040.0318.030415
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 մարտի 2015 թվականի N 318-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ «ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳԻՐ ՏԱԼՈՒ ԿԱՄ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԾԱԽՍՄԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 404 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու վճարովի ծառայություն» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2015 թվականի նախահաշիվը` համաձայն սույն որոշման N 6 հավելվածի N 1 աղյուսակի:
i
2. «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 և 9 հավելվածների:
3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության արտաբյուջետային միջոցների նախահաշվով նախատեսված չափերով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության աշխատողների կողմից հիմնադրված Հանրապետության ոստիկանության վետերանների և աշխատակիցների աջակցության «Վահան» բարեգործական հիմնադրամին հատկացնել դրամաշնորհ` հիմնադրամի կանոնադրական նպատակների իրագործման համար:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`
1) սույն որոշման հավելվածների բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածի ֆինանսավորումն իրականացնել նշված աշխատանքների գծով սահմանված կարգով ներկայացվող փորձագիտական դրական եզրակացություն ունեցող նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության պայմաններում.
2) թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը ձեռք բերել 3 սեդան թափքով և 3 ոստիկանական ավտոմեքենա` Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի N 830-Ն որոշմամբ հաստատված չափորոշիչներից տարբերվող չափորոշիչներով և սույն որոշման N 8 հավելվածի 34111130-1 և 34111240-1 կոդերով նախատեսված միավոր արժեքներով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 3-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2015 թվականի մարտի 26-ի
N 318-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
.______________________________________________________.
| |Ցուցանիշների փոփոխությունը|
| |(գումարների ավելացումները |
| |նշված են դրական նշանով) |
|___________________________|__________________________|
|1. Եկամուտների գծով | 794,000.0 |
|___________________________|__________________________|
|2. Ծախսերի գծով | 969,393.2 |
|___________________________|__________________________|
|3. Դեֆիցիտը (պակասուրդը) | 175,393.2 |
.______________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2015 թվականի մարտի 26-ի
N 318-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ, N 4 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
(հազ. դրամ)
._____________________________________________________________________.
|Պետական բյուջեի դեֆիցիտի |Ցուցանիշների փոփոխությունը (գումարների |
|ֆինանսավորման աղբյուրներն ու |ավելացումները նշված են դրական նշանով) |
|դրանց տարրերի անվանումները |_______________________________________|
| |առաջին |առաջին |ինն ամիս |տարի |
| |եռամսյակ |կիսամյակ | | |
|_____________________________|_________|_________|_________|_________|
|ԸՆԴԱՄԵՆԸ |175,393.2|175,393.2|175,393.2|175,393.2|
|_____________________________|_________|_________|_________|_________|
|այդ թվում` | | | | |

|Ա. Ներքին աղբյուրներ-ընդամենը|175,393.2|175,393.2|175,393.2|175,393.2|
|_____________________________|_________|_________|_________|_________|
|այդ թվում` | | | | |
|_____________________________|_________|_________|_________|_________|
|2. Ֆինանսական զուտ ակտիվներ |175,393.2|175,393.2|175,393.2|175,393.2|
|_____________________________|_________|_________|_________|_________|
|այդ թվում` | | | | |
|_____________________________|_________|_________|_________|_________|
|2.6 Այլ |175,393.2|175,393.2|175,393.2|175,393.2|
|_____________________________|_________|_________|_________|_________|
|Արտաբյուջետային հաշվի ելքերի |175,393.2|175,393.2|175,393.2|175,393.2|
|ֆինանսավորմանն ուղղվող 2015 | | | | |
|թվականի արտաբյուջետային | | | | |
|միջոցների տարեսկզբի ազատ | | | | |
|մնացորդի միջոցներ | | | | |
._____________________________________________________________________.
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2015 թվականի մարտի 26-ի
N 318-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 2 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
._____________________________________________________________________.
|Պետական բյուջեի եկամուտներ |Ցուցանիշների փոփոխությունը (գումարների |
| |ավելացումները նշված են դրական նշանով) |
| |_______________________________________|
| |առաջին |առաջին |ինն ամիս |տարի |
| |եռամսյակ |կիսամյակ | | |
|_____________________________|_________|_________|_________|_________|
|ԸՆԴԱՄԵՆԸ |180,000.0|370,000.0|600,000.0|794,000.0|
|_____________________________|_________|_________|_________|_________|
|այդ թվում` | | | | |
|_____________________________|_________|_________|_________|_________|
|Այլ եկամուտներ |180,000.0|370,000.0|600,000.0|794,000.0|
._____________________________________________________________________.
Հավելված N 4
ՀՀ կառավարության
2015 թվականի մարտի 26-ի
N 318-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 3 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
._____________________________________________________________________.
|Բա|Խ |Դա|Բյուջետային ծախսերի |Ցուցանիշների փոփոխությունը (ծախսերի |
|ժի|ու|սը|գործառական |ավելացումները նշված են դրական նշանով) |
|նը|մ | |դասակարգման |_______________________________________|
| |բ | |բաժինների, խմբերի և |առաջին |առաջին |ինն ամիս |տարի |
| |ը | |դասերի անվանումները |եռամսյակ |կիսամյակ | | |
|__|__|__|____________________|_________|_________|_________|_________|
| | | |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ |355,393.2|545,393.2|775,393.2|969,393.2|
|__|__|__|____________________|_________|_________|_________|_________|
| | | |այդ թվում` | | | | |

|03| | |ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳ, |355,393.2|545,393.2|775,393.2|969,393.2|
| | | |ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ | | | | |
| | | |ԴԱՏԱԿԱՆ | | | | |
| | | |ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ | | | | |
|__|__|__|____________________|_________|_________|_________|_________|
| | | |այդ թվում` | | | | |
|__|__|__|____________________|_________|_________|_________|_________|
| |01| |Հասարակական կարգ և |355,393.2|545,393.2|775,393.2|969,393.2|
| | | |անվտանգություն | | | | |
|__|__|__|____________________|_________|_________|_________|_________|
| | | |այդ թվում` | | | | |
|__|__|__|____________________|_________|_________|_________|_________|
| | |01|Ոստիկանություն |355,393.2|545,393.2|775,393.2|969,393.2|
._____________________________________________________________________.
Հավելված N 5
ՀՀ կառավարության
2015 թվականի մարտի 26-ի
N 318-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 4 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
._____________________________________________________________________.
|Բյուջետային ծախսերի |Ցուցանիշների փոփոխությունը (ծախսերի |
|տնտեսագիտական դասակարգման |ավելացումները նշված են դրական նշանով) |
|հոդվածների անվանումները |_______________________________________|
| |առաջին |առաջին |ինն ամիս |տարի |
| |եռամսյակ |կիսամյակ | | |
|_____________________________|_________|_________|_________|_________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|_____________________________|_________|_________|_________|_________|
|ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ |355,393.2|545,393.2|775,393.2|969,393.2|
|_____________________________|_________|_________|_________|_________|
|այդ թվում` | | | | |
|_____________________________|_________|_________|_________|_________|
|ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ |323,123.2|500,123.2|625,711.2|744,681.2|
|_____________________________|_________|_________|_________|_________|
|այդ թվում` | | | | |
|_____________________________|_________|_________|_________|_________|
|ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ | 96,000.0|192,000.0|288,000.0|386,680.0|
|_____________________________|_________|_________|_________|_________|
|այդ թվում` | | | | |
|_____________________________|_________|_________|_________|_________|
|Դրամով վճարվող աշխատավարձեր | 96,000.0|192,000.0|288,000.0|386,680.0|
|և հավելավճարներ | | | | |
|_____________________________|_________|_________|_________|_________|
|ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ |225,373.2|305,123.2|333,461.2|352,501.2|
|ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ | | | | |
|_____________________________|_________|_________|_________|_________|
|այդ թվում` | | | | |
|_____________________________|_________|_________|_________|_________|
|Շարունակական ծախսեր | 4,000.0| 13,000.0| 22,000.0| 27,792.0|
|_____________________________|_________|_________|_________|_________|
|Պայմանագրային այլ | 5,800.0| 11,800.0| 19,095.0| 24,465.0|
|ծառայությունների ձեռքբերում | | | | |
|_____________________________|_________|_________|_________|_________|
|Ընթացիկ նորոգում և պահպանում| 3,000.0| 4,000.0| 8,000.0| 9,238.0|
|(ծառայություններ և նյութեր) | | | | |
|_____________________________|_________|_________|_________|_________|
|Նյութեր |212,573.2|276,323.2|284,366.2|291,006.2|
|_____________________________|_________|_________|_________|_________|
|ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ | 1,250.0| 2,500.0| 3,750.0| 5,000.0|
|_____________________________|_________|_________|_________|_________|
|այդ թվում` | | | | |
|_____________________________|_________|_________|_________|_________|
|Ընթացիկ դրամաշնորհներ պետական| 1,250.0| 2,500.0| 3,750.0| 5,000.0|
|հատվածի այլ մակարդակներին | | | | |
|_____________________________|_________|_________|_________|_________|
|այդ թվում` | | | | |
|_____________________________|_________|_________|_________|_________|
|Այլ ընթացիկ դրամաշնորհներ | 1,250.0| 2,500.0| 3,750.0| 5,000.0|
|_____________________________|_________|_________|_________|_________|
|ԱՅԼ ԾԱԽՍԵՐ | 500.0| 500.0| 500.0| 500.0|
|_____________________________|_________|_________|_________|_________|
|այդ թվում` | | | | |
|_____________________________|_________|_________|_________|_________|
|Կառավարման մարմինների | 500.0| 500.0| 500.0| 500.0|
|գործունեության կամ | | | | |
|անգործության հետևանքով | | | | |
|առաջացած վնասվածքների կամ | | | | |
|վնասների վերականգնում | | | | |
|_____________________________|_________|_________|_________|_________|
|ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԵՏ | 32,270.0| 45,270.0|149,682.0|224,712.0|
|ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ | | | | |
|_____________________________|_________|_________|_________|_________|
|այդ թվում` | | | | |
|_____________________________|_________|_________|_________|_________|
|ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ | 32,270.0| 45,270.0|149,682.0|224,712.0|
|ԾԱԽՍԵՐ | | | | |
|_____________________________|_________|_________|_________|_________|
|այդ թվում` | | | | |
|_____________________________|_________|_________|_________|_________|
|ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ | 32,270.0| 45,270.0|149,682.0|224,712.0|
|_____________________________|_________|_________|_________|_________|
|այդ թվում` | | | | |
|_____________________________|_________|_________|_________|_________|
|ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ | - | - | 38,530.0| 73,530.0|
|_____________________________|_________|_________|_________|_________|
|այդ թվում` | | | | |
|_____________________________|_________|_________|_________|_________|
|- շենքերի և շինությունների | - | - | 38,530.0| 73,530.0|
|կապիտալ վերանորոգում | | | | |
|_____________________________|_________|_________|_________|_________|
|ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ| 31,000.0| 44,000.0|109,882.0|149,912.0|
|ՁԵՌՔԲԵՐՈՒՄ, ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՎ | | | | |
|ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ | | | | |
|_____________________________|_________|_________|_________|_________|
|այդ թվում` | | | | |
|_____________________________|_________|_________|_________|_________|
|- Վարչական սարքավորումներ | 23,000.0| 23,000.0| 52,882.0| 92,912.0|
|_____________________________|_________|_________|_________|_________|
|- Տրանսպորտային | 8,000.0| 21000.0| 57000.0| 57000.0|
|սարքավորումներ | | | | |
|_____________________________|_________|_________|_________|_________|
|ԱՅԼ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ | 1,270.0| 1,270.0| 1,270.0| 1,270.0|
|_____________________________|_________|_________|_________|_________|
|այդ թվում` | | | | |
|_____________________________|_________|_________|_________|_________|
|- Նախագծահետազոտական ծախսեր | 1,270.0| 1,270.0| 1,270.0| 1,270.0|
._____________________________________________________________________.
_____________________________________________
ԻՐՏԵԿ - 6, 7, 8 և 9 հավելվածները չեն բերվում