օգտագործողների համար կարող են նախատեսվել տարբեր վճարներ:
50. Շահագրգիռ անձանց կողմից կատարված բոլոր հարցումների մասին տեղեկատվությունը գրանցվում է:
ԳԼՈՒԽ 9. |
ՎԱՐԿԱՅԻՆ ԳՐԱՎՉՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ |
51. Օրենքի 31-րդ հոդվածով նախատեսված վարկային գրավչության միջոցներից բացի, ակտիվներով ապահովված արժեթղթերի գծով, որպես վարկային գրավչության միջոց, կարող են տրամադրվել նաև արժեթղթերի գծով պարտավորության կատարման երաշխավորություններ կամ երաշխիքներ, որոնք տրվել են Ստանդարտ և Փուրզի «ԲԲԲ» խմբի` «ԲԲԲ», Մուդիզի «Բաա» խմբի` «Բաա3» կամ Ֆիթչի «ԲԲԲ» խմբի` «ԲԲԲ» կամ ավելի բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա պետությունների կառավարությունների, կենտրոնական բանկերի կամ պետական այլ կազմակերպությունների կողմից:
52. Օրենքի 31-րդ հոդվածում, ինչպես նաև սույն կանոնակարգի 51-րդ կետում չնշված վարկային գրավչության միջոցի տրամադրման թույլտվության համար հիմնադրամը և վարկային գրավչության միջոց տրամադրող անձը հիմնադրամի կառավարչի միջնորդությամբ Կենտրոնական բանկ են ներկայացնում.
1) դիմում` վարկային գրավչության միջոցի տրամադրման թույլտվության մասին,
2) վարկային գրավչության միջոցի համառոտ նկարագրությունը,
3) վարկային գրավչության միջոցը տրամադրող անձի` տվյալ տարվան նախորդող տարվա տարեկան ֆինանսական հաշվետվությունը և աուդիտորական եզրակացությունը (առկայության դեպքում), իսկ դրանց բացակայության դեպքում` ֆինանսական վիճակի վերաբերյալ այլ տեղեկատվություն:
53. Սույն կանոնակարգի 51-րդ կետում նշված տեղեկությունների պարզաբանման համար Կենտրոնական բանկը կարող է հիմնադրամի կառավարչից և/կամ վարկային գրավչություն միջոցը տրամադրող անձից պահանջել լրացուցիչ տեղեկություններ, բացատրություններ, փաստաթղթեր:
54. Վարկային գրավչության միջոցի տրամադրման թույլտվության համար փաստաթղթերը ստանալուց հետո քսանհինգ աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկը որոշում է կայացնում վարկային գրավչության միջոցի տրամադրման թույլտվության մասին: Նշված ժամկետի ընթացքում թույլտվության մերժման որոշում չկայացնելու դեպքում վարկային գրավչության միջոցի տրամադրման թույլտվությունը համարվում է տրված:
55. Ակտիվներով ապահովված արժեթղթերի յուրաքանչյուր թողարկման 10 տոկոսից ավելին որպես վարկային գրավչության միջոց ձեռք բերելու համար թույլտվություն ստանալու նպատակով նախաձեռնողը և/կամ վաճառողը հիմնադրամի կառավարչի միջնորդությամբ Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.
1) Կենտրոնական բանկի նախնական թույլտվություն ստանալու դիմում,
2) նախաձեռնողի և/կամ վաճառողի իրավասու մարմնի որոշումը կամ որոշումից քաղվածք` թողարկման 10 տոկոսից ավելին ձեռք բերելու վերաբերյալ:
Կենտրոնական բանկը փաստաթղթերը ստանալուց հետո տասնօրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական թույլտվություն տալու կամ թույլտվությունը մերժելու վերաբերյալ:
ԳԼՈՒԽ 10. |
ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՈՒԴԻՏՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ |
56. Արժեթղթավորման հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության արտաքին աուդիտն իրականացնող անձը պետք է բավարարի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2011 թվականի մարտի 1-ի թիվ 41-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության աուդիտն իրականացնող անձանց ներկայացվող չափանիշները» կանոնակարգ 4/11-ի 2-րդ գլխով սահմանված չափանիշներին:
ԳԼՈՒԽ 11. |
ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԻՆՔՆԱԼՈՒԾԱՐՄԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
57. Ինքնալուծարման նախնական համաձայնություն ստանալու համար հիմնադրամի կառավարիչը Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.
1) հիմնադրամի լուծարման նախնական համաձայնություն ստանալու միջնորդագիրը,
2) հիմնադրամի լուծարման մասին արժեթղթավորման հիմնադրամի տնօրենների խորհրդի որոշումը,
3) հիմնադրամի ինքնալուծարման հիմնավորումները, այդ թվում` պարտավորությունների ամբողջությամբ կատարման և/կամ հիմնադրամի կողմից կամ նախաձեռնողի կամ վաճառողի կողմից ակտիվների հետգնման իրականացման մասին,
4) հիմնադրամի ակտիվների վաճառքի հնարավոր տարբերակների նկարագրությունը, նվազագույն ծախսերի տեսանկյունից նախընտրելի տարբերակը,
5) արժեթղթավորման հիմնադրամի հաշվեկշիռը,
6) ընթացիկ և սպասվող դատական գործերի վերաբերյալ տեղեկանք, արժեթղթավորման հիմնադրամի վրա դրանց ազդեցության գնահատումը (օրինակ` հնարավոր ծախսեր, արժեթղթավորման հիմնադրամի ակտիվների կալանք և այլն),
7) արժեթղթավորման հիմնադրամի տնօրենների խորհրդի կողմից ընդունված` արժեթղթավորման հիմնադրամի լուծարման նախագիծը, որը մասնավորապես պետք է ներառի.
ա. լուծարման նվազագույն և առավելագույն ժամկետները,
բ. իրականացվելիք միջոցառումները և գործողությունները, դրանց իրականացման ժամանակացույցը,
գ. պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո մնացած միջոցները հիմնադիրների միջև բաշխելու կարգը,
դ. լուծարային հանձնաժողովի կազմը,
ե. լուծարային հանձնաժողովի լիազորությունները և պարտավորությունները,
զ. լուծարային հանձնաժողովի ամսական վարձատրության չափը և ծախսերի ամսական սահմանաչափը,
է. լուծարային հանձնաժողովի աշխատակարգը և նիստերի անցկացման, որոշումների ընդունման կարգը,
ը. լուծարման ընթացքում արժեթղթավորման հիմնադրամի կառավարման կարգը,
թ. լուծարային հանձնաժողովի գործունեության դադարեցման կարգը:
ԳԼՈՒԽ 12. |
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԵՎ ԱՅԼ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՑՈՒՄԸ |
58. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող արժեթղթավորման հիմնադրամները պարտավոր են փոփոխությունները փաստացի կատարելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում`
1) Կենտրոնական բանկ գրանցման ներկայացնել արժեթղթավորման հիմնադրամի կանոնադրությունում կատարված փոփոխությունները.
2) Կենտրոնական բանկին տեղեկացնել տնօրենների խորհրդի անդամին պաշտոնից ազատելու մասին.
