040.1510.261214
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 դեկտեմբերի 2014 թվականի N 1510-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ի N 941-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 6-ի N 149-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 941-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
i
1) որոշման վերնագիրը «կատարելու» բառից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում 2013 թվականին չիրացված կորնգանի սերմացուն անվճար հատկացնելու» բառերով.
i
2) որոշումը 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին կետով.
«3.1. Սահմանել, որ, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 21-ի N 165-Ն որոշման հավելվածի 21.1-ին կետի, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին հատկացված, սակայն հողօգտագործողների կողմից` վճարունակ պահանջարկի բացակայության պատճառով 2014 թվականին չիրացված 30 տոննա կորնգանի սերմացուն մինչև 2014 թվականի տարեվերջ անվճար հատկացվում է հողօգտագործողներին:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