050.0278.031114
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«03» 11 2014 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05014490
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
7 հոկտեմբերի 2014 թվականի թիվ 278-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 007 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ, ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի ԹԻՎ 236-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով նախատեսել հաշվետվություն տրամադրող անձանց կողմից պարտադիր տեղեկացման ենթակա և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվությունների նոր ձևեր, փոփոխության ենթարկել դրանց տրամադրման կարգը և սահմանել ժամկետներին վերաբերող առավել մանրամասն կանոններ,
հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածը և «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը,
ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից պարտադիր տեղեկացման ենթակա և կասկածելի գործարքի վերաբերյալ թիվ 007 հաշվետվության ձևը»` համաձայն սույն որոշման Հավելված 1-ի:
2. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից պարտադիր տեղեկացման ենթակա և կասկածելի գործարքի վերաբերյալ թիվ 007 հաշվետվության ձևի լրացման և հաշվետվության ներկայացման կարգը»` համաձայն սույն որոշման Հավելված 2-ի:
i
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 31-ի «ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշումը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող լիազորված մարմնի տարածքային ստորաբաժանումների (այսուհետ` հաշվետվություն տրամադրող անձինք) կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման ձևը (թիվ 007 հաշվետվական ձև), տեղեկությունների տրամադրման կարգը և ժամկետները հաստատելու և ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 20-ի թիվ 61-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 236-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված 1
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2014 թվականի հոկտեմբերի 7-ի
թիվ 278-Ն որոշմամբ
ՁԵՎ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 007 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ
1. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ
._______________. ._________. ._________. ._________.
._______________. ._________. ._________. ._________.
1.1 Հաշվառման 1.2 Հաշվետվության 1.3 1.4 ՈՒղղման
համարը ուղարկման Հաշվետվության (լրացման)
ամսաթիվը հերթական հերթական
համարը համարը
1.4.1 ՈՒղղման (լրացման) պատճառը
._______________________________________________.
._______________________________________________.
2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԸ
._. 2.1 Պարտադիր տեղեկացման ենթակա ._. 2.2. Կասկածելի գործարքի
._. գործարքի վերաբերյալ ._. վերաբերյալ հաշվետվություն
հաշվետվություն
3. ԳՈՐԾԱՐՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
3.1 Գործարքի կատարման ամսաթիվը ._______. ._______. ._______.
._______. ._______. ._______.
._. 3.2 Կանխիկ եղանակով ._. 3.3 Անկանխիկ եղանակով
._. իրականացված գործարք ._. իրականացված գործարք
3.2.1 Արժույթը 3.3.1 Արժույթը
._____________. ._____________.
._____________. ._____________.
3.2.2.Գումարը տվյալ արժույթով 3.3.2 Գումարը տվյալ արժույթով
._____________. ._____________.
._____________. ._____________.
3.4 Գրանցման համար հիմք հանդիսացած ._____________.
փաստաթղթերի համարը ._____________.
3.5 Գործարքի առարկան ._____________.
._____________.
._. 3.5.1 Գրավադրում
._.
3.5.2 Գործարքի առարկայի գտնվելու ._____________.
վայրը ._____________.
3.5.3 Գործարքի առարկայի նպատակային ._____________.
նշանակությունը ._____________.
3.5.4 Գործարքի առարկայի մակերեսը ._____________.
._____________.
3.5.5 Գործարքի առարկայի կադաստրային ._____________.
արժեքը ._____________.
3.6 Կասկածելի գործարքի չափանիշ կամ տիպաբանություն
._. 3.6.1 Լիազոր մարմնի իրավական ակտով սահմանված չափանիշ կամ
._. տիպաբանություն
._. 3.6.2 Այլ
._.
._______________________________________________.
._______________________________________________.
3.7.Կասկածների նկարագրությունը
._______________________________________________.
._______________________________________________.
3.8. Կապված հաշվետվության անվանումը
._______________________________________________.
._______________________________________________.
3.9 Գործարքին վերաբերող այլ տեղեկատվություն
._______________________________________________.
._______________________________________________.
4. ԳՈՐԾԱՐՔԻ ԿՈՂՄԵՐ
4.1 ՀԱՃԱԽՈՐԴ 1 . Գնորդ
. Գնորդ (գրավատու, վարկառու)
. Վարկատու (գրավառու)
. Գրավատու,
. «Այլ»
Հաճախորդի 1- կարգավիճակը .______________.
.______________.
._. Ֆիզիկական անձ ._. Անհատ ձեռնարկատեր
._. ._.
._. Իրավաբանական անձ ._. Պետական մարմին կամ համայնք
._. ._.
4.1.1 Անուն (Անվանում) ._____________________________.
._____________________________.
4.1.2 Ազգանուն ._____________________________.
._____________________________.
4.1.3 Հայրանուն ._____________________________.
._____________________________.
4.1.4 Ծննդյան ամսաթիվը .___. .___. ._______.
.___. .___. ._______.
4.1.5. Բնակության վայր
(գտնվելու վայր)
._____________________________.
4.1.5.1 Փողոց, շենք, բնակարան |_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|
(տուն) ._____________________________.
4.1.5.2 Քաղաք կամ գյուղ ._____________________________.
._____________________________.
4.1.5.3 Մարզ ._____________________________.
._____________________________.
4.1.5.4 Երկիր ._____________________________.
._____________________________.
4.1.6 Ֆիզիկական անձի հաշվառման վայր
4.1.6.1 Փողոց, շենք, բնակարան ._____________________________.
(տուն) |_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|
._____________________________.
4.1.6.2 Քաղաք կամ գյուղ ._____________________________.
._____________________________.
4.1.6.3 Մարզ ._____________________________.
._____________________________.
4.1.6.4 Երկիր ._____________________________.
._____________________________.
