040.0230.100315
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 մարտի 2015 թվականի N 230-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի N 707 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 6-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի կանոնադրությունը հաստատելու մասին» N 707 որոշմամբ հաստատված կանոնադրության մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
i
1) 20-րդ կետում «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հարցերի քարտուղարությունը» բառերը փոխարինել «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը» բառերով.
i
2) 22-րդ կետում «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հարցերի քարտուղարության պետն» բառերը փոխարինել «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ներկայացուցիչն» բառերով.
i
3) 23-րդ կետի «գ» ենթակետը «աշխատանքները» բառից հետո լրացնել «սույն կանոնադրության 21-րդ կետում նշված գործառույթների իրականացման մասով» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-ԻՆ