606.0007.160215
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«16» 02 2015 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60615046
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
30 հունվարի 2015 թվականի N 7-Ն
i
ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ` ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՉԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերությամբ, 13.1-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Սահմանել տեղական հանրաքվեի տեղամասային հանձնաժողովին ներկայացվող` տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակում ընդգրկված չլինելու մասին տեղեկանքի ձևը` համաձայն հավելվածի:
Հավելված
ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի
2015 թ. հունվարի 30-ի
N 7-Ն որոշման
N ______
«____» _____________ 20 թ.
ՏԵՂԵԿԱՆՔ
Տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակում ընդգրկված չլինելու մասին
Դիմող _______________________________________________________________
անուն, հայրանուն, ազգանուն
Անձը հաստատող փաստաթուղթ _____________________________________________
սերիա, համար
Հաշվառված ____________________________________________________________
հաշվառման հասցե
Դուրս է մնացել թիվ _____ ընտրատարածքի ___________________ թիվ ___/___
(համայնքի անվանումը)
տեղամասի տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակից:
Խնդրում եմ ընդգրկել թիվ _____ ընտրատարածքի __________________________
(համայնքի անվանումը) թիվ ___/___ տեղամասի տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց լրացուցիչ ցուցակում:
Ներկայացվում է տեղական հանրաքվեի տեղամասային հանձնաժողով:
___________________________________ ________________________
(լիազոր մարմնի համապատասխան (ստորագրություն)
ստորաբաժանման ղեկավարի
անուն, ազգանուն)
«____» _______________ 20 թվական
Կ.Տ.