4.1.7 Քաղաքացիություն ._____________________________.
._____________________________.
4.1.8 Անձը հաստատող փաստաթղթի տեսակ ._____________________________.
._____________________________.
4.1.8.1 Անձը հաստատող փաստաթղթի ._____________________________.
սերիան և համարը ._____________________________.
4.1.8.2 Փաստաթղթի տրամադրման .___. .___. ._______.
ամսաթիվը .___. .___. ._______.
4.1.8.3 ՈՒմ կողմից է տրամադրվել ._________________.
._________________.
4.1.8.4 Փաստաթղթի վավերականության .___. .___. ._______.
ժամկետը .___. .___. ._______.
4.1.9 Կազմակերպական-իրավական ձև ._____________________________.
._____________________________.
4.1.10 Անհատականացման (հաշվառման) ._____________________________.
համարը ._____________________________.
4.1.11 ՀՎՀՀ ._________________.
._________________.
4.1.12 Գործադիր մարմնի ղեկավարի .___________. .___________.
անուն, ազգանուն .___________. .___________.
4.2 ՀԱՃԱԽՈՐԴ 2 . Վաճառող
. «Այլ»
(Սույն բաժինը լրացնելիս կախված հաճախորդի տեսակից լրացման են ենթակա այն հատվածները, որոնք վերաբերվում են տվյալ հաճախորդին)
._. Ֆիզիկական անձ ._. Անհատ ձեռնարկատեր
._. ._.
._. Իրավաբանական անձ ._. Պետական մարմին կամ համայնք
._. ._.
4.2.1 Անուն (Անվանում) ._____________________________.
._____________________________.
4.2.2 Ազգանուն ._____________________________.
._____________________________.
4.2.3 Հայրանուն ._____________________________.
._____________________________.
4.2.4 Ծննդյան ամսաթիվը .___. .___. ._______.
.___. .___. ._______.
4.2.5. Բնակության վայր
(գտնվելու վայր)
._____________________________.
4.2.5.1 Փողոց, շենք, բնակարան |_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|
(տուն) ._____________________________.
4.2.5.2 Քաղաք կամ գյուղ ._____________________________.
._____________________________.
4.2.5.3 Մարզ ._____________________________.
._____________________________.
4.2.5.4 Երկիր ._____________________________.
._____________________________.
4.2.6 Ֆիզիկական անձի հաշվառման վայր
4.2.6.1 Փողոց, շենք, բնակարան ._____________________________.
(տուն) |_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|
._____________________________.
4.2.6.2 Քաղաք կամ գյուղ ._____________________________.
._____________________________.
4.2.6.3 Մարզ ._____________________________.
._____________________________.
4.2.6.4 Երկիր ._____________________________.
._____________________________.
4.2.7 Քաղաքացիություն ._____________________________.
._____________________________.
4.2.8 Անձը հաստատող փաստաթղթի տեսակ ._____________________________.
._____________________________.
4.2.8.1 Անձը հաստատող փաստաթղթի ._____________________________.
սերիան և համարը ._____________________________.
4.2.8.2 Փաստաթղթի տրամադրման .___. .___. ._______.
ամսաթիվը .___. .___. ._______.
4.2.8.3 ՈՒմ կողմից է տրամադրվել ._________________.
._________________.
4.2.8.4 Փաստաթղթի վավերականության .___. .___. ._______.
ժամկետը .___. .___. ._______.
4.2.9 Կազմակերպական-իրավական ձև ._____________________________.
._____________________________.
4.2.10 Անհատականացման (հաշվառման) ._____________________________.
համարը ._____________________________.
4.2.11 ՀՎՀՀ ._________________.
._________________.
4.2.12 Գործադիր մարմնի ղեկավարի .___________. .___________.
անուն, ազգանուն .___________. .___________.
4.3 ԼԻԱԶՈՐՎԱԾ ԱՆՁ
4.3.1 Լիազորված անձը ռիելթոր է .____.
.____.
4.3.2 Լիազորող անձ ._____________________________.
._____________________________.
(հաճախորդի անուն, ազգանուն
(անվանում))
4.3.3 Անուն ._____________________________.
._____________________________.
4.3.4 Ազգանուն ._____________________________.
._____________________________.
4.3.5 Հայրանուն ._____________________________.
._____________________________.
4.3.6 Ծննդյան ամսաթիվը .___. .___. ._______.
.___. .___. ._______.
4.3.7 Բնակության վայր
4.3.7.1 Փողոց, շենք, բնակարան ._____________________________.
(տուն) |_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|
._____________________________.
4.3.7.2 Քաղաք կամ գյուղ ._____________________________.
._____________________________.
4.3.7.3 Մարզ ._____________________________.
._____________________________.
4.3.7.4 Երկիր ._____________________________.
._____________________________.
4.3.8 Հաշվառման վայր ._____________________________.
._____________________________.
4.3.8.1 Փողոց, շենք, բնակարան ._____________________________.
(տուն) ._____________________________.
4.3.8.2 Քաղաք կամ գյուղ ._____________________________.
._____________________________.
4.3.8.3 Մարզ ._____________________________.
._____________________________.
4.3.8.4 Երկիր
._____________________________.
4.3.9 Քաղաքացիություն ._____________________________.
4.3.10 Անձը հաստատող փաստաթղթի ._____________________________.
տեսակ ._____________________________.
4.3.10.1 Փաստաթղթի սերիա և համար ._____________________________.
._____________________________.
4.3.10.2 Փաստաթղթի տրամադրման .___. .___. ._______.
ամսաթիվը .___. .___. ._______.
4.3.10.3 ՈՒմ կողմից է տրամադրվել ._________________.
._________________.
4.3.10.4 Փաստաթղթի վավերականության .___. .___. ._______.
ժամկետը .___. .___. ._______.
4.4 ԻՐԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒ
._. Չի տիրապետում իրական ._. Չկա իրական ._. Առկա է իրական
._. շահառուի մասին ._. շահառու ._. շահառու
տեղեկատվությանը
4.4.1 Հաճախորդի անուն, ազգանուն ._____________________________.
(անվանում) ._____________________________.
4.4.2 Անուն ._____________________________.
._____________________________.
4.4.3 Ազգանուն ._____________________________.
._____________________________.
4.4.4 Հայրանուն ._____________________________.
._____________________________.
4.4.5 Ծննդյան ամսաթիվը .___. .___. ._______.
.___. .___. ._______.
4.4.6 Բնակության վայր
4.4.6.1 Փողոց, շենք, բնակարան ._____________________________.
(տուն) |_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|
._____________________________.
4.4.6.2 Քաղաք կամ գյուղ ._____________________________.
._____________________________.
4.4.6.3 Մարզ ._____________________________.
._____________________________.
4.4.6.4 Երկիր ._____________________________.
._____________________________.
4.4.7. Հաշվառման վայր
4.4.7.1 Փողոց, շենք, բնակարան ._____________________________.
(տուն) ._____________________________.
4.4.7.2 Քաղաք կամ գյուղ ._____________________________.
._____________________________.
4.4.7.3 Մարզ ._____________________________.
._____________________________.
4.4.7.4 Երկիր ._____________________________.
._____________________________.
4.4.8 Քաղաքացիություն ._____________________________.
._____________________________.
4.4.9 Անձը հաստատող փաստաթղթի տեսակ ._____________________________.
._____________________________.
4.4.9.1 Փաստաթղթի սերիա և համար ._____________________________.
._____________________________.
4.4.9.2 Փաստաթղթի տրամադրման .___. .___. ._______.
ամսաթիվը .___. .___. ._______.
4.4.9.3 ՈՒմ կողմից է տրամադրվել ._________________.
._________________.
4.4.9.4 Փաստաթղթի վավերականության .___. .___. ._______.
ժամկետը .___. .___. ._______.
5. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՇԽԱՏԱԿԻՑ
._. 5.1 Անուն ._. 5.2 Ազգանուն
._. ._.
5.3 Լրացման ամսաթիվը
.___________. .______. .______.
.___________. .______. .______.
Հավելված 2
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2014 թվականի հոկտեմբերի 7-ի
թիվ 278-Ն որոշմամբ
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 007 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ
ԳԼՈՒԽ 1. |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ |
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից պարտադիր տեղեկացման ենթակա և կասկածելի գործարքի վերաբերյալ թիվ 007 հաշվետվության ձևի լրացման և հաշվետվության ներկայացման» կարգը (այսուհետ` Կարգ) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Հաշվետվություն տրամադրող անձ) կողմից «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` Օրենք) սահմանված հաշվետվության ձևի լրացման կարգը և հաշվետվությունների ներկայացման դեպքերը:
2. Կարգում հասկացություններն օգտագործվում են Օրենքով սահմանված հասկացությունների իմաստով:
3. Հաշվետվության ձևը լրացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնում (այսուհետ` Ֆինանսական դիտարկումների կենտրոն) հաշվառված Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից:
4. Հաշվետվութունը ներկայացվում է անշարժ գույքի առուվաճառքի հետ կապված գործարքների հիման վրա պետական գրանցման վերաբերյալ` Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով և 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված դեպքերում:
ԳԼՈՒԽ 2. |
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ |
5. Կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվությունը Ֆինանսական դիտարկումների կենտրոն է ներկայացվում էլեկտրոնային տարբերակով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքէջի միջոցով, կամ թղթային տարբերակով:
6. Պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի վերաբերյալ հաշվետվությունը Ֆինանսական դիտարկումների կենտրոն է ներկայացվում էլեկտրոնային տարբերակով` ՀՀ կենտրոնական բանկի «Միասնական տեղեկատվական տիրույթ» համակարգի կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքէջի կամ այլ ընդունելի էլեկտրոնային միջոցներով:
7. «Միասնական տեղեկատվական տիրույթ» համակարգի խափանման դեպքում պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի վերաբերյալ հաշվետվությունը Ֆինանսական դիտարկումների կենտրոն է ներկայացվում էլեկտրոնային տարբերակով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքէջի կամ այլ ընդունելի էլեկտրոնային միջոցներով:
8. Էլեկտրոնային եղանակով պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի վերաբերյալ հաշվետվությունը ներկայացնելու անհնարինության դեպքում հաշվետվությունը ներկայացվում է թղթային տարբերակով:
9. Սույն կարգի 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված դեպքերում հաշվետվություն ներկայացվում է, եթե անշարժ գույքի առուվաճառքի գործարքի գումարը (կադաստրային կամ պայմանագրային) գերազանցում է 50 միլիոն ՀՀ դրամը: Նշված դեպքում, եթե անշարժ գույքի առուվաճառքի գործարքը իրականացվել է կանխիկ եղանակով, հաշվետվություն ներկայացվում է, եթե անշարժ գույքի առուվաճառքի գործարքի գումարը (կադաստրային կամ պայմանագրային) գերազանցում է 5 միլիոն ՀՀ դրամը:
10. «Միասնական տեղեկատվական տիրույթ» համակարգի միջոցով հաշվետվությունը ներկայացված է համարվում այն դեպքում, երբ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից ապահովվում է Ֆինանսական դիտարկումների կենտրոնի հասանելիությունը «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի «Միասնական տեղեկատվական տիրույթ»» համակարգին միացման և դրա շահագործման մասին» պայմանագրի Հավելված 3-ով սահմանված տեղեկատվությանը:
11. Հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքէջի միջոցով ներկայացվում են միայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մարտի 20-ի թիվ 81-Ն որոշմամբ հաստատված` «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վեբ կայքի միջոցով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված հաշվետվությունների ներկայացման ընթացքում էլեկտրոնային թվային ստորագրությունը կիրառելու կարգի» 4-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համաձայնագիր կնքելուց հետո:
12. Էլեկտրոնային տարբերակով տրամադրվող հաշվետվությունը ներկայացված է համարվում, եթե մեկ աշխատանքային օրվա ընթացքում Հաշվետվություն տրամադրող անձը չի ստանում սխալի վերաբերյալ հաղորդագրություն:
13. Սխալի վերաբերյալ հաղորդագրություն ստանալու դեպքում Հաշվետվություն տրամադրող անձը մեկ աշխատանքային օրվա ընթացքում հաշվետվությունը ներկայացնում է համապատասխան փոփոխություններով: Տվյալ դեպքում հաշվետվության ներկայացումը չի համարվում ժամկետանց:
14. Թղթային տարբերակով տրամադրվող հաշվետվությունը Ֆինանսական դիտարկումների կենտրոն է ներկայացվում փակ կնքված (կնիքի առկայության դեպքում) ծրարով` «Անձամբ Ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավարին» նշագրմամբ, հետևյալ եղանակներից որևէ մեկով`
1) ֆիզիկապես ներկայացնելու միջոցով,
2) փոստի միջոցով:
15. Կարգի 14-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքում հաշվետվությունը Ֆինանսական դիտարկումների կենտրոն ներկայացված է համարվում ՀՀ կենտրոնական բանկի կողմից ստացականի, իսկ կարգի 14-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում` «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից համապատասխան անդորրագրի տրամադրման պահից: Կարգի 14-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում հաշվետվությունն ուղարկվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի փոստային հասցեով (ՀՀ, ք. Երևան 0010, Վազգեն Սարգսյան 6):
16. Թղթային տարբերակով տրամադրվող հաշվետվության սխալի վերաբերյալ հետադարձ կապ ստանալու դեպքում Հաշվետվություն տրամադրող անձը մեկ աշխատանքային օրվա ընթացքում հաշվետվությունը ներկայացնում է համապատասխան փոփոխություններով: Տվյալ դեպքում հաշվետվության ներկայացումը չի համարվում ժամկետանց:
17. Պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի վերաբերյալ հաշվետվությունը Ֆինանսական դիտարկումների կենտրոն է ներկայացվում այդ գործարքը կատարելու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում: Գործարքի կատարման պահ է համարվում գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման պահը: Գույքի նկատմամբ իրավունքները և սահմանափակումները համարվում են գրանցված գրանցման մատյանում սահմանված գրառումները կատարելու և պետական գրանցման իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից հաստատվելու պահից:
18. Հաշվետվության տրամադրման օրերի հաշվարկը սկսվում է գործարքի կատարման օրվան հաջորդող աշխատանքային օրվանից և ավարտվում է այդ օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրը` ժամը 18:00-ին:
19. Կասկածելի գործարքի վերաբերյալ հաշվետվությունը Ֆինանսական դիտարկումների կենտրոն է ներկայացվում գործարքում կասկածելիության չափանիշ հայտնաբերելու դեպքում` նույն աշխատանքային օրվա ընթացքում, իսկ դրա անհնարինության դեպքում` մինչև հաջորդ աշխատանքային օրվա ժամը 12:00-ն:
20. Կասկածելի գործարքի տրամադրման անհնարինությունը կարող է պայմանավորված լինել`
1) աշխատանքային (գործառնական) օրվա ավարտով,
2) ծրագրաապարատային կամ հաղորդակցության անհաղթահարելի խնդիրներով:
