040.0613.290999
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«29» սեպտեմբերի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 սեպտեմբերի 1999 թվականի թիվ 613
i
ԱՄՆ-Ի «ՄԻԱՎՈՐՎԱԾ ՄԵԹՈԴԻՍՏՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ» ՇԱՀՈՒՅԹ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿ ՉՀԵՏԱՊՆԴՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԾՐԱԳԻՐԸ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՈՐԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի սեպտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի գործունեության կանոնակարգման լրացուցիչ միջոցառումների մասին» N 562 որոշմանը համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. ԱՄՆ-ի «ՄԻավորված մեթոդիստների օգնության կոմիտե» (ԱՄՔՈՐ) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպության Հայաստանի մասնաճյուղի կողմից միջին չափի գյուղատնտեսական վարկերի և միկրովարկերի տրամադրման նպատակով 1999 թվականի ԱՄՆ-ի գյուղատնտեսության դեպարտամենտի ֆինանսավորմամբ հատկացվելիք բուսական ծագում ունեցող յուղերի և անյուղ կաթի փոշու ներմուծումն ու իրացումը որակել որպես մարդասիրական օգնության ծրագրերի իրականացման հետ անմիջականորեն կապված և դրանց համար զգալի նշանակություն ունեցող ծրագիր:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովին` ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի սեպտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի գործունեության կանոնակարգման լրացուցիչ միջոցառումների մասին» N 562 որոշման պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից: