Սեղմել Esc փակելու համար:
ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ, ...

 

 

050.0276.031114

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «03»        11            2014 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05014488

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 հոկտեմբերի 2014 թվականի թիվ 276-Ն

 

i

ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ, ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 025 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ, ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի ԹԻՎ 17-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով նախատեսել հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառման նոր կարգ, նրանց կողմից կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվությունների նոր ձևեր, փոփոխության ենթարկել դրանց տրամադրման կարգը և սահմանել ժամկետներին վերաբերող առավել մանրամասն կանոններ,

հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածը և «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը,

ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Աուդիտորական կազմակերպությունների և աուդիտորների, անհատ ձեռնարկատեր հաշվապահների և հաշվապահական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց կողմից կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ թիվ 025 հաշվետվության ձևը»` համաձայն սույն որոշման Հավելված 1-ի:

2. Հաստատել «Աուդիտորական կազմակերպությունների և աուդիտորների, անհատ ձեռնարկատեր հաշվապահների և հաշվապահական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց կողմից կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ թիվ 025 հաշվետվության ձևի լրացման և հաշվետվության ներկայացման կարգը»` համաձայն սույն որոշման Հավելված 2-ի:

i

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հունվարի 27-ի «ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշումը անհատ ձեռնարկատեր աուդիտորների և աուդիտորական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատեր հաշվապահների և հաշվապահական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց կողմից կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ տեղեկությունների տրամադրման թիվ 026 հաշվետվական ձևը, տրամադրման կարգը և ժամկետները, անհատ ձեռնարկատեր աուդիտորների և աուդիտորական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատեր հաշվապահների և հաշվապահական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց հաշվառման կարգը հաստատելու մասին» թիվ 17-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված 1

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2014 թվականի հոկտեմբերի 7-ի

թիվ 276-Ն որոշմամբ

 

ՁԵՎ

ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ, ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 025 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ

 

1. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ

._______________.  ._________.         ._________.    ._________.

._______________.  ._________.         ._________.    ._________.

    1.1 Հաշվառման      1.2 Հաշվետվության   1.3            1.4 ՈՒղղման

    համարը             ուղարկման           Հաշվետվության  (լրացման)

                       ամսաթիվը            հերթական        հերթական

                                           համարը          համարը

 

1.4.1 ՈՒղղման (լրացման) պատճառը

._______________________________________________.

._______________________________________________.

 

2. ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

     2.1 Գործարքի կատարման կամ     ._______. ._______. ._______.

     գործարար հարաբերության        ._______. ._______. ._______.

հաստատման ամսաթիվը

 

    ._. 2.2 Կանխիկ եղանակով             ._. 2.3 Անկանխիկ եղանակով

    ._. իրականացված գործարք             ._. իրականացված գործարք

 

    ._. 2.2.1 Արժույթը                  ._. 2.3.1 Արժույթը

    ._.                                 ._.

 

._. 2.2.2 Գումարը տվյալ արժույթով  ._. 2.3.2 Գումարը տվյալ արժույթով

    ._.                                 ._.

 

    ._. 2.2.3 Գումարը համարժեք          ._. 2.3.3 Գումարը համարժեք

    ._. ՀՀ դրամին                       ._. ՀՀ դրամին

 

2.4 Գործարքի էությունը

 

2.5 Կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության չափանիշ կամ

տիպաբանություն

 

._. 2.5.1 Լիազոր մարմնի իրավական ակտով սահմանված չափանիշ կամ

._. տիպաբանություն

 

._. 2.5.2 Հաշվետվություն տրամադրող անձի իրավական ակտով սահմանված

._. չափանիշ կամ տիպաբանություն

 

._. 2.5.3 Այլ

._.

._______________________________________________.

._______________________________________________.

2.6 Կասկածների նկարագրությունը

._______________________________________________.

._______________________________________________.

2.7 Կապված հաշվետվության անվանումը

._______. ._______. ._______. ._______.

._______. ._______. ._______. ._______.

2.8 Գործարքին կամ գործարար հարաբերությանը վերաբերող այլ

տեղեկատվություն

._______________________________________________.

._______________________________________________.

 

3. ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԵՐ

 

3.1 ՀԱՃԱԽՈՐԴ

 

    Հաճախորդի կարգավիճակը               .______________.

.______________.

    ._. Ֆիզիկական անձ                   ._. Անհատ ձեռնարկատեր

    ._.                                 ._.

 

    ._. Իրավաբանական անձ                ._. Պետական մարմին կամ համայնք

    ._.                                 ._.

 

    3.1.1 Անուն (Անվանում)              ._____________________________.

._____________________________.

    3.1.2 Ազգանուն                      ._____________________________.

._____________________________.

    3.1.3 Հայրանուն                     ._____________________________.

._____________________________.

    3.1.4 Ծննդյան ամսաթիվը              .___.  .___.  ._______.

.___.  .___.  ._______.

 

3.1.5. Բնակության վայր

(գտնվելու վայր)

._____________________________.

3.1.5.1 Փողոց, շենք, բնակարան       |_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|

    (տուն)                              ._____________________________.

    3.1.5.2 Քաղաք կամ գյուղ             ._____________________________.

._____________________________.

    3.1.5.3 Մարզ                        ._____________________________.

._____________________________.

    3.1.5.4 Երկիր                       ._____________________________.

._____________________________.

3.1.6 Ֆիզիկական անձի հաշվառման վայր

 

    3.1.6.1 Փողոց, շենք, բնակարան       ._____________________________.

(տուն)                              |_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|

._____________________________.

    3.1.6.2 Քաղաք կամ գյուղ             ._____________________________.

._____________________________.

    3.1.6.3 Մարզ                        ._____________________________.

._____________________________.

    3.1.6.4 Երկիր                       ._____________________________.

._____________________________.

    3.1.7 Քաղաքացիություն               ._____________________________.

._____________________________.

3.1.8 Անձը հաստատող փաստաթղթի տեսակ ._____________________________.

._____________________________.

    3.1.8.1 Անձը հաստատող փաստաթղթի     ._____________________________.

    սերիան և  համարը                    ._____________________________.

 

    3.1.8.2 Փաստաթղթի տրամադրման        .___.  .___.  ._______.

    ամսաթիվը                            .___.  .___.  ._______.

 

    3.1.8.3 ՈՒմ կողմից է տրամադրվել     ._________________.

._________________.

3.1.8.4 Փաստաթղթի վավերականության   .___.  .___.  ._______.

    ժամկետը                             .___.  .___.  ._______.

 

    3.1.9 Կազմակերպական-իրավական ձև     ._____________________________.

._____________________________.

3.1.10 Անհատականացման (հաշվառման)   ._____________________________.

    համարը                              ._____________________________.

 

    3.1.11 ՀՎՀՀ                         ._________________.

._________________.

    3.1.12 Գործադիր մարմնի ղեկավարի     .___________. .___________.

    անուն, ազգանուն                     .___________. .___________.

 

3.2 ԳՈՐԾԱՐՔԻ ՄՅՈՒՍ ԿՈՂՄ

 

    Գործարքի մյուս կողմի կարգավիճակը    .______________.

.______________.

    ._. Ֆիզիկական անձ                   ._. Անհատ ձեռնարկատեր

    ._.                                 ._.

 

    ._. Իրավաբանական անձ                ._. Պետական մարմին կամ համայնք

    ._.                                 ._.

 

    3.2.1 Անուն (Անվանում)              ._____________________________.

._____________________________.

    3.2.2 Ազգանուն                      ._____________________________.

._____________________________.

    3.2.3 Հայրանուն                     ._____________________________.

._____________________________.

    3.2.4 Ծննդյան ամսաթիվը              .___.  .___.  ._______.

.___.  .___.  ._______.

 

3.2.5. Բնակության վայր

(գտնվելու վայր)

._____________________________.

3.2.5.1 Փողոց, շենք, բնակարան       |_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|

    (տուն)                              ._____________________________.

    3.2.5.2 Քաղաք կամ գյուղ             ._____________________________.

._____________________________.

    3.2.5.3 Մարզ                        ._____________________________.

._____________________________.

    3.2.5.4 Երկիր                       ._____________________________.

._____________________________.

3.2.6 Ֆիզիկական անձի հաշվառման վայր

 

    3.2.6.1 Փողոց, շենք, բնակարան       ._____________________________.

    (տուն)                              ._____________________________.

 

    3.2.6.2 Քաղաք կամ գյուղ             ._____________________________.

._____________________________.

    3.2.6.3 Մարզ                        ._____________________________.

._____________________________.

    3.2.6.4 Երկիր                       ._____________________________.

._____________________________.

    3.2.7 Քաղաքացիություն               ._____________________________.

._____________________________.

3.2.8 Անձը հաստատող փաստաթղթի տեսակ ._____________________________.

._____________________________.

    3.2.8.1 Անձը հաստատող փաստաթղթի     ._____________________________.

    սերիան և  համարը                    ._____________________________.

 

    3.2.8.2 Փաստաթղթի տրամադրման        .___.  .___.  ._______.

    ամսաթիվը                            .___.  .___.  ._______.

 

    3.2.8.3 ՈՒմ կողմից է տրամադրվել     ._________________.

._________________.

3.2.8.4 Փաստաթղթի վավերականության   .___.  .___.  ._______.

    ժամկետը                             .___.  .___.  ._______.

 

    3.2.9 Կազմակերպական-իրավական ձև     ._____________________________.

._____________________________.

3.2.10 Անհատականացման (հաշվառման)   ._____________________________.

    համարը                              ._____________________________.

 

    3.2.11 ՀՎՀՀ                         ._________________.

._________________.

    3.2.12 Գործադիր մարմնի ղեկավարի     .___________. .___________.

    անուն, ազգանուն                     .___________. .___________.

 

3.3 ԼԻԱԶՈՐՎԱԾ ԱՆՁ

 

    3.3.1 Լիազորող անձ                  ._____________________________.

._____________________________.

                                        (հաճախորդի անուն, ազգանուն

                                                   (անվանում))

    3.3.2 Անուն                         ._____________________________.

._____________________________.

    3.3.3 Ազգանուն                      ._____________________________.

._____________________________.

    3.3.4 Հայրանուն                     ._____________________________.

._____________________________.

    3.3.5 Ծննդյան ամսաթիվը              .___.  .___.  ._______.

.___.  .___.  ._______.

 

3.3.6 Բնակության վայր

 

    3.3.6.1 Փողոց, շենք, բնակարան       ._____________________________.

(տուն)                              |_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|

._____________________________.

    3.3.6.2 Քաղաք կամ գյուղ             ._____________________________.

._____________________________.

    3.3.6.3 Մարզ                        ._____________________________.

._____________________________.

    3.3.6.4 Երկիր                       ._____________________________.

._____________________________.

    3.3.7 Հաշվառման վայր                ._____________________________.

._____________________________.

    3.3.7.1 Փողոց, շենք, բնակարան       ._____________________________.

    (տուն)                              ._____________________________.

 

    3.3.7.2 Քաղաք կամ գյուղ             ._____________________________.

._____________________________.

    3.3.7.3 Մարզ                        ._____________________________.

._____________________________.

3.3.7.4 Երկիր

._____________________________.

    3.3.8 Քաղաքացիություն               ._____________________________.

 

3.3.9 Անձը հաստատող փաստաթղթի տեսակ ._____________________________.

._____________________________.

    3.3.9.1 Փաստաթղթի սերիա և  համար    ._____________________________.

._____________________________.

    3.3.9.2 Փաստաթղթի տրամադրման        .___.  .___.  ._______.

    ամսաթիվը                            .___.  .___.  ._______.

 

    3.3.9.3 ՈՒմ կողմից է տրամադրվել     ._________________.

._________________.

3.3.9.4 Փաստաթղթի վավերականության   .___.  .___.  ._______.

    ժամկետը                             .___.  .___.  ._______.

 

3.4 ԻՐԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒ

 

    ._. Չի տիրապետում իրական      ._. Չկա իրական   ._. Առկա է իրական

    ._. շահառուի մասին            ._. շահառու      ._. շահառու

        տեղեկատվությանը

 

    3.4.1 Հաճախորդի անուն, ազգանուն     ._____________________________.

    (անվանում)                          ._____________________________.

 

    3.4.2 Անուն                         ._____________________________.

._____________________________.

    3.4.3 Ազգանուն                      ._____________________________.

._____________________________.

    3.4.4 Հայրանուն                     ._____________________________.

._____________________________.

    3.4.5 Ծննդյան ամսաթիվը              .___.  .___.  ._______.

.___.  .___.  ._______.

3.4.6 Բնակության վայր

    3.4.6.1 Փողոց, շենք, բնակարան       ._____________________________.

(տուն)                              |_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|

._____________________________.

    3.4.6.2 Քաղաք կամ գյուղ             ._____________________________.

._____________________________.

    3.4.6.3 Մարզ                        ._____________________________.

._____________________________.

    3.4.6.4 Երկիր                       ._____________________________.

._____________________________.

3.4.7. Հաշվառման վայր

 

    3.4.7.1 Փողոց, շենք, բնակարան       ._____________________________.

    (տուն)                              ._____________________________.

 

    3.4.7.2 Քաղաք կամ գյուղ             ._____________________________.

._____________________________.

    3.4.7.3 Մարզ                        ._____________________________.

._____________________________.

    3.4.7.4 Երկիր                       ._____________________________.

._____________________________.

    3.4.8 Քաղաքացիություն               ._____________________________.

._____________________________.

3.4.9 Անձը հաստատող փաստաթղթի տեսակ ._____________________________.

._____________________________.

    3.4.9.1 Փաստաթղթի սերիա և  համար    ._____________________________.

._____________________________.

    3.4.9.2 Փաստաթղթի տրամադրման        .___.  .___.  ._______.

    ամսաթիվը                            .___.  .___.  ._______.

 

    3.4.9.3 ՈՒմ կողմից է տրամադրվել     ._________________.

._________________.

3.4.9.4 Փաստաթղթի վավերականության   .___.  .___.  ._______.

    ժամկետը                             .___.  .___.  ._______.

 

4. ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԵՐԺՈՒՄ, ԴԱԴԱՐԵՑՈՒՄ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՍԱՌԵՑՈՒՄ

 

._. 4.1 Գործարքի կամ գործարար հարաբերության իրականացման մերժում

._.

4.1.1 Գործարքի կամ գործարար հարաբերության իրականացման մերժման

պատճառները

._______________________________________________.

._______________________________________________.

 

._. 4.2 Գործարքի կամ գործարար հարաբերության դադարեցում

._.

4.2.1 Գործարքի կամ գործարար հարաբերության դադարեցման պատճառները

._______________________________________________.

._______________________________________________.

 

._. 4.3 Գույքի սառեցում

._.

    4.3.1 Սառեցման ամսաթիվը             .________.  .______.  .______.

.________.  .______.  .______.

    4.3.2 Սառեցման ժամկետը              .________.

.________.

    4.3.3 Ահաբեկչության հետ կապված      .__________________.

    անձանց ցանկերի անվանումը            .__________________.

 

5 ՆԵՐՔԻՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՐՄՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑ

 

    ._. 5.1 Անուն         ._. 5.2 Ազգանուն

    ._.                   ._.

 

5.3 Լրացման ամսաթիվը

.___________.   .______. .______.

.___________.   .______. .______.

 

Հավելված 2

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2014 թվականի հոկտեմբերի 7-ի

թիվ 276-Ն որոշմամբ

 

ԿԱՐԳ

ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ, ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 025 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Աուդիտորական կազմակերպությունների և աուդիտորների, անհատ ձեռնարկատեր հաշվապահների և հաշվապահական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց կողմից կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ թիվ 025 հաշվետվության ձևի լրացման և հաշվետվության ներկայացման» կարգը (այսուհետ` Կարգ) սահմանում է աուդիտորական կազմակերպությունների և աուդիտորների, անհատ ձեռնարկատեր հաշվապահների և հաշվապահական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց (այսուհետ` Հաշվետվություն տրամադրող անձ) կողմից «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` Օրենք) սահմանված հաշվետվության ձևի լրացման կարգը և հաշվետվությունների ներկայացման դեպքերը:

2. Կարգում հասկացություններն օգտագործվում են Օրենքով սահմանված հասկացությունների իմաստով:

3. Հաշվետվության ձևը լրացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնում (այսուհետ` Ֆինանսական դիտարկումների կենտրոն) հաշվառված Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից:

4. Հաշվետվությունը ներկայացվում է Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` 6-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ենթակետի «ա»-»ե» պարբերությամբ սահմանված դեպքերում:

 

ԳԼՈՒԽ 2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

5. Կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվությունը Ֆինանսական դիտարկումների կենտրոն է ներկայացվում էլեկտրոնային տարբերակով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքէջի միջոցով կամ թղթային տարբերակով:

6. Հաշվետվության ձևի էլեկտրոնային տարբերակը կարող է ձեռք բերվել Ֆինանսական դիտարկումների կենտրոնին դիմելու կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքէջից արտահանելու միջոցով:

7. Հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքէջի միջոցով ներկայացվում են միայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մարտի 20-ի թիվ 81-Ն որոշմամբ հաստատված` «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վեբ կայքի միջոցով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված հաշվետվությունների ներկայացման ընթացքում էլեկտրոնային թվային ստորագրությունը կիրառելու կարգի» 4-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համաձայնագիր կնքելուց հետո:

8. Էլեկտրոնային տարբերակով տրամադրվող հաշվետվությունը ներկայացված է համարվում, եթե մեկ աշխատանքային օրվա ընթացքում Հաշվետվություն տրամադրող անձը չի ստանում սխալի վերաբերյալ հաղորդագրություն:

9. Սխալի վերաբերյալ հաղորդագրություն ստանալու դեպքում Հաշվետվություն տրամադրող անձը մեկ աշխատանքային օրվա ընթացքում հաշվետվությունը ներկայացնում է համապատասխան փոփոխություններով` առանց հաշվետվության անվանման փոփոխության: Տվյալ դեպքում հաշվետվության ներկայացումը չի համարվում ժամկետանց:

10. Թղթային տարբերակով տրամադրվող հաշվետվությունը Ֆինանսական դիտարկումների կենտրոն է ներկայացվում փակ կնքված (կնիքի առկայության դեպքում) ծրարով` «Անձամբ Ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավարին» նշագրմամբ, հետևյալ եղանակներից որևէ մեկով`

1) ֆիզիկապես ներկայացնելու միջոցով,

2) փոստի միջոցով:

11. Կարգի 10-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքում հաշվետվությունը Ֆինանսական դիտարկումների կենտրոն ներկայացված է համարվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ստացականի, իսկ կարգի 10-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում` «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից համապատասխան անդորրագրի տրամադրման պահից: Կարգի 10-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում հաշվետվությունն ուղարկվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի փոստային հասցեով (ՀՀ, ք. Երևան 0010, Վազգեն Սարգսյան 6):

12. Թղթային տարբերակով տրամադրվող հաշվետվության սխալի վերաբերյալ հետադարձ կապ ստանալու դեպքում Հաշվետվություն տրամադրող անձը մեկ աշխատանքային օրվա ընթացքում հաշվետվությունը ներկայացնում է համապատասխան փոփոխություններով: Տվյալ դեպքում հաշվետվության ներկայացումը չի համարվում ժամկետանց:

13. Կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվությունը Ֆինանսական դիտարկումների կենտրոն է ներկայացվում գործարքում կամ գործարար հարաբերությունում կասկածելիության չափանիշ հայտնաբերելու դեպքում` նույն աշխատանքային օրվա ընթացքում, իսկ դրա անհնարինության դեպքում` մինչև հաջորդ աշխատանքային օրվա ժամը 12:00-ը:

14. Կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության տրամադրման անհնարինությունը կարող է պայմանավորված լինել`

1) աշխատանքային (գործառնական) օրվա ավարտով,

2) ծրագրաապարատային կամ հաղորդակցության անհաղթահարելի խնդիրներով:

 

ԳԼՈՒԽ 3. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐ

 

15. Հաշվետվության ձևը լրացվում է հնարավորինս պարզ, հակիրճ, միանշանակ ընկալվող հայերեն լեզվով, «յունիկոդ» տառատեսակով և մեծատառերով: «Անուն (անվանում)» 3.1.1 և 3.2.1, «Ազգանուն» 3.1.2, և 3.2.2, «Հայրանուն» 3.1.3 և 3.2.3 ենթակետերը լրացվում են անգլերեն, երբ անհրաժեշտ տվյալները Հաշվետվություն տրամադրող անձին հասանելի են միայն անգլերեն լեզվով: Եթե նշված տվյալները հասանելի են այլ օտար լեզվով, ապա նշված ենթակետերը լրացվում են հայերեն կամ անգլերեն լեզվով:

16. Հաշվետվության ձևի թղթային տարբերակը լրացվում է համակարգչի օգնությամբ կամ գրչով` յուրաքանչյուր վանդակում նշելով մեկ նիշ: Հաշվետվության ձևի 1.4.1, 2.4, 2.5.2, 2.5.3, 2.5.4, 2.5.4.1, 2.6.3, 2.7, 2.9, 4.1.1, 4.2.1 կետերի և ենթակետերի ներքո նախատեսված դաշտերի սահմաններն անբավարար լինելու դեպքում անհրաժեշտ է օգտագործել հավելյալ թղթեր: Այդ թղթերի ձախ կողմում նշվում է այն կետը կամ ենթակետը, որի ներքո նախատեսված դաշտը լրացվում է: Այդ թղթերը ստորագրվում և հաստատվում են կնիքով (կնիքի առկայության դեպքում) և կցվում հիմնական հաշվետվության ձևին: Տեխնիկական բնույթի ուղղումների կատարման դեպքում ստորագրվում է նաև այդ ուղղումների կողքին:

17. Հաշվետվության ձևի առաջին էջի ներքևի մասում նշվում է ներկայացվող հաշվետվության էջերի քանակը (ներառյալ առաջին էջը): Հաշվետվության ձևի յուրաքանչյուր էջի ներքևի աջ անկյունում անհրաժեշտ է ստորագրել և հաստատել կնիքով (կնիքի առկայության դեպքում): Հաշվետվության ձևի այն էջերը, որոնք չեն լրացվել, կարող են չներկայացվել:

18. Հաշվետվության ձևի էլեկտրոնային տարբերակը լրացվում է` օգտագործելով ներկայացված էլեկտրոնային ձևում առկա սահմանափակումները: Էլեկտրոնային ձևում առկա սահմանափակումները փոփոխության ենթակա չեն: Ցանկացած ներկայացված հաշվետվություն, որը պարունակում է փոփոխություն, դիտվում է թերի կամ սխալ լրացված հաշվետվություն և հանգեցնում է օրենքով նախատեսված պատասխանատվության:

19. Լրացման համար պարտադիր են այն կետերը և ենթակետերը, որոնց վերաբերյալ Հաշվետվություն տրամադրող անձն ունի կամ պարտավոր է ունենալ տեղեկատվություն:

20. Յուրաքանչյուր գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ ներկայացվում է առանձին հաշվետվություն:

 

ԳԼՈՒԽ 4. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ

 

21. «Հաշվառման համարը» 1.1 կետում լրացվում է Ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից տրամադրված հաշվառման համարը (ութ նիշ):

22. «Հաշվետվության ուղարկման ամսաթիվը» 1.2 կետում լրացվում է հաշվետվության ուղարկման օրը, ամիսը, տարին (վեց նիշ):

23. «Հաշվետվության հերթական համարը» 1.3 կետում լրացվում է տվյալ օրվա դրությամբ ուղարկված հաշվետվության հերթական համարը (3 նիշ):

24. «ՈՒղղման (լրացման) հերթական համարը» 1.4 կետում լրացվում է տվյալ հաշվետվության ուղղման և լրացման նպատակով ներկայացվող հաշվետվության հերթական համարը (մեկից երեք նիշ): Այս կետը լրացվում է, եթե հաշվետվությունն ուղարկվում է նախկինում ուղարկված հաշվետվությունում առկա սխալի կամ թերության ուղղման նպատակով, ինչպես նաև եթե սեփական նախաձեռնությամբ անհրաժեշտ է տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն:

25. Կարգի 8-րդ և 11-րդ կետերով սահմանված կարգով ներկայացված համարվող հաշվետվության մեջ ուղղում կամ լրացում կատարելու համար հիմք հանդիսացած պատճառները և հանգամանքները լրացվում են «ՈՒղղման (լրացման) պատճառը» 1.4.1 ենթակետում: Այս ենթակետը ենթակա է պարտադիր լրացման, եթե ուղղում կամ լրացում կատարվել է նախորդ հաշվետվությունը ներկայացնելու պահից երեք աշխատանքային օր հետո:

26. ՈՒղղում կամ լրացում կատարելու դեպքում ներկայացվում է նոր հաշվետվություն:

 

ԳԼՈՒԽ 5. ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

27. «Կասկածելի գործարքի կատարման կամ գործարար հարաբերության հաստատման ամսաթիվը» 2.1 կետում լրացվում է կասկածելի գործարքի կատարման կամ գործարար հարաբերության հաստատման օրը, տարին, ամիսը: Եթե կասկածելի գործարքը կամ գործարար հարաբերությունը դեռևս չի կատարվել, լրացվում է այն օրը, ամիսը, տարին, երբ ներկայացվել է գործարք կատարելու կամ գործարար հարաբերություն հաստատելու առաջարկը, իսկ այն դեպքում, երբ գործարքի կամ գործարար հարաբերության իրականացումը մերժվել է, նշվում է գործարքի կամ գործարար հարաբերության մերժման օրը, ամիսը, տարին:

