Սեղմել Esc փակելու համար:
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԵԲԵԴԱՎԱՆԻ, ԼՈՒՍԱՁՈՐԻ Ե...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԵԲԵԴԱՎԱՆԻ, ԼՈՒՍԱՁՈՐԻ ԵՎ ՎԵՐԻՆ ԿԱՐՄԻ ...

 

 

040.0581.180999

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«18» սեպտեմբերի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 սեպտեմբերի 1999 թվականի թիվ 581

 

i

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԵԲԵԴԱՎԱՆԻ, ԼՈՒՍԱՁՈՐԻ ԵՎ ՎԵՐԻՆ ԿԱՐՄԻՐԱՂԲՅՈՒՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ՊԱՇՏՈՆԱՆԿ ԱՆԵԼՈՒ, ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածի չորրորդ մասին և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենքների 138 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Պաշտոնանկ անել Տավուշի մարզի Դեբեդավանի գյուղական համայնքի ղեկավար Սեյրան Բաբաջանյանին, Լուսաձորի գյուղական համայնքի ղեկավար Վարդան Սարդարյանին, Վերին Կարմիրաղբյուրի գյուղական համայնքի ղեկավար Վաչիկ Եսայանին:

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդ 30-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և Տավուշի մարզի Դեբեդավանի, Լուսաձորի և Վերին Կարմիրաղբյուրի գյուղական համայնքների ընտրատարածքներում անցկացնել համայնքների ղեկավարների արտահերթ ընտրություններ:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Տավուշի մարզի Դեբեդավանի, Լուսաձորի և Վերին Կարմիրաղբյուրի գյուղական համայնքների ղեկավարների արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 148225 դրամ` Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին Տավուշի մարզի Դեբեդավանի, Լուսաձորի և Վերին Կարմիրաղբյուրի տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան համաձայն հավելվածի:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի սեպտեմբերի 18-ից:

 

Հավելված

ՀՀ կառավարության 1999 թ.

սեպտեմբերի 18-ի N 581 որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ

տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսերի` կապված

Տավուշի մարզի Դեբեդավանի, Լուսաձորի և Վերին Կարմիրաղբյուրի

գյուղական համայնքների ղեկավարների արտահերթ ընտրությունների

նախապատրաստման ու անցկացման հետ

 

______________________________________________________________

 NN             Ծախսերը                              Գումարը

 ը/կ                                                 (դրամ)

______________________________________________________________

  1.  Աշխատանքի վարձատրության ֆոնդ                     30000

          այդ թվում`

տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի,

     նախագահի տեղակալի և  քարտուղարի աշխատավարձ        30000  

  2. Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ        8400  

  3. Կապի ծառայության վճարներ                           1000  

  4. Տրանսպորտի ծառայության վճարներ                     5000  

  5. Գրասենյակային ծախսեր                               1000  

_____________________________________________________________

        ընդամենը                                       45400

 

3 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր

     (3 x 45400 դրամ)                                 136200

 

Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր

     (2290 ընտրող + 2290 x 0,05) x 5 դրամ             12025

_____________________________________________________________

        Ընդամենը                                      148225

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.09.1999
N 581
Որոշում