21. Հաշվետվության ձևի էլեկտրոնային տարբերակը կարող է ձեռք բերվել Ֆինանսական դիտարկումների կենտրոն դիմելու կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքէջից արտահանելու միջոցով:
ԳԼՈՒԽ 3. |
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐ |
22. Հաշվետվության ձևը լրացվում է հնարավորինս պարզ, հակիրճ, միանշանակ ընկալվող հայերեն լեզվով, «յունիկոդ» տառատեսակով և մեծատառերով: «Անուն (անվանում)» 4.1.1 և 4.2.1, «Ազգանուն» 4.1.2, և 4.2.2, «Հայրանուն» 4.1.3 և 4.2.3 ենթակետերը լրացվում են անգլերեն, երբ անհրաժեշտ տվյալները Հաշվետվություն տրամադրող անձին հասանելի են միայն անգլերեն լեզվով: Եթե նշված տվյալները հասանելի են այլ օտար լեզվով, ապա նշված ենթակետերը լրացվում են հայերեն կամ անգլերեն լեզվով:
23. Հաշվետվության ձևի թղթային տարբերակը լրացվում է համակարգչի օգնությամբ կամ գրչով` յուրաքանչյուր վանդակում նշելով մեկ նիշ: Հաշվետվության ձևի կետերի և ենթակետերի ներքո նախատեսված դաշտերի սահմաններն անբավարար լինելու դեպքում անհրաժեշտ է օգտագործել հավելյալ թղթեր: Այդ թղթերի ձախ կողմում նշվում է այն կետը կամ ենթակետը, որի ներքո նախատեսված դաշտը լրացվում է: Այդ թղթերը ստորագրվում և հաստատվում են կնիքով և կցվում հիմնական հաշվետվության ձևին: Տեխնիկական բնույթի ուղղումների կատարման դեպքում ստորագրվում է նաև այդ ուղղումների կողքին:
24. Հաշվետվության ձևի առաջին էջի ներքևի մասում նշվում է ներկայացվող հաշվետվության էջերի քանակը (ներառյալ առաջին էջը): Հաշվետվության ձևի յուրաքանչյուր էջի ներքևի աջ անկյունում անհրաժեշտ է ստորագրել և հաստատել կնիքով: Հաշվետվության ձևի այն էջերը, որոնք չեն լրացվել, կարող են չներկայացվել:
25. Հաշվետվության ձևի էլեկտրոնային տարբերակը լրացվում է` օգտագործելով ներկայացված էլեկտրոնային ձևում առկա սահմանափակումները: Էլեկտրոնային ձևում առկա սահմանափակումները փոփոխության ենթակա չեն: Ցանկացած ներկայացված հաշվետվություն, որը պարունակում է փոփոխություն, դիտվում է թերի կամ սխալ լրացված հաշվետվություն և հանգեցնում է օրենքով նախատեսված պատասխանատվության:
26. Լրացման համար պարտադիր են այն կետերը և ենթակետերը, որոնց վերաբերյալ Հաշվետվություն տրամադրող անձն ունի կամ պարտավոր է ունենալ տեղեկատվություն:
27. Յուրաքանչյուր գործարքի վերաբերյալ ներկայացվում է առանձին հաշվետվություն:
ԳԼՈՒԽ 4. |
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ |
28. «Հաշվառման համարը» 1.1 կետում լրացվում է Ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից տրամադրված հաշվառման համարը (ութ նիշ):
29. «Հաշվետվության ուղարկման ամսաթիվը» 1.2 կետում լրացվում է հաշվետվության ուղարկման օրը, ամիսը, տարին (վեց նիշ):
30. «Հաշվետվության հերթական համարը» 1.3 կետում լրացվում է տվյալ օրվա դրությամբ ուղարկված հաշվետվության հերթական համարը (երեք նիշ):
31. «ՈՒղղման (լրացման) հերթական համարը» 1.4 կետում լրացվում է տվյալ հաշվետվության ուղղման կամ լրացման նպատակով ներկայացվող հաշվետվության հերթական համարը (մեկից երեք նիշ): Այս կետը լրացվում է, եթե հաշվետվությունն ուղարկվում է նախկինում ուղարկված հաշվետվությունում առկա սխալի կամ թերության ուղղման նպատակով, ինչպես նաև եթե սեփական նախաձեռնությամբ անհրաժեշտ է տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն:
32. Նախկինում ուղարկված հաշվետվության մեջ ուղղում կամ լրացում կատարելու համար հիմք հանդիսացած պատճառները և հանգամանքները լրացվում են «ՈՒղղման (լրացման) պատճառը» 1.4.1 ենթակետում: Այս ենթակետը ենթակա է պարտադիր լրացման, եթե ուղղում կամ լրացում կատարվել է նախորդ հաշվետվությունը ներկայացնելու պահից երեք աշխատանքային օր հետո:
33. ՈՒղղում կամ լրացում կատարելու դեպքում ներկայացվում է նոր հաշվետվություն:
ԳԼՈՒԽ 5. |
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԸ |
34. «Պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի վերաբերյալ հաշվետվություն» 2.1 կետը նշվում է, եթե`
1) անկանխիկ եղանակով իրականացվող անշարժ գույքի առուվաճառքի գործարքի գումարը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հայտարարված արտարժույթի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով գերազանցում է 50 միլիոն ՀՀ դրամը,
2) կանխիկ եղանակով իրականացվող անշարժ գույքի առուվաճառքի գործարքի գումարը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հայտարարված արտարժույթի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով գերազանցում է 5 միլիոն ՀՀ դրամը:
35. «Կասկածելի գործարքի վերաբերյալ հաշվետվություն» 2.2 կետը նշվում է, եթե ներկայացվում է կասկածելի գործարքի վերաբերյալ հաշվետվություն:
ԳԼՈՒԽ 6. |
ԳՈՐԾԱՐՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ |
36. «Գործարքի կատարման ամսաթիվը» 3.1 կետում լրացվում է տեղեկացման ենթակա գործարքի կատարման` գույքի նկատմամբ իրավունքի փաստացի գրանցման օրը, ամիսը, տարին: Կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելիս, եթե գործարքը դեռևս չի կատարվել կամ գործարար հարաբերությունը դեռևս չի հաստատվել, լրացվում են այն օրը, ամիսը, տարին, երբ ներկայացվել է գործարք կատարելու կամ գործարար հարաբերություն հաստատելու առաջարկը, իսկ այն դեպքում, երբ գործարքի կամ գործարար հարաբերության իրականացումը մերժվել է, նշվում են գործարքի կամ գործարար հարաբերության իրականացման մերժման օրը, ամիսը, տարին:
37. «Կանխիկ եղանակով իրականացված գործարք» 3.2 կետը նշվում է, եթե գործարքը կատարվել է կանխիկ եղանակով: Այն դեպքում, երբ գործարքն իրականացվել է միաժամանակ կանխիկ և անկանխիկ եղանակով, սակայն միայն կանխիկ եղանակով վճարված գումարն է գերազանցել 5 միլիոն ՀՀ դրամը, ապա նշվում է «Կանխիկ եղանակով իրականացվող գործարք» 3.2 կետը, իսկ «Գործարքին վերաբերող այլ տեղեկատվություն» 3.9 կետում նշվում է գործարքի գումարի նաև անկանխիկ եղանակով վճարված լինելու հանգամանքի և դրա չափի մասին տեղեկատվությունը:
38. «Անկանխիկ եղանակով իրականացված գործարք» 3.3 կետը նշվում է, եթե գործարքը կատարվել է անկանխիկ եղանակով: Այն դեպքում, երբ գործարքն իրականացվել է միաժամանակ անկանխիկ և կանխիկ եղանակով, սակայն միայն անկանխիկ եղանակով վճարված գումարն է գերազանցում 50 միլիոն ՀՀ դրամը, ապա նշվում է «Անկանխիկ եղանակով իրականացվող գործարք» 3.3 կետը, իսկ «Գործարքին վերաբերող այլ տեղեկատվություն» 3.9 կետում նշվում է գործարքի գումարի նաև կանխիկ եղանակով վճարված լինելու հանգամանքի և դրա չափի մասին տեղեկատվությունը:
39. Այն դեպքում, երբ գործարքն իրականացվել է միաժամանակ կանխիկ և անկանխիկ եղանակով և կանխիկ եղանակով վճարված գումարը գերազանցում է 5 միլիոն ՀՀ դրամը, անկանխիկ եղանակով վճարված գումարը գերազանցում է 20 միլիոն ՀՀ դրամը, իսկ անշարժ գույքի առուվաճառքի գործարքի դեպքում` 50 միլիոն ՀՀ դրամը, ապա միաժամանակ նշվում են «Կանխիկ եղանակով իրականացվող գործարք» 3.2 և «Անկանխիկ եղանակով իրականացվող գործարք» 3.3 կետերը, ինչպես նաև լրացվում են դրանց ներքո նախատեսված ենթակետերը:
40. «Արժույթը» 3.2.1 և 3.3.1 ենթակետերում լրացվում է այն արժույթը, որով կատարվել է գործարքը:
41. «Գումարը տվյալ արժույթով» 3.2.2 և 3.3.2 ենթակետերում լրացվում է գործարքի գումարի չափը, այն արժույթով, որով կնքվել է գործարքը: Եթե «Արժույթը» 3.2.1 և 3.3.1 ենթակետերում նշվում է ՀՀ դրամ, ապա նույն գումարը լրացվում է և՛ «Գումարը տվյալ արժույթով» 3.2.2 ու 3.3.2, և՛ «Գումարը համարժեք ՀՀ դրամին» 3.2.3 ու 3.3.3 ենթակետերում:
42. «Գումարը համարժեք ՀՀ դրամին» 3.2.3 և 3.3.3 ենթակետերում լրացվում է գործարքի գումարի դրամական արտահայտությունը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հայտարարված արտարժույթի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով:
43. «Գրանցման համար հիմք հանդիսացած փաստաթղթերի համարը» 3.4 կետում լրացվում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի վրա նշված նոտարի սեղանամատյանի համարը, եթե գործարքը վավերացվել է նոտարի կողմից, իսկ նոտարական վավերացում չպահանջվող անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի դեպքում` Հաշվետվություն տրամադրող անձի կողմից այդ պայմանագրի վրա նշված համարը կամ այլ անհատականացման տվյալ:
44. «Գործարքի առարկա» 3.5 կետում նշվում է անշարժ գույքի անվանումը:
45. «Գրավադրում» 3.5.1 ենթակետը նշվում է, եթե անշարժ գույքի առուվաճառքի առարկան (կամ այլ անշարժ գույք) գրավադրվել է երրորդ կողմի մոտ որպես այդ պայմանագրից բխող պարտավորության ապահովման միջոց: Այն դեպքում, եթե գրավադրվել է առուվաճառքի պայմանագրի առարկա չհանդիսացող այլ գույք, ապա այդ գույքի անվանումը լրացվում է «Գործարքի առարկա» 3.5 կետում, իսկ գույքին վերաբերող այլ տվյալները` 3.5.2-3.5.5 կետերում:
46. «Գործարքի առարկայի գտնվելու վայրը» 3.5.2 ենթակետում նշվում է անշարժ գույքի գտնվելու վայրի (հասցեի) վերաբերյալ տեղեկատվությունը, որը պարունակում է առնվազն հետևյալ վավերապայմանները` մարզ, համայնք, ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտ (թաղամաս, հրապարակ, փողոց, պողոտա, նրբանցք, անցում, փակուղի, զբոսայգի և այլն):
47. «Գործարքի առարկայի նպատակային նշանակությունը` 3.5.3 ենթակետում նշվում են գործարքի առարկայի նպատակային նշանակության վերաբերյալ տեղեկություններ:
48. «Գործարքի առարկայի մակերեսը` 3.5.4 ենթակետում նշվում են գործարքի առարկայի չափի վերաբերյալ տեղեկություններ:
49. «Գործարքի առարկայի կադաստրային արժեքը` 3.5.5 ենթակետում նշվում է գործարքի առարկայի կադաստրային արժեքը:
50. «Կասկածելի գործարքի չափանիշը կամ տիպաբանությունը» 3.6 կետում նշվում է 3.6.1 կամ 3.6.2 ենթակետերից մեկը կամ երկուսը: Եթե գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի որակելու չափանիշը կամ տիպաբանությունը սահմանված չէ 3.6.1 ենթակետով նախատեսված լիազոր մարմնի իրավական ակտով, ապա նշվում է «Այլ» 3.6.2 ենթակետը և հնարավորինս մանրամասն նկարագրվում է կասկածելի որակելու հիմքը: 3.6.1 կամ 3.6.2 ենթակետերից մեկը կամ երկուսը նշելու դեպքում այդ ենթակետերի ներքո նախատեսված դաշտում լրացվում է Լիազոր մարմնի իրավական ակտով սահմանված կամ կասկածելի գործարքի այլ չափանիշ կամ տիպաբանություն:
51. «Կասկածների նկարագրությունը» 3.7 կետում հնարավորինս մանրամասն նկարագրվում են գործարքի կամ գործարար հարաբերության նախապատմությունը, այն բոլոր հանգամանքները, որոնք վկայել են գործարքի կասկածելիության մասին: Այս կետում կարող են նկարագրվել նաև Հաշվետվություն տրամադրող անձի` հետագա հնարավոր զարգացումների վերաբերյալ կանխատեսումները:
52. Եթե գործարք չի կատարվել գործարքի կողմի կողմից այն կատարելու վերաբերյալ դիմումը տալուց հետո գրանցումից հրաժարվելու հիմքով, և հաշվետվություն տրամադրող անձը դա որակել է որպես կասկածելի գործարք, ապա Հաշվետվության ձևում լրացվում են այն տվյալները, որոնք հայտնի են դարձել գործարքի կատարման առաջարկի վերաբերյալ դիմումը տալու պահից սկսած մինչև գործարքի կողմի կողմից այն կատարելու մտադրությունից հրաժարվելու պահը: «Կասկածների նկարագրությունը» 3.7 կետում նշվում է, թե Հաշվետվություն տրամադրող անձին հայտնի ինչ պատճառներով այն չի կատարվել:
53. «Կապված հաշվետվության անվանումը» 3.8 կետում լրացվում է նախկինում ուղարկված հաշվետվության անվանումը, եթե ներկայացվող հաշվետվությամբ կասկածելի գործարքը, ըստ Հաշվետվություն տրամադրող անձի, պատճառահետևանքային կամ այլ առումով կապված է Հաշվետվություն տրամադրող անձի կողմից նախկինում հաշվետվությամբ ներկայացված գործարքի հետ: «Կապված հաշվետվության անվանումը» 3.8 կետում լրացվում է նախկինում ուղարկված հաշվետվության ձևի «Հաշվառման համարը» 1.1, «Հաշվետվության ուղարկման ամսաթիվը» 1.2, «Հաշվետվության հերթական համարը» 1.3, «ՈՒղղման (լրացման) հերթական համարը» 1.4 կետերում (առկայության դեպքում) լրացված տեղեկատվությունը: Թղթային տարբերակով հաշվետվություն ներկայացնելիս, եթե առկա է մեկից ավելի կապված հաշվետվություն, «Կապված հաշվետվության անվանումը» 3.8 կետը պատճենահանվում է և լրացվում է համապատասխան քանակով:
54. «Գործարքին վերաբերող այլ տեղեկատվություն» 3.9 կետում նշվում է Կարգի 37-րդ և 38-րդ կետերով նախատեսված տեղեկությունները, վճարման եղանակը, եթե պայմանագրում առկա է նշում վճարման եղանակի վերաբերյալ, ինչպես նաև գործարքին առնչվող` Հաշվետվություն տրամադրող անձի կողմից կարևորվող այլ տեղեկություններ:
55. «Հաճախորդ 1» 4.1 կետի ներքո առկա «Հաճախորդի 1-ի կարգավիճակը» դաշտում նշվում է այն հաճախորդի վերաբերյալ տեղեկատվությունը, ում իրավունքը գույքի նկատմամբ գրանցմամբ ծագում է (գնորդ, գնորդ (գրավատու, վարկառու), վարկատու (գրավառու), գրավատու): «Այլ» տարբերակը նշվում է, եթե «Հաճախորդ 1» 4.1 կետի ներքո հանդես է գալիս գնորդ, գնորդ (գրավատու, վարկառու), վարկատու (գրավառու), գրավատու չհանդիսացող հաճախորդ ու լրացվում է վերջինիս կարգավիճակը:
56. «Հաճախորդ 1» 4.1 կետում նշվում է հաճախորդի տեսակը` ֆիզիկական անձ, անհատ ձեռնարկատեր, իրավաբանական անձ կամ պետական մարմին կամ համայնք:
57. «Անուն (անվանում)» 4.1.1 ենթակետում լրացվում է ֆիզիկական անձի, անհատ ձեռնարկատիրոջ անունը կամ իրավաբանական անձի կամ պետական մարմնի կամ համայնքի անվանումը:
58. «Ազգանուն» 4.1.2 ենթակետում լրացվում է ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը: Այն դեպքում, երբ հստակ չէ, թե որն է հաճախորդի անունը և որը ազգանունը, ապա 4.1.1 և 4.1.2 ենթակետերը լրացվում են Հաշվետվություն տրամադրող անձի հայեցողությամբ:
59. «Հայրանուն» 4.1.3 ենթակետում լրացվում է ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ հայրանունը:
60. «Ծննդյան ամսաթիվը» 4.1.4 ենթակետում լրացվում են ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ ծննդյան օրը, ամիսը, տարին:
61. «Բնակության վայր (գտնվելու վայր)» 4.1.5 ենթակետի ներքո նախատեսված 4.1.5.1-4.1.5.4 դաշտերում ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում լրացվում է այն հասցեն (փողոցը, շենքը, տունը (բնակարանը), քաղաքը կամ գյուղը, մարզը, երկիրը), որտեղ ֆիզիկական անձը կամ անհատ ձեռնարկատերը մշտապես կամ առավելապես բնակվում են, իսկ իրավաբանական անձի դեպքում լրացվում է իրավաբանական անձի մշտական գործող մարմնի գտնվելու վայրի հասցեն (փողոցը, շենքը, տունը (բնակարանը), քաղաքը կամ գյուղը, մարզը, երկիրը): 4.1.5.1-4.1.5.4 դաշտերը չեն լրացվում, եթե ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը և հաշվառման հասցեն նույն են:
62. «Հաշվառման վայր» 4.1.6 ենթակետի ներքո նախատեսված 4.1.6.1- 4.1.6.4 դաշտերում լրացվում է ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ այն հասցեն (փողոցը, շենքը, տունը (բնակարանը), քաղաքը կամ գյուղը, մարզը, երկիրը), որտեղ ֆիզիկական անձը կամ անհատ ձեռնարկատերը հաշվառված է:
63. «Քաղաքացիությունը» 4.1.7 ենթակետում լրացվում է ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ քաղաքացիությունը:
64. «Անձը հաստատող փաստաթղթի տեսակը» 4.1.8 ենթակետում նշվում է անձնագիրը, նույնականացման քարտը կամ նորմատիվ իրավական ակտերով սահմանված` ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անձը (ինքնությունը) հաստատող այլ փաստաթուղթ:
65. «Փաստաթղթի սերիան և համարը» 4.1.8.1, «Փաստաթղթի տրամադրման ամսաթիվը» 4.1.8.2 դաշտերում, համապատասխանաբար, լրացվում են «Անձը հաստատող փաստաթղթի տեսակը» 4.1.8 լրացվում է հաշվետվության ձևը լրացնելու օրը, ամիսը, տարին: ենթակետում նշված փաստաթղթի սերիան, համարը, ինչպես նաև տրամադրման օրը, ամիսը, տարին:
66. «ՈՒմ կողմից է տրամադրվել» 4.1.8.3 դաշտում լրացվում է այն պետական մարմնի անվանումը կամ ծածկագիրը, որի կողմից տրամադրվել է «Անձը հաստատող փաստաթղթի տեսակը» 4.1.8 ենթակետում նշված փաստաթուղթը:
67. «Փաստաթղթի վավերականության ժամկետը» 4.1.8.4 դաշտում լրացվում է այն օրը, ամիսը, տարին, երբ լրանում է «Անձը հաստատող փաստաթղթի տեսակը» 4.1.8 ենթակետում նշված փաստաթղթի վավերականության ժամկետը:
68. «Կազմակերպական-իրավական ձևը» 4.1.9 ենթակետում լրացվում է իրավաբանական անձի կազմակերպական-իրավական ձևը կամ դրա հապավումը (օրինակ` ՍՊԸ, ԲԲԸ և այլն): Օտարերկրյա իրավաբանական անձանց կազմակերպական-իրավական ձևի վերաբերյալ տվյալները լրացվում են լատինատառ:
69. «Անհատականացման (հաշվառման) համարը» 4.1.10 ենթակետում լրացվում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գրանցումը (հաշվառումը) իրականացնող մարմնի կողմից տրամադրված անհատականացման (հաշվառման) համարը:
70. «ՀՎՀՀ» 4.1.11 ենթակետում լրացվում է անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի` հարկ վճարողի հաշվառման համարը:
71. «Գործադիր մարմնի ղեկավարի անուն, ազգանուն» 4.1.12 ենթակետում լրացվում են գործադիր մարմնի ղեկավարի անունը և ազգանունը:
72. «Հաճախորդ 2» 4.2 կետի ներքո նախատեսված «Հաճախորդ 2-ի կարգավիճակը» դաշտում նշվում է այն հաճախորդի վերաբերյալ տեղեկատվությունը, ում իրավունքը գույքի նկատմամբ գրանցմամբ դադարում է (վաճառող): «Այլ» տարբերակը նշվում է, եթե «Հաճախորդ 2» 4.2 կետի ներքո հանդես է գալիս վաճառող չհանդիսացող հաճախորդ ու լրացվում է վերջինիս կարգավիճակը:
73. Հաշվետվության ձևի 4.2.1-4.2.12 ենթակետերը լրացվում են Կարգի 57-71 կետերով սահմանված կարգով:
74. «Լիազորված անձ» 4.3 կետը լրացվում է, եթե գործարքը կատարվում է լիազորված անձի միջոցով:
75. «Լիազոր անձը ռիելթոր է» 5.3.1 կետը նշվում է, եթե գործարքը կատարվել է ռիելթորական գործունեություն իրականացնող անձի միջոցով:
76. «Լիազորող անձ» 4.3.1 ենթակետում լրացվում է այն հաճախորդի անունը, ազգանունը (անվանումը), ում լիազորված անձն է հանդիսանում տվյալ անձը:
77. Հաշվետվության ձևի 4.3.3 - 4.3.10.4 ենթակետերը և դաշտերը լրացվում են Կարգի 57-67 կետերով սահմանված կարգով:
78. «Չի տիրապետում իրական շահառուի մասին տեղեկատվությանը» դաշտը նշվում է այն դեպքում, երբ Հաշվետվություն տրամադրող անձը չի կարողանում ստանալ տեղեկատվություն այն մասին, թե արդյոք գործարքում առկա է իրական շահառու, թե` ոչ:
79. «Չկա իրական շահառու» դաշտը նշվում է այն դեպքում, երբ Հաշվետվություն տրամադրող անձը պարզել է, որ գործարքում առկա չէ իրական շահառու (օրինակ` այդ մասին գրավոր հայտարարություն է տվել հաճախորդը):
80. «Առկա է իրական շահառու» դաշտը նշվում է այն դեպքում, երբ Հաշվետվություն տրամադրող անձը հաճախորդից կամ այլ աղբյուրից տեղեկացել է, որ գործարքում առկա է իրական շահառու:
81. «Առկա է իրական շահառու» դաշտը նշելուց հետո «Հաճախորդի անուն, ազգանուն (անվանում)» 4.4.1 ենթակետում լրացվում է այն հաճախորդի անունը, ազգանունը (անվանումը), ում իրական շահառուն է հանդիսանում տվյալ անձը:
82. «Իրական շահառուի տվյալները» 4.4.2-4.4.9.4 ենթակետերը և դաշտերը լրացվում են միայն «Առկա է իրական շահառու» դաշտը նշելու դեպքում` Կարգի 57-67 կետերով սահմանված կարգով:
83. Հաշվետվության ձևի 4-րդ բաժինը, կախված անձանց թվից, լրացվում է համապատասխան քանակով:
ԳԼՈՒԽ 8. |
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՇԽԱՏԱԿԻՑ |
84. «Անուն» 5.1 կետում լրացվում է պատասխանատու աշխատակցի անունը:
85. «Ազգանուն» 5.2 կետում լրացվում է պատասխանատու աշխատակցի ազգանունը:
86. «Լրացման ամսաթիվը» 5.3 կետում