28. «Կանխիկ եղանակով իրականացվող գործարք» 2.2 կետը նշվում է, եթե գործարքն իրականացվել է կանխիկ եղանակով:

29. «Անկանխիկ եղանակով իրականացվող գործարք» 2.3 կետը նշվում է, եթե գործարքն իրականացվել է անկանխիկ եղանակով:

30. Այն դեպքում, երբ գործարքն իրականացվել է միաժամանակ կանխիկ և անկանխիկ եղանակով, ապա միաժամանակ նշվում են «Կանխիկ եղանակով իրականացվող գործարք» 2.2 և «Անկանխիկ եղանակով իրականացվող գործարք» 2.3 կետերը, ինչպես նաև լրացվում են դրանց ներքո նախատեսված ենթակետերը:

31. «Արժույթը» 2.2.1 և 2.3.1 ենթակետերում լրացվում է այն արժույթը, որով կատարվել է գործարքը:

32. «Գումարը տվյալ արժույթով» 2.2.2 և 2.3.2 ենթակետերում լրացվում է գործարքի գումարի չափը այն արժույթով, որով կատարվել է գործարքը: Եթե «Արժույթը» 2.2.1 և 2.3.1 ենթակետերում լրացվում է ՀՀ դրամ, ապա նույն գումարը լրացվում է և «Գումարը տվյալ արժույթով» 2.2.2 ու 2.3.2, և «Գումարը համարժեք ՀՀ դրամին» 2.2.3 ու 2.3.3 կետերում:

33. «Գումարը համարժեք ՀՀ դրամին» 2.2.3 և 2.3.3 ենթակետերում լրացվում է գործարքի գումարի դրամական արտահայտությունը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հայտարարված արտարժույթի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով:

34. «Գործարքի էությունը» 2.4 կետում նկարագրվում են այն գործարքները կամ գործարար հարաբերությունները, որոնց հետ կապված Հաշվետվություն տրամադրող անձը մատուցում է ծառայություն:

35. «Կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության չափանիշը կամ տիպաբանությունը» 2.5 կետում նշվում է 2.5.1-2.5.3 ենթակետերից մեկը կամ մի քանիսը: Եթե գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի որակելու չափանիշը կամ տիպաբանությունը սահմանված չէ 2.5.1 և 2.5.2 ենթակետերով նախատեսված իրավական ակտերում, ապա նշվում է «Այլ» 2.5.3 ենթակետը: 2.5.1- 2.5.3 ենթակետերից մեկը կամ մի քանիսը նշելու դեպքում այդ ենթակետերի ներքո նախատեսված դաշտում լրացվում է Լիազոր մարմնի իրավական ակտով, Հաշվետվություն տրամադրող անձի ներքին իրավական ակտով սահմանված կամ կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության այլ չափանիշ կամ տիպաբանություն:

36. «Կասկածների նկարագրությունը» 2.6 կետում հնարավորինս մանրամասն նկարագրվում են գործարքի կամ գործարար հարաբերության նախապատմությունը, այն բոլոր հանգամանքները, որոնք վկայել են գործարքի կամ գործարար հարաբերության կասկածելիության մասին: Այս կետում կարող են նկարագրվել նաև Հաշվետվություն տրամադրող անձի` հետագա հնարավոր զարգացումների վերաբերյալ կանխատեսումները:

37. «Կապված հաշվետվության անվանումը» 2.7 կետում լրացվում է նախկինում ուղարկված հաշվետվության անվանումը, եթե ներկայացվող հաշվետվությամբ կասկածելի գործարքը կամ գործարար հարաբերությունը, ըստ Հաշվետվություն տրամադրող անձի, պատճառահետևանքային կամ այլ առումով կապված է Հաշվետվություն տրամադրող անձի կողմից նախկինում հաշվետվությամբ ներկայացված գործարքի կամ գործարար հարաբերության հետ: «Կապված հաշվետվության անվանումը» 2.7 կետում լրացվում է նախկինում ուղարկված հաշվետվության ձևի «Հաշվառման համարը» 1.1, «Հաշվետվության ուղարկման ամսաթիվը» 1.2, «Հաշվետվության հերթական համարը» 1.3, «ՈՒղղման (լրացման) հերթական համարը» 1.4 կետերում (առկայության դեպքում) լրացված տեղեկատվությունը: Թղթային տարբերակով հաշվետվություն ներկայացնելիս, եթե առկա է մեկից ավելի կապված հաշվետվություն, «Կապված հաշվետվության անվանումը» 2.7 կետը պատճենահանվում և լրացվում է համապատասխան քանակով:

38. «Գործարքին կամ գործարար հարաբերությանը վերաբերող այլ տեղեկատվություն» 2.8 կետում նշվում են գործարքին կամ գործարար հարաբերությանն առնչվող` Հաշվետվություն տրամադրող անձի կողմից կարևորվող այլ տեղեկություններ:

 

