030.0240.160315
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի ՆՀ-896 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն և Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի աշխատանքների արդյունավետությունն ապահովելու նպատակով որոշում եմ.
i
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2001 թվականի հուլիսի 20-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդ ստեղծելու մասին» ՆՀ-896 հրամանագրի (այսուհետ` հրամանագիր) 1-ին կետով հաստատված 1-ին հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն» բառերը փոխարինել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն» բառերով.
2) «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հարցերի քարտուղարության պետ» բառերը փոխարինել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ներկայացուցիչ» բառերով:
i
2. Հրամանագրի 1-ին կետով հաստատված 2-րդ հավելվածից հանել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն» բառերը:
3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
16 մարտի 2015 թվականի
ՆՀ-240-Ն