3) Կենտրոնական բանկին տեղեկացնել կառավարչի փոփոխման մասին:
59. Արժեթղթավորման հիմնադրամի կանոնադրությունում կատարված փոփոխությունները Կենտրոնական բանկում գրանցելու համար արժեթղթավորման հիմնադրամը ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը`
1) կատարված փոփոխությունները գրանցելու մասին միջնորդագիր` արժեթղթավորման հիմնադրամի կառավարման մարմնի լիազոր անձի ստորագրությամբ` վավերացված կնիքով (առկայության դեպքում),
2) արժեթղթավորման հիմնադրամի իրավասու մարմնի կամ դատարանի որոշումը կամ համապատասխան արձանագրությունից քաղվածք` արժեթղթավորման հիմնադրամի կանոնադրությունում կատարված փոփոխությունների վերաբերյալ,
3) արժեթղթավորման հիմնադրամի կանոնադրության փոփոխված դրույթները (փոփոխություն(ներ)ը և (կամ) լրացում(ներ)ը) կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը, որը պետք է ունենա սույն կանոնակարգի Հավելված 8-ով սահմանված ձևի տիտղոսաթերթ:
60. Կանոնադրության փոփոխության գրանցման վերաբերյալ որոշումը ձևակերպվում է գրանցման ներկայացված փոփոխության տիտղոսաթերթի վրա Կենտրոնական բանկի նախագահի էլեկտրոնային-թվային ստորագրությունը դնելու միջոցով:
61. Արժեթղթավորման հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամին պաշտոնից ազատելու դեպքում հիմնադրամի կառավարիչը տեղեկացնում է Կենտրոնական բանկին` կից ներկայացնելով իրավասու մարմնի որոշումը տնօրենների խորհրդի անդամին պաշտոնից ազատելու մասին:
62. Սույն կանոնակարգի Հավելված 4-ով սահմանված տեղեկանքի 2.6-րդ, 2.8-2.9-րդ, 3.1-րդ, 3.3-րդ ենթակետերով և (կամ) 4-6-րդ կետերով սահմանված տեղեկությունների փոփոխության դեպքում այդ փոփոխությունները երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում են Կենտրոնական բանկ:
Հավելված 1
«Արժեթղթավորման հիմնադրամների
գրանցումը և գործունեության նկատմամբ
պահանջները» Կանոնակարգ 6/01-ի
ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎ
Հայաստանի Հանրապետության
Կենտրոնական բանկի նախագահ
..............................
ԴԻՄՈՒՄ
Հարգելի ...................
Մենք (Ես)` ներքոստորագրյալներս (ներքոստորագրյալս), որոշում ենք (եմ) կայացրել
______________________________________________________________________
արժեթղթավորման հիմնադրամի անվանումը և կազմակերպական-իրավական տեսակը
ստեղծելու մասին:
Համաձայն Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի` կից ներկայացնում ենք (եմ) արժեթղթավորման հիմնադրամի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը (առդիր` ------ էջ):
Մենք (Ես)` ներքոստորագրյալներս (ներքոստորագրյալս), հավաստիացնում ենք (եմ), որ մանրակրկիտ դիտարկել ենք (եմ) սույն դիմումին կից ներկայացված յուրաքանչյուր փաստաթղթում արտացոլված տեղեկատվությունը: Հավաստիացնում ենք (եմ), որ տեղեկատվությունն արժանահավատ է ու ամբողջական, և գիտակցում ենք (եմ), որ որևէ փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության:
Խնդրում ենք (եմ) գրանցել արժեթղթավորման հիմնադրամը:
Արժեթղթավորման հիմնադրամի հիմնադիր անձինք (անձ)`
Անվանումը, Գործադիր մարմնի ղեկավարի Ստորագրություն
կազմակերպաիրավական ձևը անուն, ազգանուն
_____________________ ______________________ ____________________
_____________________ ______________________ ____________________
_____________________ ______________________ ____________________
«___»_______________ 20 թ.
Հավելված 2
«Արժեթղթավորման հիմնադրամների
գրանցումը և գործունեության նկատմամբ
պահանջները» Կանոնակարգ 6/01-ի
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹԻ ՁԵՎ
.____________________________________________________________________.
|ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ԳՐԱՆՑՎԱԾ Է |
| |
|-------------------------------------- ՀՀ կենտրոնական բանկում |
|(հիմնադրամի իրավասու մարմնի անվանումը) |
| |
|--/--/----թ. թիվ ---------որոշմամբ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ|
| |
|-------------------------------------- ____________________________|
| (իրավասու անձի պաշտոնը) (ստորագրություն) |
| |
|-------------------------------------- |
| (անուն, ազգանուն, ստորագրություն) |
| |
| |
| ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ |
|____________________________________________________________________|
| Հիմնադրամի լրիվ անվանումը |
| |
| |
.____________________________________________________________________.
Հավելված 3
«Արժեթղթավորման հիմնադրամների
գրանցումը և գործունեության նկատմամբ
պահանջները» Կանոնակարգ 6/01-ի
ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՁԵՎ
ԲԱԺԻՆ I. ՆԱԽԱԲԱՆ (3-5 էջ)
ԳԼՈՒԽ 1. |
ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ (1,5-2 էջ) |
Ներկայացվում են արժեթղթավորման հիմնադրամի մասին ընդհանուր տեղեկություններ, այդ թվում` արժեթղթավորման հիմնադրամի անվանումը, գտնվելու վայրը, առաջարկվող ղեկավարների ցանկը, իսկ հայեցողությամբ` այլ տեղեկատվություն:
ԳԼՈՒԽ 2. |
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԸ (0,5-1 էջ) |
Ներկայացվում են արժեթղթավորման հիմնադրամի տնտեսական ծրագրի (այսուհետ` ծրագիր) մշակման հիմքում դրված հիմնական ենթադրությունները, մշակող անձի կամ մշակման աշխատանքները կոորդինացնող անձի վերաբերյալ տվյալները (զբաղեցրած պաշտոնը և հեռախոսի համարը):
ԲԱԺԻՆ II. ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ (2-4 էջ)
ԳԼՈՒԽ 3. |
ՆՊԱՏԱԿԸ (0.5 էջ) |
Ներկայացվում է արժեթղթավորման հիմնադրամի գործունեության նպատակը:
ԳԼՈՒԽ 4. |
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (0,5-1,5 էջ) |
Բնութագրվում է արժեթղթավորման հիմնադրամի հիմնական գործառնությունների և ծառայությունների ոլորտը` պլանավորվող ժամանակաշրջանի համար: Մասնավորապես`
1) գործունեության մեջ զգալի ծավալ կազմող գործարքների տեսակները և/կամ ենթատեսակները,
2) ֆինանսական ծառայությունների շուկայի նպատակային հատվածներն ըստ տնտեսության ոլորտների:
ԲԱԺԻՆ III. ԱՐՏԱՔԻՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (2-4 էջ)
ԳԼՈՒԽ 5. |
ԱՐՏԱՔԻՆ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (1,5-3 էջ) |
1. Նկարագրվում է արժեթղթավորման հիմնադրամի արտաքին միջավայրում արժեթղթավորման հիմնադրամի կողմից կանխատեսվող հիմնական այն երևույթները, փոփոխությունները և դրանց հետ կապված ռիսկերը, որոնց հետ արժեթղթավորման հիմնադրամը կարող է բախվել պլանավորվող ժամանակաշրջանում: Մասնավորապես`
ա) միջազգային շուկաներում.
բ) ներքին տնտեսությունում.
գ) ֆինանսական շուկաներում.
դ) Օրենսդրական դաշտում:
2. Վերլուծությունը կատարվում է միայն վերոհիշյալ ոլորտներում արժեթղթավորման հիմնադրամի կողմից կանխատեսվող փոփոխությունների, երևույթների` արժեթղթավորման հիմնադրամի գործունեության վրա ազդեցության տեսանկյունից` դիտարկելով դրանք որպես արժեթղթավորման հիմնադրամի գործունեության զարգացման հնարավորություններ, խոչընդոտներ, ռիսկեր կամ սպառնալիքներ: Անհրաժեշտ է խուսափել խիստ վերացական արտահայտություններից, երևույթներ նկարագրելուց` առանց ներկայացնելու արժեթղթավորման հիմնադրամի վրա դրա հնարավոր ազդեցությունը: Եթե նշված ոլորտներից որևէ մեկում զարգացումները արժեթղթավորման հիմնադրամի գնահատականներով չեն ազդելու նրա գործունեության վրա (օրինակ` միջազգային շուկաներում տեղի ունեցող երևույթները), ապա պետք է հակիրճ նշել դրա պատճառները:
ԳԼՈՒԽ 6. |
ԱՐՏԱՔԻՆ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ (0,5-1 էջ) |
ԳԼՈՒԽ 5-ում |
կատարված վերլուծությունից վեր հանել և ամփոփ ներկայացնել արտաքին միջավայրում կանխատեսվող երևույթները որպես արժեթղթավորման հիմնադրամի համար հետագա զարգացման հնարավորություններ և զարգացմանը խոչընդոտող սպառնալիքներ, վտանգներ, ռիսկեր: |
Հավելված 4
«Արժեթղթավորման հիմնադրամների
գրանցումը և գործունեության նկատմամբ
պահանջները» Կանոնակարգ 6/01-ի
ՄԻՋՆՈՐԴԱԳԻՐ-ՏԵՂԵԿԱՆՔ
ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՎ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԵՎ ՆՐԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Մաս 1
Խնդրում ենք Կենտրոնական բանկի համաձայնությունը ------------------------
-----------------------------------------------------------------------
(տնօրենների խորհրդի անդամի թեկնածուի անունը, ազգանունը, հայրանուն)
արժեթղթավորման հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ նշանակելու համար:
Հավաստիացնում ենք, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկությունները արժանահավատ են և ամբողջական, բացակայում են ստորև ներկայացված անձի` արժեթղթավորման հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամի պաշտոնում նշանակումը մերժելու համար համապատասխան օրենքներով և կարգերով սահմանված հիմքերը:
Արժեթղթավորման հիմնադրամի իրավասու
մարմնի անձի անունը և ազգանունը ---------------------------------
Ստորագրություն _________________________________
Մաս 2
._____________________________________________________________________.
| |
| .___________. |
| |Ամրակցեք | |
| |այստեղ | |
| |Ձեր | |
| |լուսանկարը:| |
| .___________. |
|_____________________________________________________________________|
|.__. |
|.__.Այս վանդակում նշում է կատարվում, եթե միջնորդագրում ներկայացվում |
| են միայն փոփոխությունները |
|_____________________________________________________________________|
| |
|1. Հիմնադրամի վերաբերյալ տվյալները |
|(այստեղ նշվում են այն հիմնադրամի տվյալները, որի տնօրենների խորհրդի |
|անդամ դուք պետք է հանդիսանաք) |
|_____________________________________________________________________|
|1.1 Հիմնադրամի անվանումը և կոդը (առկայության դեպքում) |
|_____________________________________________________________________|
|2. Անձնական տվյալներ |
|_____________________________________________________________________|
|2.1 Անուն, ազգանուն, հայրանուն |
|_____________________________________________________________________|
|2.2 Սեռ` |
| - արական |
| - իգական |
|_____________________________________________________________________|
|2.3 Ծննդյան ամսաթիվ (օր/ամիս/տարի) |
|_____________________________________________________________________|
|2.4. Ծննդավայր |
|_____________________________________________________________________|
|2.5 Քաղաքացիություն |
|_____________________________________________________________________|
|2.6 Նշեք` |
| - Անձնագրի տվյալները |
| - Գործող այլ անձնագրի տվյալները (առկայության դեպքում) |
| - Հին անձնագրի տվյալները (առկայության դեպքում) |
|_____________________________________________________________________|
|2.7 Նշեք` |
| - Հանրային ծառայությունների համարանիշը |
| - Կիրառելի չէ |
|_____________________________________________________________________|
|2.8 Նշեք` |
| - Հաշվառման վայր |
| - Փաստացի բնակության վայր |
|_____________________________________________________________________|
|2.9 Նշեք հեռախոսահամար` |
| - բջջային |
| - տնային |
|_____________________________________________________________________|
|2.10 Էլեկտրոնային փոստի հասցե |
|_____________________________________________________________________|
|2.11 Նշեք նախկինում Ձեր ունեցած մյուս բոլոր անունները, ազգանունները, |
|հայրանունները և դրանք կրելու ժամանակաշրջանները: |
| |
|Անուն, ազգանուն, հայրանուն Կրելու ժամանակաշրջան (օր/ամիս/տարի) |
|__________________________ ____________________________ |
|__________________________ ____________________________ |
| |
|_____________________________________________________________________|
|3. Կրթություն, որակավորում, աշխատանքային գործունեություն |
|3.1 |
| ._______________________________________________________________. |
| |Բարձրա- |Բարձրա- |Բարձրա- |Ֆակուլ-|Մասնագի- |Գիտական |Միջազ-| |
| |գույն |գույն |գույն |տետը |տությունը|աստիճանը|գային | |
| |ուսումնա-|ուսումնա-|ուսումնա-| | | |որակա-| |
| |կան |կան |կան | | | |վորման| |
| |հաստատու-|հաստատու-|հաստատու-| | | |մակար-| |
| |թյան |թյան |թյունում | | | |դակը | |
| |անվանու- |գտնվելու |սովորելու| | | | | |
| |մը, մի- |վայրը |ժամանակա-| | | | | |
| |ջազգային | |շրջանը | | | | | |
| |որակավոր-| |(--թ.ից | | | | | |
| |ման | |մինչև | | | | | |
| |անվանումը| |--թ.) | | | | | |
| |_________|_________|_________|_______|_________|________|______| |
| | | | | | | | | |
| |_________|_________|_________|_______|_________|________|______| |
| | | | | | | | | |
| |_________|_________|_________|_______|_________|________|______| |
| | | | | | | | | |
| |_________|_________|_________|_______|_________|________|______| |
| | | | | | | | | |
| ._______________________________________________________________. |
| |
|_____________________________________________________________________|
|3.2 Ի՞նչ լեզուների եք տիրապետում |
| - հայերեն |
| - անգլերեն |
| - ռուսերեն |
| - այլ (նշել լեզուն) |
|_____________________________________________________________________|
|3.3 Նշել վերջին 10 տարվա ընթացքում աշխատանքային գործունեության |
|վերաբերյալ հետևյալ տվյալները. (ընդ որում, պետք է նշել փաստացի |
|աշխատանքային գործունեության վերաբերյալ տվյալները` անկախ դրանց` |
|աշխատանքային գրքույկում ներառված լինելու կամ չլինելու հանգամանքից) |
|_____________________________________________________________________|
|Աշխատան-|Կազմակեր-|Կազմակեր-|Գտնվե-|Հեռա-|Պաշտոնը, |Ազատման|Նշագրում |
|քի ըն- |պության |պության |լու |խոսա-|հիմնական |հիմքերը|կատարեք, |
|դունման |անվանում |գործունե-|վայր |համար|պարտակա- | |եթե |
|և | |ության | | |նություն-| |աշխատան- |
|ազատման | |ոլորտը | | |ները | |քային |
|ժամկետ- | | | | | | |գրքույ- |
|ներ | | | | | | |կում |
| | | | | | | |տվյալները|
| | | | | | | |ներառված |
| | | | | | | |չեն |
|________|_________|_________|______|_____|_________|_______|_________|
| | | | | | | | |
|________|_________|_________|______|_____|_________|_______|_________|
| | | | | | | | |
|________|_________|_________|______|_____|_________|_______|_________|
| | | | | | | | |
|_____________________________________________________________________|
| |
|_____________________________________________________________________|
|3.4. Նշեք` |
|- Ձեզ անձամբ ճանաչող առավելագույնը 3 անձանց վերաբերյալ տվյալներ |
| (ներկայացման պահի դրությամբ), որոնք անհրաժեշտության դեպքում կարող |
| են տրամադրել երաշխավորություն Ձեր անձի վերաբերյալ, ընդ որում, այդ |
| անձանցից մեկը պետք է լինի Ձեր վերջին աշխատատեղից, ընդ որում, |
| վերջին աշխատատեղ համարվում է նախորդ կազմակերպությունը, որտեղ Դուք |
| աշխատել եք, իսկ մյուս երկուսը չպետք է լինեն այն կազմակերպությունից,|
| որտեղ նախատեսում եք անցնել աշխատանքի, բայց աշխատում են կամ աշխատել |
| են ֆինանսական համակարգում: |
| |
| .__________________________________________________. |
| |Անուն, |Աշխատանքի|Պաշտոնը|Ֆինանսական |Հեռախոսա- | |
| |ազգանուն|վայրը և | |համակարգում |համար, | |
| | |դրա | |աշխատանքային|էլ փոստի | |
| | |գտնվելու | |տարիները |հասցե | |
| | |վայրը | | | | |
| |________|_________|_______|____________|__________| |
| | | | | | | |
| |________|_________|_______|____________|__________| |
| | | | | | | |
| |________|_________|_______|____________|__________| |
| | | | | | | |
| .__________________________________________________. |
| |
| - Կիրառելի չէ, եթե սույն կետում պահանջվող անձինք չկան: |
|_____________________________________________________________________|
|4. Ղեկավարի (պատասխանատու անձի) վերաբերյալ այլ տեղեկություններ |
|_____________________________________________________________________|
|4.1 Արդյո՞ք Դուք օրենքով սահմանված կարգով ճանաչվել եք անգործունակ կամ|
|սահմանափակ գործունակ |
| |
| - Ոչ, |
| - Այո, ներկայացնել մանրամասներ |
| |
|_____________________________________________________________________|
|4.2 Արդյո՞ք Դուք ունեցել եք դատվածություն դիտավորությամբ կատարված |
|հանցագործությունների համար |
| |
| - Ոչ, |
| - Այո (ներկայացնել մանրամասներ, այդ թվում դատվածությունը օրենքով |
| սահմանված կարգով հանված կամ մարված լինելու վերաբերյալ) |
| |
|_____________________________________________________________________|
|4.3 Արդյո՞ք դատարանի կողմից Դուք զրկված եք ֆինանսական, հարկային, |
|մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ |
|վարելու իրավունքից |
| |
| - Ոչ, |
| - Այո, ներկայացնել մանրամասներ |
| |
|_____________________________________________________________________|
|4.4 Արդյո՞ք Դուք ճանաչվել եք սնանկ կամ ունեք չմարված (չներված) |
|պարտավորություններ |
| |
| - Ոչ, |
| - Այո, ներկայացնել մանրամասներ |
| |
|_____________________________________________________________________|
|4.5 Արդյո՞ք Դուք ՀՀ կամ այլ պետությունների իրավապահ մարմինների կողմից|
|քրեական գործով ներգրավված եք որպես կասկածյալ, մեղադրյալ կամ |
|ամբաստանյալ |
| |
| - Ոչ, |
| - Այո, ներկայացնել մանրամասներ |
| |
|_____________________________________________________________________|
|4.6 Արդյո՞ք Դուք ՀՀ քրեական օրենսգրքով կամ այլ պետությունների քրեական|
|օրենսդրությամբ նախատեսված հանցագործության համար ենթարկվել եք քրեական |
|պատասխանատվության |
| |
| - Ոչ, |
| - Այո, ներկայացնել մանրամասներ |
| |
|_____________________________________________________________________|
|4.7 Արդյո՞ք ՀՀ տարածքում կամ այլ պետություններում գործող ֆինանսական |
|կազմակերպություններում Ձեր պաշտոնավարման կամ գործունեության ընթացքում|
|ֆինանսական կազմակերպությունը ճանաչվել է անվճարունակ կամ սնանկ, կամ |
|Ձեր գործողությունների կամ անգործության հետևանքով ՀՀ տարածքում |
|գործող ֆինանսական կազմակերպության ֆինանսական վիճակը, համաձայն ՀՀ |
|կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված չափանիշների, վատթարացել է:|
| |
| - Ոչ, |
| - Այո, ներկայացնել մանրամասներ |
| |
|_____________________________________________________________________|
|4.8 Արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետությունում|
|գրանցված ֆինանսական կազմակերպությունում Ձեր պաշտոնավարման ընթացքում |
|Ձեր գործողությունների կամ անգործության հետևանքով տվյալ ֆինանսական |
|կազմակերպությունը հայտարարվել է անվճարունակ կամ սնանկ: |
| |
| - Ոչ, |
| - Այո, ներկայացնել մանրամասներ |
| |
|_____________________________________________________________________|
|4.9 Արդյո՞ք որպես ֆինանսական կազմակերպության ղեկավար Ձեր |
|պաշտոնավարման ընթացքում Ձեր նկատմամբ Կենտրոնական բանկի կամ տվյալ |
|ֆինանսական կազմակերպության կողմից կիրառվել է որևէ պատասխանատվության |
|միջոց վերջին 1 տարվա ընթացքում |
| |
| - Ոչ, |
| - Այո, ներկայացնել մանրամասներ |
| |
|_____________________________________________________________________|
|4.10 Արդյո՞ք Դուք զրկվել եք որակավորման վկայականից` որևէ ֆինանսական |
|կազմակերպության գործունեությունը կարգավորող համապատասխան օրենքով |
|սահմանված կարգով և հիմքերով: |
| |
| - Ոչ, |
| - Այո, ներկայացնել մանրամասներ (այդ թվում` որակավորման վկայականից |
| զրկվելու հիմքերը) |
| |
|_____________________________________________________________________|
|5. Դրամային (կամ այլ) պարտավորություններ |
|_____________________________________________________________________|
|5.1 Արդյո՞ք Դուք ունեք կամ ունեցել եք ՀՀ տարածքում գործող ֆինանսական |
|կազմակերպությունների հանդեպ ժամկետանց պարտավորություններ |
| - Ոչ, |
| - Այո, ներկայացնել մանրամասներ (ֆինանսական կազմակերպության |
| անվանումը, գումար, ժամկետ, այլ) |
| |
|5.2. Արդյո՞ք Ձեզ հետ փոխկապակցված անձինք ունեն կամ ունեցել են ՀՀ |
|տարածքում գործող ֆինանսական կազմակերպությունների հանդեպ ժամկետանց |
|պարտավորություններ |
| |
| - Ոչ, |
| - Այո, ներկայացնել մանրամասներ (գումար, ժամկետ, այլ) |
| - Իրազեկ չեմ |
|_____________________________________________________________________|
|6. Ձեր կարծիքով արդյոք առկա են այլ կարևոր տեղեկություններ, որոնք |
|կցանկանայիք նշել |
| |
| - Ոչ, |
| - Այո, ներկայացնել մանրամասները |
| |
._____________________________________________________________________.
7. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող
տեղեկությունները արժանահավատ են և ամբողջական:
Համաձայն եմ, որ սույն տեղեկանքով ներկայացված տեղեկատվության
իսկությունը ստուգելու համար Կենտրոնական բանկը դիմի համապատասխան
իրավասու մարմիններին` պահպանելով տեղեկատվության գաղտնիությունը:
Տնօրենների խորհրդի անդամի թեկնածուի
ստորագրությունը -------------------------------
Ամսաթիվ (օր/ամիս/տարի) -------------------------------
----------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում