Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 525 ...

 

 

040.1399.171214

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 դեկտեմբերի 2014 թվականի N 1399-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 525 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի օգոստոսի 25-ի «Ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանելու և այդ փաստաթղթերի կազմման կարգը հաստատելու մասին» N 525 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

i

1) որոշման նախաբանը «17-րդ հոդվածի 5-րդ մասին» բառերից հետո լրացնել «և «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասին» բառերով.

i

2) որոշման 1-ին կետով հաստատված կարգը 5.3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.4-րդ կետով.

«5.4. «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողների համար գործունեության այդ տեսակի շրջանակներում Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների մասով ապրանքների ձեռքբերումը հիմնավորող` օտարերկրյա անձանց կողմից տրամադրված փաստաթղթերին ներկայացվող պահանջները համարվում են բավարարված նաև այն դեպքերում, երբ ապրանքների ձեռքբերման` մատակարարի կողմից հաստատված փաստաթղթերում արտացոլված են մատակարարի անվանումը, փաստաթղթի դուրսգրման ամսաթիվը, ինչպես նաև սույն կարգի 2-րդ կետի «դ» և «ե» ենթակետերով նախատեսված վավերապայմանները` անկախ այդ փաստաթղթերի` մաքսային մարմնի կողմից կնքված (հաստատված) լինելու հանգամանքից:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և կիրառվում է 2014 թվականի հոկտեմբերի 1-ից հետո Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների ձեռքբերումը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.12.2014
N 1399-Ն
Որոշում