040.0595.230999
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«23» սեպտեմբերի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 սեպտեմբերի 1999 թվականի թիվ 595
i
ՄԻ ՇԱՐՔ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի N 245 ԵՎ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 217 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 7-րդ կետին և «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Ալավերդու կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերությունը, «Գյումրիի սանմաքրում» պետական փակ բաժնետիրական ընկերությունը, «Գյումրիի տաքսամոտորային ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերությունը, «Իջևան շինարարական» փակ բաժնետիրական ընկերությունը, «Նոյեմբերյանշին» փակ բաժնետիրական ընկերությունը, «Տարոն» փակ բաժնետիրական ընկերությունը, «Գորիսշին» փակ բաժնետիրական ընկերությունը և «Շինարար թիվ 6» փակ բաժնետիրական ընկերությունը:
2. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`
ա) 7-օրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողով` դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության, լուծարվող բաժնետիրական ընկերությունների Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հիմնադրի լիազորությունները վերապահված պետական կառավարման մարմինների, բաժնետիրական ընկերությունների գտնվելու վայրի պետական կառավարման տարածքային մարմինների և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի ներկայացուցիչների.
i
բ) բաժնետիրական ընկերությունների պարտատերերի պահանջները բավարարելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ ընկերությունների լուծարումից հետո պետական բաժնեմասին համապատասխան գույքը մասնավորեցնելու կամ վարձակալության հանձնելու վերաբերյալ:
(2-րդ կետի բ ենթակետն ուժը կորցրել է` «Ալավերդու կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության մասով` 12.10.00 թիվ 638 որոշում)
i
3. Սահմանել, որ սույն որոշման համաձայն լուծարվող բաժնետիրական ընկերությունների լուծարման հաշվեկշիռները կազմելու օրվա դրությամբ նշված ընկերությունների դեբիտորական պարտքերն ստանալու իրավասությունը վերապահվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:
(3-րդ կետն ուժը կորցրել է` «Ալավերդու կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության մասով` 12.10.00 թիվ 638 որոշում)
4. Ընկերությունների լուծարումից հետո պետական բաժնեմասին համապատասխան գույքը 20-օրյա ժամկետում հանձնել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության տնօրինությանը:
i
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման մասին» N 245 որոշման (Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 22-ի N 600 որոշման խմբագրությամբ) 14.3-րդ կետը և 1999 թվականի ապրիլի 13-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքը մասնավորեցնելու մասին» N 217 որոշման 2.1-ին կետի երկրորդ պարբերության «գ» ենթակետը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի սեպտեմբեր ի 23-ից: