Սեղմել Esc փակելու համար:
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՇԱՄՈՒՏԻ ԵՎ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Կ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՇԱՄՈՒՏԻ ԵՎ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԿԱՌՆՈՒՏԻ ԳՅՈՒՂ ...

 

 

040.0609.290999

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«29» սեպտեմբերի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 սեպտեմբերի 1999 թվականի թիվ 609

 

i

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՇԱՄՈՒՏԻ ԵՎ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԿԱՌՆՈՒՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածի առաջին մասի 1-ին կետին և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 138 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Վաղաժամկետ դադարեցնել Լոռու մարզի Շամուտի գյուղական համայնքի ղեկավար Սուրիկ Նալբանդյանի ու Շիրակի մարզի Կառնուտի գյուղական համայնքի ղեկավար Արծրունի Գաբոյանի լիազորությունները:

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 30-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և Լոռու մարզի Շամուտի և Շիրակի մարզի Կառնուտի գյուղական համայնքների ընտրատարածքներում անցկացնել գյուղական համայնքների ղեկավարների արտահերթ ընտրություններ:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Լոռու մարզի Շամուտի և Շիրակի մարզի Կառնուտի գյուղական համայնքների ղեկավարների արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 94865 դրամ` Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին Լոռու մարզի Շամուտի և Շիրակի Կառնուտի տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն հավելվածի:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի սեպտեմբերի 29-ից:

 

Հավելված

ՀՀ կառավարության 1999 թ.

սեպտեմբերի 29-ի N 609 որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ

տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսերի` կապված

Լոռու մարզի Շամուտի և Շիրակի մարզի Կառնուտի գյուղական

համայնքների ղեկավարների արտահերթ ընտրությունների

նախապատրաստման և անցկացման հետ

______________________________________________________________

 NN                Ծախսերը                         Գումարը

 ը/կ                                               (դրամ)     

____________________________________________________________

 1. Աշխատանքի վարձատրության ֆոնդ                      30000   

        այդ թվում`                                           

տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի,

    նախագահի տեղակալի և  քարտուղարի աշխատավարձ        30000  

 2. Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ        8400  

 3. Կապի ծառայության վճարներ                           1000  

 4. Տրանսպորտի ծառայության վճարներ                     5000  

 5. Գրասենյակային ծախսեր                               1000  

____________________________________________________________

        ընդամենը                                      45400

 

2 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր

    (2 x 45400 դրամ)                                  90800

 

Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր

    (774 ընտրող + 774 x 0,05) x 5 դրամ                 4065

_____________________________________________________________

        Ընդամենը                                       94865

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.09.1999
N 609
Որոշում