Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ «ՀՀ ԿԱՌ ...

 

 

040.0425.270415

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 ապրիլի 2015 թվականի N 425-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ԳԱՆՁՈՒՄՆԵՐԻ, ԳՐԱՆՑՄԱՆ-ՔՆՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ԳԾՈՎ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԾԱԽՍՄԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 404 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության կողմից արձանագրված խախտումների համար վարչական տուգանքների գանձումների, գրանցման-քննական ծառայությունների դիմաց վճարումներ և այլ վճարովի ծառայություններ» ծրագրի գծով արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2015 թվականի նախահաշիվը` համաձայն N 6 հավելվածի N 1 աղյուսակի:

i

2. «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4. 5, 6, 7, 8 և 9 հավելվածների:

3. Հույժ գաղտնի:

4. Հույժ գաղտնի:

5. Հույժ գաղտնի:

6. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության արտաբյուջետային միջոցների նախահաշվով նախատեսված չափերով «Լուսանշան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը և Հայաստանի Հանրապետության ոստիկանության վետերանների և աշխատողների աջակցության «Վահան» բարեգործական հիմնադրամին հատկացնել դրամաշնորհներ` ոչ առևտրային կազմակերպության և հիմնադրամի կանոնադրական նպատակների իրագործման համար:

7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`

1) սույն որոշման հավելվածների բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների շինարարություն» ու «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածների ֆինանսավորումն իրականացնել նշված աշխատանքների գծով սահմանված կարգով ներկայացվող փորձագիտական դրական եզրակացություն ունեցող նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության պայմաններում:

2) թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը ձեռք բերել 23 ոստիկանական և 1 սեդան թափքով ավտոմեքենաներ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի N 830-Ն որոշմամբ հաստատված չափորոշիչներից տարբերվող չափորոշիչներով և 34111240-1 և 34111130-1 կոդերով նախատեսված սույն որոշման N 8 հավելվածի միավոր արժեքներով:

8. Սահմանել, որ`

1) սույն որոշմամբ հատկացված միջոցների հաշվին իրականացվող շինարարական աշխատանքների համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության, հեղինակային և տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման գործընթացում, բացառությամբ դրանց դիմաց կատարվող վճարումների, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատվիրատուի լիազորություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը (այսուհետ` նախարարություն): Ընդ որում, նախարարությունը սույն որոշմամբ հատկացված միջոցների շրջանակներում կնքվող պայմանագրերում պետք է նախատեսի դրույթ, համաձայն որի, կատարված աշխատանքների և ծառայությունների դիմաց վճարումներն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից` նախարարությունից հանձնման-ընդունման արձանագրություններն ստանալուց հետո.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման համար կնքված պայմանագրերը և դրանց անբաժանելի մաս հանդիսացող փաստաթղթերը, ինչպես նաև դրանց շրջանակներում ստորագրված հանձնման-ընդունման արձանագրությունները նախարարությունը երկու աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը.

3) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների և ծառայությունների գնման գործարքների հաշվառումը և դրանց շրջանակներում կատարվող վճարումների իրականացումն ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը` գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2015 թվականի ապրիլի 16-ի

N 425-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

.____________________________________________________.

|                             |Ցուցանիշների          |

|                             |փոփոխությունը         |

|                             |(գումարների ավելացումը|

|                             |նշված է դրական նշանով)|

|_____________________________|______________________|

|1. Եկամուտների գծով          |      13,850,000.0    |

|_____________________________|______________________|

|2. Ծախսերի գծով              |      13,529,380.3    |

|_____________________________|______________________|

|3. Դեֆիցիտը (պակասուրդը)     |      (320,619.7)     |

.____________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2015 թվականի ապրիլի 16-ի

N 425-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ, N 4 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._____________________________________________________________________.

|Պետական բյուջեի դեֆիցիտի          |Ցուցանիշների փոփոխությունը        |

|ֆինանսավորման աղբյուրներն ու դրանց|(մուտքերի նվազեցումը նշված է      |

|տարրերի անվանումները              |փակագծերում)                      |

|                                  |__________________________________|

|                                  |առաջին    |ինն ամիս   |տարի       |

|                                  |կիսամյակ  |           |           |

|__________________________________|__________|___________|___________|

|Ընդամենը                          |(3,791.6) |(102,702.3)|(320,619.7)|

|__________________________________|__________|___________|___________|

|այդ թվում`                        |          |           |           |

|__________________________________|__________|___________|___________|

|Ա. Ներքին աղբյուրներ` ընդամենը    |(3,791.6) |(102,702.3)|(320,619.7)|

|__________________________________|__________|___________|___________|

|այդ թվում`                        |          |           |           |

|__________________________________|__________|___________|___________|

|2. Ֆինանսական զուտ ակտիվներ       |(3,791.6) |(102,702.3)|(320,619.7)|

|__________________________________|__________|___________|___________|

|այդ թվում`                        |          |           |           |

|__________________________________|__________|___________|___________|

|2.6. Այլ                          |(3,791.6) |(102,702.3)|(320,619.7)|

|__________________________________|__________|___________|___________|

|այդ թվում`                        |          |           |           |

|__________________________________|__________|___________|___________|

|Արտաբյուջետային հաշվի միջոցների   |          |           |(320,619.7)|

|փոփոխություն                      |          |           |           |

|__________________________________|__________|___________|___________|

|Արտաբյուջետային հաշվի             |(3,791.6) |(102,702.3)|     -     |

|ժամանակավորապես ազատ միջոցներ     |          |           |           |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2015 թվականի ապրիլի 16-ի

N 425-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 2 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

.__________________________________________________________________.

|Պետական բյուջեի եկամուտներ  |Ցուցանիշների փոփոխությունը           |

|                            |(գումարների ավելացումը նշված է       |

|                            |դրական նշանով)                       |

|                            |_____________________________________|

|                            |առաջին     |ինն ամիս    |տարի        |

|                            |կիսամյակ   |            |            |

|____________________________|___________|____________|____________|

|Ընդամենը                    |6,925,000.0|10,387,500.0|13,850,000.0|

|____________________________|___________|____________|____________|

|Այլ եկամուտներ              |6,925,000.0|10,387,500.0|13,850,000.0|

.__________________________________________________________________.

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2015 թվականի ապրիլի 16-ի

N 425-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 3 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._____________________________________________________________________.

|Բ |Խ |Դ |Բյուջետային ծախսերի   |Ցուցանիշների փոփոխությունը           |

|ա |ու|ա |գործառական դասակարգման|(ծախսերի ավելացումները նշված են      |

|ժ |մ |ս |բաժինների, խմբերի և   |դրական նշանով)                       |

|ի |բ |ը |դասերի անվանումները   |_____________________________________|

|ն |ը |  |                      |առաջին     |ինն ամիս    |տարի        |

|ը |  |  |                      |կիսամյակ   |            |            |

|__|__|__|______________________|___________|____________|____________|

|  |  |  |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ      |6,921,208.4|10,284,797.7|13,529,380.3|

|__|__|__|______________________|___________|____________|____________|

|  |  |  |այդ թվում`            |           |            |            |

|__|__|__|______________________|___________|____________|____________|

|03|  |  |ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳ,     |6,921,208.4|10,284,797.7|13,529,380.3|

|  |  |  |ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ     |           |            |            |

|  |  |  |ԴԱՏԱԿԱՆ               |           |            |            |

|  |  |  |ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ       |           |            |            |

|__|__|__|______________________|___________|____________|____________|

|  |  |  |այդ թվում`            |           |            |            |

|__|__|__|______________________|___________|____________|____________|

|  |01|  |ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳ ԵՎ   |6,921,208.4|10,284,797.7|13,529,380.3|

|  |  |  |ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ        |           |            |            |

|__|__|__|______________________|___________|____________|____________|

|  |  |  |այդ թվում`            |           |            |            |

|__|__|__|______________________|___________|____________|____________|

|  |  |01|Ոստիկանություն        |6,921,208.4|10,284,797.7|13,529,380.3|

._____________________________________________________________________.

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության

2015 թվականի ապրիլի 16-ի

N 425-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 4 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._____________________________________________________________________.

|Բյուջետային ծախսերի            |Ցուցանիշների փոփոխությունը           |

|տնտեսագիտական դասակարգման      |(ծախսերի ավելացումները նշված են      |

|հոդվածների անվանումները        |դրական նշանով)                       |

|                               |_____________________________________|

|                               |առաջին     |ինն ամիս    |տարի        |

|                               |կիսամյակ   |            |            |

|_______________________________|___________|____________|____________|

|                 1             |      2    |      3     |       4    |

|_______________________________|___________|____________|____________|

|ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ               |6,921,208.4|10,284,797.7|13,529,380.3|

|_______________________________|___________|____________|____________|

|այդ թվում`                     |           |            |            |

|_______________________________|___________|____________|____________|

|ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ                 |6,098,307.9|9,032,993.7 |11,863,951.0|

|_______________________________|___________|____________|____________|

|այդ թվում`                     |           |            |            |

|_______________________________|___________|____________|____________|

|ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ       |1,063,247.4|1,594,871.1 |2,126,494.8 |

|_______________________________|___________|____________|____________|

|այդ թվում`                     |           |            |            |

|_______________________________|___________|____________|____________|

|Դրամով վճարվող աշխատավարձեր և  |1,063,247.4|1,594,871.1 |2,126,494.8 |

|հավելավճարներ                  |           |            |            |

|_______________________________|___________|____________|____________|

|ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ |4,482,910.5|6,568,897.6 |8,709,156.2 |

|ՁԵՌՔԲԵՐՈՒՄ                     |           |            |            |

|_______________________________|___________|____________|____________|

|այդ թվում`                     |           |            |            |

|_______________________________|___________|____________|____________|

|Շարունակական ծախսեր            |295,392.6  |443,088.9   |590,785.3   |

|_______________________________|___________|____________|____________|

|Գործուղումների և               |13,000.0   |19,500.0    |26,000.0    |

|շրջագայությունների ծախսեր      |           |            |            |

|_______________________________|___________|____________|____________|

|Պայմանագրային այլ              |244,219.1  |266,328.6   |288,438.1   |

|ծառայությունների ձեռքբերում    |           |            |            |

|_______________________________|___________|____________|____________|

|Այլ մասնագիտական               |41,326.5   |61,989.8    |82,653.0    |

|ծառայությունների ձեռքբերում    |           |            |            |

|_______________________________|___________|____________|____________|

|Ընթացիկ նորոգում և  պահպանում  |2,411,567.1|3,752,382.6 |5,024,469.5 |

|(ծառայություններ և  նյութեր)   |           |            |            |

|_______________________________|___________|____________|____________|

|Նյութեր                        |1,477,405.2|2,025,607.8 |2,696,810.4 |

|_______________________________|___________|____________|____________|

|ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ                  |528,000.0  |833,000.0   |980,000.0   |

|_______________________________|___________|____________|____________|

|այդ թվում`                     |           |            |            |

|_______________________________|___________|____________|____________|

|Ընթացիկ դրամաշնորհներ պետական  |528,000.0  |833,000.0   |980,000.0   |

|հատվածի այլ մակարդակներին      |           |            |            |

|_______________________________|___________|____________|____________|

|որից`                          |           |            |            |

|_______________________________|___________|____________|____________|

|- Ընթացիկ դրամաշնորհներ պետական|488,000.0  |773,000.0   |900,000.0   |

|և  համայնքային ոչ առևտրային    |           |            |            |

|կազմակերպություններին          |           |            |            |

|_______________________________|___________|____________|____________|

|- Այլ ընթացիկ դրամաշնորհներ    |40000.0    |60000.0     |80000.0     |

|_______________________________|___________|____________|____________|

|ԱՅԼ ԾԱԽՍԵՐ                     |24,150.0   |36,225.0    |48,300.0    |

|_______________________________|___________|____________|____________|

|այդ թվում`                     |           |            |            |

|_______________________________|___________|____________|____________|

|Հարկեր, պարտադիր վճարներ և     |17,000.0   |25,500.0    |34,000.0    |

|տույժեր, որոնք կառավարման      |           |            |            |

|տարբեր մակարդակների կողմից     |           |            |            |

|կիրառվում են միմյանց նկատմամբ  |           |            |            |

|_______________________________|___________|____________|____________|

|Այլ ծախսեր                     |7150.0     |10725.0     |14300.0     |

|_______________________________|___________|____________|____________|

|ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԵՏ    |822,900.5  |1,251,803.9 |1,665,429.3 |

|ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ              |           |            |            |

|_______________________________|___________|____________|____________|

|այդ թվում`                     |           |            |            |

|_______________________________|___________|____________|____________|

|ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ   |822,900.5  |1,251,803.9 |1,665,429.3 |

|ԾԱԽՍԵՐ                         |           |            |            |

|_______________________________|___________|____________|____________|

|այդ թվում`                     |           |            |            |

|_______________________________|___________|____________|____________|

|ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ              |822,900.5  |1,251,803.9 |1,665,429.3 |

|_______________________________|___________|____________|____________|

|այդ թվում`                     |           |            |            |

|_______________________________|___________|____________|____________|

|ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ        |415,147.7  |622,721.5   |830,295.3   |

|_______________________________|___________|____________|____________|

|այդ թվում`                     |           |            |            |

|_______________________________|___________|____________|____________|

|- Շենքերի և  շինությունների    |227,025.0  |340,537.5   |454,050.0   |

|շինարարություն                 |           |            |            |

|_______________________________|___________|____________|____________|

|- Շենքերի և  շինությունների    |188,122.7  |282,184.0   |376,245.3   |

|կապիտալ վերանորոգում           |           |            |            |

|_______________________________|___________|____________|____________|

|ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ  |379,952.9  |600,217.5   |800,290.0   |

|ՁԵՌՔԲԵՐՈՒՄ, ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՎ       |           |            |            |

|ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ                  |           |            |            |

|_______________________________|___________|____________|____________|

|այդ թվում`                     |           |            |            |

|_______________________________|___________|____________|____________|

|- Տրանսպորտային սարքավորումներ |135,432.9  |206,437.5   |275,250.0   |

|_______________________________|___________|____________|____________|

|- Վարչական սարքավորումներ      |241,706.0  |389,559.0   |519,412.0   |

|_______________________________|___________|____________|____________|

|- Այլ մեքենաներ և              |2,814.0    |4,221.0     |5,628.0     |

|սարքավորումներ                 |           |            |            |

|_______________________________|___________|____________|____________|

|ԱՅԼ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ          |27,800.0   |28,865.0    |34,844.0    |

|_______________________________|___________|____________|____________|

|այդ թվում`                     |           |            |            |

|_______________________________|___________|____________|____________|

|- Նախագծահետազոտական ծախսեր    |27,800.0   |28,865.0    |34,844.0    |

._____________________________________________________________________.

 

-----------------------------

ԻՐՏԵԿ - NN 6, 7, 8 և 9 հավելվածները չեն բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.04.2015
N 425-Ն
Որոշում