606.0035.050815
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«05» 08 2015 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60615336
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
20 հուլիսի 2015 թվականի N 35-Ն
i
ՀԱՆՐԱՔՎԵԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐՆ ԸՍՏ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՅՐԻ ՑՈՒՑԱԿԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՅՐԻ ՑՈՒՑԱԿԻՑ ՀԱՆՐԱՔՎԵԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՏՎՅԱԼՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՆԵԼՈՒ ԵՎ ԸՍՏ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով, 17-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել`
1) հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացու վերաբերյալ տվյալներն ըստ հաշվառման վայրի ցուցակից ժամանակավորապես հանելու մասին դիմումի ձևը` համաձայն N 1 հավելվածի.
2) հաշվառման վայրի ցուցակից հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացու տվյալները ժամանակավորապես հանելու և ըստ գտնվելու վայրի լրացուցիչ ցուցակում ընդգրկելու վերաբերյալ տեղեկանքի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
Հավելված N 1
ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի
2015 թ. հուլիսի 20-ի
N 35-Ն որոշման
ՀԱՆՐԱՔՎԵԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ՎԱՐՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻՆ
ԴԻՄՈՒՄ
Հանրաքվեին մասնակցելու համար խնդրում եմ իմ վերաբերյալ տվյալները ժամանակավորապես հանել____________________________________________________
(նշվում է մարզի, համայնքի անվանումը, հաշվառման վայրը)
__________________________________________________________________________
հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակից և ընդգրկել քվեարկության օրն ըստ գտնվելու վայրի լրացուցիչ ցուցակում:
Քվեարկության օրը գտնվելու եմ___________________________________________
(նշվում է քվեարկության օրը գտնվելու մարզը,
համայնքը և վայրը)
__________________________________________________________________________
Դիմող`______________________________ _______________________
(ազգանուն, անուն, հայրանուն) (ստորագրություն)
«____» _______________ 20 թ.
Դիմումի ձևը տրամադրում է լիազոր մարմինը:
Հավելված N 2
ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի
2015 թ. հուլիսի 20-ի
N 35-Ն որոշման
N_____
«____» _____________ 20 թ.
ՏԵՂԵԿԱՆՔ
Հաշվառման վայրի ցուցակից հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացու տվյալները ժամանակավորապես հանելու և ըստ գտնվելու վայրի լրացուցիչ ցուցակում ընդգրկելու վերաբերյալ
Քաղ. _____________________________________________________________
(անուն, հայրանուն, ազգանուն)
Անձը հաստատող փաստաթուղթ`______________, տրված`_______________________
(սերիա, համար) (ամսաթիվ և ում կողմից)
վերաբերյալ տվյալները ժամանակավորապես հանվել են _____________________
______________________________________________________________________
(նշվում է մարզի, համայնքի անվանումը և հաշվառման վայրը, իսկ
քվեարկության օրվանից 40-ից մինչև 7 օր առաջ ընկած ժամանակահատվածում`
նաև հանրաքվեի տեղամասի համարը)
հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակից և ընդգրկվել _______մարզի ______ համայնքի,__________ հասցեի, թիվ ____/_____ հանրաքվեի տեղամասի լրացուցիչ ցուցակում:
(հանրաքվեի տեղամասի համարը նշվում է քվեարկության օրվանից 40-ից
մինչև 7 օր առաջ ընկած ժամանակահատվածում ստացված դիմումների
դեպքում)
___________________________________ _________________
(լիազոր մարմնի համապատասխան (ստորագրություն)
ստորաբաժանման ղեկավարի անուն,
ազգանուն)
Կ.Տ.