606.0033.050815
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«05» 08 2015 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60615334
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
20 հուլիսի 2015 թվականի N 33-Ն
i
ՀԱՆՐԱՔՎԵԻ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ` ՀԱՆՐԱՔՎԵԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՉԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով, 17-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել հանրաքվեի տեղամասային հանձնաժողովին ներկայացվող` հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակում ընդգրկված չլինելու մասին տեղեկանքի ձևը` համաձայն հավելվածի:
Հավելված
ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի
2015 թ. հուլիսի 20-ի
N 33-Ն որոշման
N ______
«____» _____________ 20 թ.
ՏԵՂԵԿԱՆՔ
Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների
ցուցակում ընդգրկված չլինելու մասին
Դիմող ____________________________________________________________
անուն, հայրանուն, ազգանուն
Անձը հաստատող փաստաթուղթ _________________________________________
սերիա, համար
Հաշվառված _________________________________________________________
հաշվառման հասցե
Դուրս է մնացել թիվ _____ ընտրատարածքի թիվ ___/___ տեղամասի հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակից:
Խնդրում եմ ընդգրկել թիվ _____ ընտրատարածքի թիվ ___/___ տեղամասի հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների լրացուցիչ ցուցակում:
Ներկայացվում է հանրաքվեի տեղամասային հանձնաժողով:
__________________________________________ ___________________
(լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանման (ստորագրություն)
ղեկավարի անուն, ազգանուն)
Կ.Տ. «____» _____ 20 թվական