ԳԼՈՒԽ 6. ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԵՐ

 

39. «Հաճախորդ» 3.1 կետի ներքո նախատեսված «Հաճախորդի կարգավիճակը» դաշտում լրացվում է հաճախորդի կարգավիճակը` կախված գործարքի տեսակից:

40. «Հաճախորդ» 3.1 կետում նշվում է հաճախորդի տեսակը` ֆիզիկական անձ, անհատ ձեռնարկատեր, իրավաբանական անձ կամ պետական մարմին կամ համայնք:

41. «Անուն (անվանում)» 3.1.1 ենթակետում լրացվում է ֆիզիկական անձի, անհատ ձեռնարկատիրոջ անունը կամ իրավաբանական անձի կամ պետական մարմնի կամ համայնքի անվանումը:

42. «Ազգանուն» 3.1.2 ենթակետում լրացվում է ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը: Այն դեպքում, երբ հստակ չէ, թե որն է հաճախորդի անունը և որը ազգանունը, ապա 3.1.1 և 3.1.2 ենթակետերը լրացվում են Հաշվետվություն տրամադրող անձի հայեցողությամբ:

43. «Հայրանուն» 3.1.3 ենթակետում լրացվում է ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ հայրանունը:

44. «Ծննդյան ամսաթիվը» 3.1.4 ենթակետում լրացվում են ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ ծննդյան օրը, ամիսը, տարին:

45. «Բնակության վայր (գտնվելու վայր)» 3.1.5 ենթակետի ներքո նախատեսված 3.1.5.1-3.1.5.4 դաշտերում ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում լրացվում է այն հասցեն (փողոցը, շենքը, տունը (բնակարանը), քաղաքը կամ գյուղը, մարզը, երկիրը), որտեղ ֆիզիկական անձը կամ անհատ ձեռնարկատերը մշտապես կամ առավելապես բնակվում են, իսկ իրավաբանական անձի դեպքում լրացվում է իրավաբանական անձի մշտական գործող մարմնի գտնվելու վայրի հասցեն (փողոցը, շենքը, տունը (բնակարանը), քաղաքը կամ գյուղը, մարզը, երկիրը): 3.1.5.1-3.1.5.4 դաշտերը չեն լրացվում, եթե ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը և հաշվառման վայրը նույնն են:

46. «Հաշվառման վայր» 3.1.6 ենթակետի ներքո նախատեսված 3.1.6.1.- 3.1.6.4 դաշտերում լրացվում է ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ այն հասցեն (փողոցը, շենքը, տունը (բնակարանը), քաղաքը կամ գյուղը, մարզը, երկիրը), որտեղ ֆիզիկական անձը կամ անհատ ձեռնարկատերը հաշվառված է:

47. «Քաղաքացիությունը» 3.1.7 ենթակետում լրացվում է ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ քաղաքացիությունը:

48. «Անձը հաստատող փաստաթղթի տեսակը» 3.1.8 ենթակետում նշվում է անձնագիրը, նույնականացման քարտը կամ նորմատիվ իրավական ակտերով սահմանված ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անձը (ինքնությունը) հաստատող այլ փաստաթուղթ:

49. «Փաստաթղթի սերիան և համարը» 3.1.8.1, «Փաստաթղթի տրամադրման ամսաթիվը» 3.1.8.2 դաշտերում, համապատասխանաբար, լրացվում են «Անձը հաստատող փաստաթղթի տեսակը» 3.1.8 ենթակետում նշված փաստաթղթի սերիան, համարը, ինչպես նաև տրամադրման օրը, ամիսը, տարին:

50. «ՈՒմ կողմից է տրամադրվել» 3.1.8.3 դաշտում լրացվում է այն պետական մարմնի անվանումը կամ ծածկագիրը, որի կողմից տրամադրվել է «Անձը հաստատող փաստաթղթի տեսակը» 3.1.8 ենթակետում նշված փաստաթուղթը:

51. «Փաստաթղթի վավերականության ժամկետը» 3.1.8.4 դաշտում լրացվում է այն օրը, ամիսը, տարին, երբ լրանում է «Անձը հաստատող փաստաթղթի տեսակը» 3.1.8 ենթակետում նշված փաստաթղթի վավերականության ժամկետը

52. «Կազմակերպական-իրավական ձևը» 3.1.9 ենթակետում լրացվում է իրավաբանական անձի կազմակերպական-իրավական ձևը կամ դրա հապավումը (օրինակ` ՍՊԸ, ԲԲԸ և այլն): Օտարերկրյա իրավաբանական անձանց կազմակերպական-իրավական ձևի վերաբերյալ տվյալները լրացվում են լատինատառ:

53. «Անհատականացման (հաշվառման) համարը» 3.1.10 ենթակետում լրացվում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գրանցումը (հաշվառումը) իրականացնող մարմնի կողմից տրամադրված անհատականացման (հաշվառման) համարը:

54. «ՀՎՀՀ» 3.1.11 ենթակետում լրացվում է անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի` հարկ վճարողի հաշվառման համարը:

55. «Գործադիր մարմնի ղեկավարի անուն, ազգանուն» 3.1.12 ենթակետում լրացվում են գործադիր մարմնի ղեկավարի անունը և ազգանունը:

56. «Գործարքի մյուս կողմ» 3.2 կետի ներքո նախատեսված «Գործարքի մյուս կողմի կարգավիճակը» դաշտում լրացվում է գործարքի մյուս կողմի կարգավիճակը, եթե առկա է գործարքի մյուս կողմ:

57. Հաշվետվության ձևի 3.2.1 - 3.2.12 ենթակետերը լրացվում են Կարգի 41-55 կետերով սահմանված կարգով:

58. «Լիազորված անձ» 3.3 կետը լրացվում է, եթե գործարքը կամ գործարար հարաբերությունը կատարվում է լիազորված անձի միջոցով:

59. «Լիազորող անձ» 3.3.1 ենթակետում լրացվում է այն հաճախորդի անունը, ազգանունը (անվանումը), ում լիազորված անձն է հանդիսանում տվյալ անձը:

60. Հաշվետվության ձևի 3.3.2 - 3.3.9.4 ենթակետերը և դաշտերը լրացվում են Կարգի 41-51 կետերով սահմանված կարգով:

61. «Չի տիրապետում իրական շահառուի մասին տեղեկատվությանը» դաշտը նշվում է այն դեպքում, երբ Հաշվետվություն տրամադրող անձը չի կարողանում ստանալ տեղեկատվություն այն մասին, թե արդյոք գործարքում կամ գործարար հարաբերությունում առկա է իրական շահառու, թե` ոչ:

62. «Չկա իրական շահառու» դաշտը նշվում է այն դեպքում, երբ Հաշվետվություն տրամադրող անձը պարզել է, որ գործարքում կամ գործարար հարաբերությունում առկա չէ իրական շահառու (օրինակ` այդ մասին գրավոր հայտարարություն է տվել հաճախորդը):

63. «Առկա է իրական շահառու» դաշտը նշվում է այն դեպքում, երբ Հաշվետվություն տրամադրող անձը հաճախորդից կամ այլ աղբյուրից տեղեկացել է, որ գործարքում կամ գործարար հարաբերությունում առկա է իրական շահառու:

64. «Առկա է իրական շահառու» դաշտը նշելուց հետո «Հաճախորդի անուն, ազգանուն (անվանում)» 3.4.1 ենթակետում լրացվում է այն հաճախորդի անունը, ազգանունը (անվանումը), ում իրական շահառուն է հանդիսանում տվյալ անձը:

65. «Իրական շահառուի տվյալները» 3.4.2-4.3.9.4 ենթակետերը և դաշտերը լրացվում են միայն «Առկա է իրական շահառու» դաշտը նշելու դեպքում` Կարգի 41-51 կետերով սահմանված կարգով:

66. Հաշվետվության ձևի 3-րդ բաժինը, կախված անձանց թվից, լրացվում է համապատասխան քանակով:

 

ԳԼՈՒԽ 7. ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԵՐԺՈՒՄ, ԴԱԴԱՐԵՑՈՒՄ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՍԱՌԵՑՈՒՄ

 

67. «Գործարքի կամ գործարար հարաբերության իրականացման մերժում» 4.1 կետը նշվում է, երբ գործարքի կամ գործարար հարաբերության իրականացումը մերժվել է:

68. «Գործարքի կամ գործարար հարաբերության իրականացման մերժման պատճառները» 4.1.1 ենթակետում լրացվում են այն պատճառները, որոնք հիմք են հանդիսացել գործարքի կամ գործարար հարաբերության իրականացումը մերժելու համար:

69. «Գործարքի կամ գործարար հարաբերության դադարեցում» 4.2 կետը նշվում է, երբ գործարքը կամ գործարար հարաբերությունը դադարեցվել է:

70. «Գործարքի կամ գործարար հարաբերության դադարեցման պատճառները» 4.2.1 ենթակետում լրացվում են այն պատճառները, որոնք հիմք են հանդիսացել գործարքը կամ գործարար հարաբերությունը դադարեցնելու համար:

71. «Գույքի սառեցում» 4.3 կետը նշվում է, երբ հաճախորդի գույքը սառեցվել է:

72. «Սառեցման ամսաթիվ» 4.3.1 ենթակետում լրացվում է գույքի սառեցման օրը, ամիսը, տարին:

73. «Սառեցման ժամկետը» 4.3.2 ենթակետում լրացվում է սառեցման ժամկետը:

74. «Ահաբեկչության հետ կապված անձանց ցանկերի անվանումը» 4.3.3 ենթակետում լրացվում է Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձևերի և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կատարման նպատակով Ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից հրապարակված ահաբեկչության հետ կապված անձանց ցանկերի անվանումը:

 

ԳԼՈՒԽ 8. ՆԵՐՔԻՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՐՄՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑ

 

75. «Անուն» 5.1 կետում լրացվում է ներքին դիտարկումների մարմնի աշխատակցի անունը:

76. «Ազգանուն» 5.2 կետում լրացվում է ներքին դիտարկումների մարմնի աշխատակցի ազգանունը:

77. «Լրացման ամսաթիվը» 5.3 կետում լրացվում է հաշվետվության ձևը լրացնելու օրը, ամիսը, տարին:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
07.10.2014
N 276-Ն
Որոշում