Սեղմել Esc փակելու համար:
ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆ ...

 

 

606.0008.160215

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «16»        02            2015 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60615047

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հունվարի 2015 թվականի N 8-Ն

 

i

ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ ԱՆՃՇՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄՆԵՐ ՏԱԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ, ՏԵՂԻ, ԴՐԱՆՑ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ, ԺԱՄԱՆԱԿԻ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերությամբ, 13.1-ին հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասը և 19-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը

 

ՈՐՈՇՈՒՄ Է.

 

1. Սահմանել տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակների վերջին էջում ներառվող` տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակներում անճշտությունների վերաբերյալ դիմումներ տալու ժամկետների, տեղի, դրանց քննարկման կարգի, ժամանակի և պայմանների մասին տեղեկանքի ձևը` համաձայն հավելվածի:

 

Հավելված

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի

2015 թ. հունվարի 30-ի

N 8-Ն որոշման

 

ՏԵՂԵԿԱՆՔ ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ ԱՆՃՇՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄՆԵՐ ՏԱԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ, ՏԵՂԻ, ԴՐԱՆՑ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ, ԺԱՄԱՆԱԿԻ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

1. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 5 օր առաջ տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակներում (այսուհետ` ցուցակ) տեղ գտած անճշտությունները (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) վերացնելու մասին դիմում ներկայացնելու լիազոր մարմին: Լիազոր մարմինը դիմումը ստանալուց հետո` 5 օրվա ընթացքում, սակայն քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 4 օր առաջ, բավարար հիմքերի առկայության դեպքում ցուցակում կատարում է անհրաժեշտ փոփոխություններ կամ ուղղումներ` այդ մասին գրավոր տեղեկացնելով դիմողին:

2. Քվեարկության օրվան նախորդող 4 օրվա ընթացքում` մինչև քվեարկության ավարտը, յուրաքանչյուր ոք իրավունք ունի իրեն` ցուցակում ընդգրկելու մասին դիմում ներկայացնելու լիազոր մարմին: Ցուցակներում ընդգրկվելու մասին դիմումների վերաբերյալ որոշումները կայացվում են այնպիսի ժամկետներում, որ տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձը հնարավորություն ունենա մասնակցելու քվեարկությանը:

3. Ցուցակներում տեղ գտած` դիմողի (հայցվորի) անձին չվերաբերող անճշտությունները վերացնելու, ցուցակներում լրացումներ կատարելու վերաբերյալ վեճերով հայցադիմումները կարող են ներկայացվել քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 8 օր առաջ: Այդ հայցադիմումները քննվում և լուծվում են ստանալուց հետո` 3-օրյա ժամկետում:

4. Ցուցակներում տեղ գտած` դիմողի (հայցվորի) անձին վերաբերող անճշտությունները վերացնելու, դիմողին (հայցվորին) ցուցակում ընդգրկելու վերաբերյալ վեճերով հայցադիմումները կարող են ներկայացվել ցանկացած ժամանակ: Այդ հայցադիմումները քննվում և լուծվում են այնպիսի ժամկետներում, որ տեղական հանրաքվեի մասնակիցը հնարավորություն ունենա մասնակցելու քվեարկությանը, բայց ոչ ուշ, քան հայցադիմումը ստանալուց հետո` 3-օրյա ժամկետում:

 

 

pin
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
30.01.2015
N 8-Ն
Որոշում