050.0275.031114
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«03» 11 2014 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05014487
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
7 հոկտեմբերի 2014 թվականի թիվ 275-Ն
i
ՌԻԵԼԹՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 024 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ, ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի ԹԻՎ 15-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով նախատեսել հաշվետվություն տրամադրող անձանց կողմից կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվությունների նոր ձևեր, փոփոխության ենթարկել դրանց տրամադրման կարգը և սահմանել ժամկետներին վերաբերող առավել մանրամասն կանոններ,
հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածը և «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը,
ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ռիելթորական գործունեություն իրականացնող անձանց կողմից կասկածելի գործարքի վերաբերյալ թիվ 024 հաշվետվության ձևը»` համաձայն սույն որոշման Հավելված 1-ի:
2. Հաստատել «Ռիելթորական գործունեություն իրականացնող անձանց կողմից կասկածելի գործարքի վերաբերյալ թիվ 024 հաշվետվության ձևի լրացման և հաշվետվության ներկայացման կարգը»` համաձայն սույն որոշման Հավելված 2-ի:
i
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հունվարի 27-ի «ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշումը ռիելթորական գործունեություն իրականացնող անձանց կողմից կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ տեղեկությունների տրամադրման թիվ 024 հաշվետվական ձևը, տրամադրման կարգը և ժամկետները, ռիելթորական գործունեություն իրականացնող անձանց հաշվառման կարգը հաստատելու մասին» թիվ 15-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված 1
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2014 թվականի հոկտեմբերի 7-ի
թիվ 275-Ն որոշմամբ
ՁԵՎ
ՌԻԵԼԹՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 024 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ
1. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ
._______________. ._________. ._________. ._________.
._______________. ._________. ._________. ._________.
1.1 Հաշվառման 1.2 Հաշվետվության 1.3 1.4 ՈՒղղման
համարը ուղարկման Հաշվետվության (լրացման)
ամսաթիվը հերթական հերթական
համարը համարը
1.4.1 ՈՒղղման (լրացման) պատճառը
._______________________________________________.
| |
._______________________________________________.
2. ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
2.1 Գործարքի կատարման ամսաթիվը ._____. ._____. ._____.
._____. ._____. ._____.
._. 2.2 Կանխիկ եղանակով ._. 2.3 Անկանխիկ եղանակով
._. իրականացված գործարք ._. իրականացված գործարք
._. 2.2.1 Արժույթը ._. 2.3.1 Արժույթը
._. ._.
._. 2.2.2 Գումարը տվյալ արժույթով ._. 2.3.2 Գումարը տվյալ արժույթով
._. ._.
._. 2.2.3 Գումարը համարժեք ._. 2.3.3 Գումարը համարժեք
._. ՀՀ դրամին ._. ՀՀ դրամին
2.4 Գործարքի անվանումը
2.4.1 Անշարժ գույքի առք 2.4.2 Անշարժ գույքի վաճառք
2.4.3 Այլ .________________________.
.________________________.
2.5. Գործարքի առարկան .________________________.
.________________________.
2.5.1 Գործարքի առարկայի գտնվելու վայրը
._________________________________________.
._________________________________________.
2.6 Կասկածելի գործարքի չափանիշ կամ տիպաբանություն
._. 2.6.1 Լիազոր մարմնի իրավական ակտով սահմանված չափանիշ կամ
._. տիպաբանություն
._. 2.6.2 Հաշվետվություն տրամադրող անձի իրավական ակտով սահմանված
._. չափանիշ կամ տիպաբանություն
._. 2.6.3 Այլ
._.
._________________________________________.
._________________________________________.
2.7 Կասկածների նկարագրությունը
._________________________________________.
._________________________________________.
2.8 Կապված հաշվետվության անվանումը
.________. .______. .______.
.________. .______. .______.
2.9 Գործարքին վերաբերող այլ տեղեկատվություն
._________________________________________.
._________________________________________.
3. ԳՈՐԾԱՐՔԻ ԿՈՂՄԵՐ
3.1 ՀԱՃԱԽՈՐԴ
Հաճախորդի կարգավիճակը .______________.
.______________.
._. Ֆիզիկական անձ ._. Անհատ ձեռնարկատեր
._. ._.
._. Իրավաբանական անձ ._. Պետական մարմին կամ համայնք
._. ._.
3.1.1 Անուն (Անվանում) ._____________________________.
._____________________________.
3.1.2 Ազգանուն ._____________________________.
._____________________________.
3.1.3 Հայրանուն ._____________________________.
._____________________________.
3.1.4 Ծննդյան ամսաթիվը .___. .___. ._______.
.___. .___. ._______.
3.1.5. Բնակության վայր
(գտնվելու վայր)
._____________________________.
3.1.5.1 Փողոց, շենք, բնակարան |_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|
(տուն) ._____________________________.
3.1.5.2 Քաղաք կամ գյուղ ._____________________________.
._____________________________.
3.1.5.3 Մարզ ._____________________________.
._____________________________.
3.1.5.4 Երկիր ._____________________________.
._____________________________.
3.1.6 Ֆիզիկական անձի հաշվառման վայր
3.1.6.1 Փողոց, շենք, բնակարան ._____________________________.
(տուն) |_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|
._____________________________.
3.1.6.2 Քաղաք կամ գյուղ ._____________________________.
._____________________________.
3.1.6.3 Մարզ ._____________________________.
._____________________________.
3.1.6.4 Երկիր ._____________________________.
._____________________________.
3.1.7 Քաղաքացիություն ._____________________________.
._____________________________.
3.1.8 Անձը հաստատող փաստաթղթի տեսակ ._____________________________.
._____________________________.
3.1.8.1 Անձը հաստատող փաստաթղթի ._____________________________.
սերիան և համարը ._____________________________.
3.1.8.2 Փաստաթղթի տրամադրման .___. .___. ._______.
ամսաթիվը .___. .___. ._______.
3.1.8.3 ՈՒմ կողմից է տրամադրվել ._________________.
._________________.
3.1.8.4 Փաստաթղթի վավերականության .___. .___. ._______.
ժամկետը .___. .___. ._______.
3.1.9 Կազմակերպական-իրավական ձև ._____________________________.
._____________________________.
3.1.10 Անհատականացման (հաշվառման) ._____________________________.
համարը ._____________________________.
3.1.11 ՀՎՀՀ ._________________.
._________________.
3.1.12 Գործադիր մարմնի ղեկավարի .___________. .___________.
անուն, ազգանուն .___________. .___________.
3.2 ԳՈՐԾԱՐՔԻ ՄՅՈՒՍ ԿՈՂՄ
Գործարքի մյուս կողմի կարգավիճակը .______________.
.______________.
._. Ֆիզիկական անձ ._. Անհատ ձեռնարկատեր
._. ._.
._. Իրավաբանական անձ ._. Պետական մարմին կամ համայնք
._. ._.
3.2.1 Անուն (Անվանում) ._____________________________.
._____________________________.
3.2.2 Ազգանուն ._____________________________.
._____________________________.
3.2.3 Հայրանուն ._____________________________.
._____________________________.
3.2.4 Ծննդյան ամսաթիվը .___. .___. ._______.
.___. .___. ._______.
3.2.5. Բնակության վայր
(գտնվելու վայր)
._____________________________.
3.2.5.1 Փողոց, շենք, բնակարան |_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|
(տուն) ._____________________________.
3.2.5.2 Քաղաք կամ գյուղ ._____________________________.
._____________________________.
3.2.5.3 Մարզ ._____________________________.
._____________________________.
3.2.5.4 Երկիր ._____________________________.
._____________________________.
3.2.6 Ֆիզիկական անձի հաշվառման վայր
3.2.6.1 Փողոց, շենք, բնակարան ._____________________________.
(տուն) ._____________________________.
3.2.6.2 Քաղաք կամ գյուղ ._____________________________.
._____________________________.
3.2.6.3 Մարզ ._____________________________.
._____________________________.
3.2.6.4 Երկիր ._____________________________.
._____________________________.
3.2.7 Քաղաքացիություն ._____________________________.
._____________________________.
3.2.8 Անձը հաստատող փաստաթղթի տեսակ ._____________________________.
._____________________________.
3.2.8.1 Անձը հաստատող փաստաթղթի ._____________________________.
սերիան և համարը ._____________________________.
3.2.8.2 Փաստաթղթի տրամադրման .___. .___. ._______.
ամսաթիվը .___. .___. ._______.
3.2.8.3 ՈՒմ կողմից է տրամադրվել ._________________.
._________________.
3.2.8.4 Փաստաթղթի վավերականության .___. .___. ._______.
ժամկետը .___. .___. ._______.
3.2.9 Կազմակերպական-իրավական ձև ._____________________________.
._____________________________.
3.2.10 Անհատականացման (հաշվառման) ._____________________________.
համարը ._____________________________.
3.2.11 ՀՎՀՀ ._________________.
._________________.
3.2.12 Գործադիր մարմնի ղեկավարի .___________. .___________.
անուն, ազգանուն .___________. .___________.
3.3 ԼԻԱԶՈՐՎԱԾ ԱՆՁ
3.3.1 Լիազորող անձ ._____________________________.
._____________________________.
(հաճախորդի անուն, ազգանուն
(անվանում))
3.3.2 Անուն ._____________________________.
._____________________________.
3.3.3 Ազգանուն ._____________________________.
._____________________________.
3.3.4 Հայրանուն ._____________________________.
._____________________________.
3.3.5 Ծննդյան ամսաթիվը .___. .___. ._______.
.___. .___. ._______.
3.3.6 Բնակության վայր
3.3.6.1 Փողոց, շենք, բնակարան ._____________________________.
(տուն) |_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|
._____________________________.
3.3.6.2 Քաղաք կամ գյուղ ._____________________________.
._____________________________.
3.3.6.3 Մարզ ._____________________________.
._____________________________.
3.3.6.4 Երկիր ._____________________________.
._____________________________.
3.3.7 Հաշվառման վայր ._____________________________.
._____________________________.
3.3.7.1 Փողոց, շենք, բնակարան ._____________________________.
(տուն) ._____________________________.
3.3.7.2 Քաղաք կամ գյուղ ._____________________________.
._____________________________.
3.3.7.3 Մարզ ._____________________________.
._____________________________.
3.3.7.4 Երկիր
._____________________________.
3.3.8 Քաղաքացիություն ._____________________________.
3.3.9 Անձը հաստատող փաստաթղթի տեսակ ._____________________________.
._____________________________.
3.3.9.1 Փաստաթղթի սերիա և համար ._____________________________.
._____________________________.
3.3.9.2 Փաստաթղթի տրամադրման .___. .___. ._______.
ամսաթիվը .___. .___. ._______.
3.3.9.3 ՈՒմ կողմից է տրամադրվել ._________________.
._________________.
3.3.9.4 Փաստաթղթի վավերականության .___. .___. ._______.
ժամկետը .___. .___. ._______.
3.4 ԻՐԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒ
._. Չի տիրապետում իրական ._. Չկա իրական ._. Առկա է իրական
._. շահառուի մասին ._. շահառու ._. շահառու
տեղեկատվությանը
3.4.1 Հաճախորդի անուն, ազգանուն ._____________________________.
(անվանում) ._____________________________.
3.4.2 Անուն ._____________________________.
._____________________________.
3.4.3 Ազգանուն ._____________________________.
._____________________________.
3.4.4 Հայրանուն ._____________________________.
._____________________________.
3.4.5 Ծննդյան ամսաթիվը .___. .___. ._______.
.___. .___. ._______.
3.4.6 Բնակության վայր
3.4.6.1 Փողոց, շենք, բնակարան ._____________________________.
(տուն) |_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|
._____________________________.
3.4.6.2 Քաղաք կամ գյուղ ._____________________________.
._____________________________.
3.4.6.3 Մարզ ._____________________________.
._____________________________.
3.4.6.4 Երկիր ._____________________________.
._____________________________.
3.4.7. Հաշվառման վայր
3.4.7.1 Փողոց, շենք, բնակարան ._____________________________.
(տուն) ._____________________________.
3.4.7.2 Քաղաք կամ գյուղ ._____________________________.
._____________________________.
3.4.7.3 Մարզ ._____________________________.
._____________________________.
3.4.7.4 Երկիր ._____________________________.
._____________________________.
3.4.8 Քաղաքացիություն ._____________________________.
._____________________________.
3.4.9 Անձը հաստատող փաստաթղթի տեսակ ._____________________________.
._____________________________.
3.4.9.1 Փաստաթղթի սերիա և համար ._____________________________.
._____________________________.
3.4.9.2 Փաստաթղթի տրամադրման .___. .___. ._______.
ամսաթիվը .___. .___. ._______.
3.4.9.3 ՈՒմ կողմից է տրամադրվել ._________________.
._________________.
3.4.9.4 Փաստաթղթի վավերականության .___. .___. ._______.
ժամկետը .___. .___. ._______.
4. ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԵՐԺՈՒՄ, ԴԱԴԱՐԵՑՈՒՄ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՍԱՌԵՑՈՒՄ
._. 4.1 Գործարքի կամ գործարար հարաբերության իրականացման մերժում
._.
4.1.1 Գործարքի կամ գործարար հարաբերության իրականացման մերժման
պատճառները
._______________________________________________.
._______________________________________________.
._. 4.2 Գործարքի կամ գործարար հարաբերության դադարեցում
._.
4.2.1 Գործարքի կամ գործարար հարաբերության դադարեցման պատճառները
._______________________________________________.
._______________________________________________.
._. 4.3 Գույքի սառեցում
._.
4.3.1 Սառեցման ամսաթիվը .________. .______. .______.
.________. .______. .______.
4.3.2 Սառեցման ժամկետը .________.
.________.
4.3.3 Ահաբեկչության հետ կապված .__________________.
անձանց ցանկերի անվանումը .__________________.
5 ՆԵՐՔԻՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՐՄՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑ
._. 5.1 Անուն ._. 5.2 Ազգանուն
._. ._.
5.3 Լրացման ամսաթիվը
.___________. .______. .______.
.___________. .______. .______.
Հավելված 2
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2014 թվականի հոկտեմբերի 7-ի
թիվ 275-Ն որոշմամբ
ԿԱՐԳ
ՌԻԵԼԹՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 024 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ
ԳԼՈՒԽ 1. |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ |
1. «Ռիելթորական գործունեություն իրականացնող անձանց կողմից կասկածելի գործարքի վերաբերյալ թիվ 024 հաշվետվության ձևի լրացման և հաշվետվության ներկայացման» կարգը (այսուհետ` Կարգ) սահմանում է ռիելթորական գործունեություն իրականացնող անձանց (այսուհետ` Հաշվետվություն տրամադրող անձ) կողմից «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` Օրենք) սահմանված հաշվետվության ձևի լրացման կարգը և հաշվետվությունների ներկայացման դեպքերը:
2. Կարգում հասկացություններն օգտագործվում են Օրենքով սահմանված հասկացությունների իմաստով:
3. Հաշվետվության ձևը լրացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնում (այսուհետ` Ֆինանսական դիտարկումների կենտրոն) հաշվառված Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից:
4. Հաշվետվությունը ներկայացվում է Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հաշվետվության ձևի 2.4.1-2.4.3 կետերով նախատեսված դեպքերում:
ԳԼՈՒԽ 2. |
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ |
5. Կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվությունը Ֆինանսական դիտարկումների կենտրոն է ներկայացվում էլեկտրոնային տարբերակով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքէջի միջոցով կամ թղթային տարբերակով:
6. Հաշվետվության ձևի էլեկտրոնային տարբերակը կարող է ձեռք բերվել Ֆինանսական դիտարկումների կենտրոնին դիմելու կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքէջից արտահանելու միջոցով:
7. Հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքէջի միջոցով ներկայացվում են միայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մարտի 20-ի թիվ 81-Ն որոշմամբ հաստատված` «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վեբ կայքի միջոցով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված հաշվետվությունների ներկայացման ընթացքում էլեկտրոնային թվային ստորագրությունը կիրառելու կարգի» 4-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համաձայնագիր կնքելուց հետո:
8. Էլեկտրոնային տարբերակով տրամադրվող հաշվետվությունը ներկայացված է համարվում, եթե մեկ աշխատանքային օրվա ընթացքում Հաշվետվություն տրամադրող անձը չի ստանում սխալի վերաբերյալ հաղորդագրություն:
9. Սխալի վերաբերյալ հաղորդագրություն ստանալու դեպքում Հաշվետվություն տրամադրող անձը մեկ աշխատանքային օրվա ընթացքում հաշվետվությունը ներկայացնում է համապատասխան փոփոխություններով` առանց հաշվետվության անվանման փոփոխության: Տվյալ դեպքում հաշվետվության ներկայացումը չի համարվում ժամկետանց:
10. Թղթային տարբերակով տրամադրվող հաշվետվությունը Ֆինանսական դիտարկումների կենտրոն է ներկայացվում փակ կնքված (կնիքի առկայության դեպքում) ծրարով` «Անձամբ Ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավարին» նշագրմամբ, հետևյալ եղանակներից որևէ մեկով`
1) ֆիզիկապես ներկայացնելու միջոցով,
2) փոստի միջոցով:
11. Կարգի 10-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքում հաշվետվությունը Ֆինանսական դիտարկումների կենտրոն ներկայացված է համարվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ստացականի, իսկ կարգի 10-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում` «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից համապատասխան անդորրագրի տրամադրման պահից: Կարգի 10-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում հաշվետվությունն ուղարկվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի փոստային հասցեով (ՀՀ, ք. Երևան 0010, Վազգեն Սարգսյան 6):
12. Թղթային տարբերակով տրամադրվող հաշվետվության սխալի վերաբերյալ հետադարձ կապ ստանալու դեպքում Հաշվետվություն տրամադրող անձը մեկ աշխատանքային օրվա ընթացքում հաշվետվությունը ներկայացնում է համապատասխան փոփոխություններով: Տվյալ դեպքում հաշվետվության ներկայացումը չի համարվում ժամկետանց:
13. Կասկածելի գործարքի վերաբերյալ հաշվետվությունը Ֆինանսական դիտարկումների կենտրոն է ներկայացվում գործարքում կասկածելիության չափանիշ հայտնաբերելու դեպքում` նույն աշխատանքային օրվա ընթացքում, իսկ դրա անհնարինության դեպքում` մինչև հաջորդ աշխատանքային օրվա ժամը 12:00-ն:
14. Կասկածելի գործարքի վերաբերյալ հաշվետվության տրամադրման անհնարինությունը կարող է պայմանավորված լինել`
1) աշխատանքային (գործառնական) օրվա ավարտով,
2) ծրագրաապարատային կամ հաղորդակցության անհաղթահարելի խնդիրներով:
ԳԼՈՒԽ 3. |
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐ |
15. Հաշվետվության ձևը լրացվում է հնարավորինս պարզ, հակիրճ, միանշանակ ընկալվող հայերեն լեզվով, «յունիկոդ» տառատեսակով և մեծատառերով: «Անուն (անվանում)» 3.1.1 և 3.2.1, «Ազգանուն» 3.1.2, և 3.2.2, «Հայրանուն» 3.1.3 և 3.2.3 ենթակետերը լրացվում են անգլերեն, երբ անհրաժեշտ տվյալները Հաշվետվություն տրամադրող անձին հասանելի են միայն անգլերեն լեզվով: Եթե նշված տվյալները հասանելի են այլ օտար լեզվով, ապա նշված ենթակետերը լրացվում են հայերեն կամ անգլերեն լեզվով:
16. Հաշվետվության ձևի թղթային տարբերակը լրացվում է համակարգչի օգնությամբ կամ գրչով` յուրաքանչյուր վանդակում նշելով մեկ նիշ: Հաշվետվության ձևի 1.4.1, 2.4, 2.5.2, 2.5.3, 2.5.4, 2.5.4.1, 2.6.3, 2.7, 2.9, 4.1.1, 4.2.1 կետերի և ենթակետերի ներքո նախատեսված դաշտերի սահմաններն անբավարար լինելու դեպքում անհրաժեշտ է օգտագործել հավելյալ թղթեր: Այդ թղթերի ձախ կողմում նշվում է այն կետը կամ ենթակետը, որի ներքո նախատեսված դաշտը լրացվում է: Այդ թղթերը ստորագրվում և հաստատվում են կնիքով (կնիքի առկայության դեպքում) և կցվում հիմնական հաշվետվության ձևին: Տեխնիկական բնույթի ուղղումների կատարման դեպքում ստորագրվում է նաև այդ ուղղումների կողքին:
17. Հաշվետվության ձևի առաջին էջի ներքևի մասում նշվում է ներկայացվող հաշվետվության էջերի քանակը (ներառյալ առաջին էջը): Հաշվետվության ձևի յուրաքանչյուր էջի ներքևի աջ անկյունում անհրաժեշտ է ստորագրել և հաստատել կնիքով (կնիքի առկայության դեպքում): Հաշվետվության ձևի այն էջերը, որոնք չեն լրացվել, կարող են չներկայացվել:
18. Հաշվետվության ձևի էլեկտրոնային տարբերակը լրացվում է` օգտագործելով ներկայացված էլեկտրոնային ձևում առկա սահմանափակումները: Էլեկտրոնային ձևում առկա սահմանափակումները փոփոխության ենթակա չեն: Ցանկացած ներկայացված հաշվետվություն, որը պարունակում է փոփոխություն, դիտվում է թերի կամ սխալ լրացված հաշվետվություն և հանգեցնում է օրենքով նախատեսված պատասխանատվության:
19. Լրացման համար պարտադիր են այն կետերը և ենթակետերը, որոնց վերաբերյալ Հաշվետվություն տրամադրող անձն ունի կամ պարտավոր է ունենալ տեղեկատվություն:
20. Յուրաքանչյուր գործարքի վերաբերյալ ներկայացվում է առանձին հաշվետվություն:
ԳԼՈՒԽ 4. |
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ |
21. «Հաշվառման համարը» 1.1 կետում լրացվում է Ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից տրամադրված հաշվառման համարը (ութ նիշ):
22. «Հաշվետվության ուղարկման ամսաթիվը» 1.2 կետում լրացվում է հաշվետվության ուղարկման օրը, ամիսը, տարին (վեց նիշ):
23. «Հաշվետվության հերթական համարը» 1.3 կետում լրացվում է տվյալ օրվա դրությամբ ուղարկված հաշվետվության հերթական համարը (երեք նիշ):
24. «ՈՒղղման (լրացման) հերթական համարը» 1.4 կետում լրացվում է տվյալ հաշվետվության ուղղման և լրացման նպատակով ներկայացվող հաշվետվության հերթական համարը (մեկից երեք նիշ): Այս կետը լրացվում է, եթե հաշվետվությունն ուղարկվում է նախկինում ուղարկված հաշվետվությունում առկա սխալի կամ թերության ուղղման նպատակով, ինչպես նաև եթե սեփական նախաձեռնությամբ անհրաժեշտ է տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն:
25. Կարգի 8-րդ և 11-րդ կետերով սահմանված կարգով ներկայացված համարվող հաշվետվության մեջ ուղղում կամ լրացում կատարելու համար հիմք հանդիսացած պատճառները և հանգամանքները լրացվում են «ՈՒղղման (լրացման) պատճառը» 1.4.1 ենթակետում: Այս ենթակետը ենթակա է պարտադիր լրացման, եթե ուղղում կամ լրացում կատարվել է նախորդ հաշվետվությունը ներկայացնելու պահից երեք աշխատանքային օր հետո:
26. ՈՒղղում կամ լրացում կատարելու դեպքում ներկայացվում է նոր հաշվետվություն:
ԳԼՈՒԽ 5. |
ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ |
27. «Կասկածելի գործարքի կատարման կամ գործարար հարաբերության հաստատման ամսաթիվը» 2.1 կետում լրացվում է կասկածելի գործարքի կատարման կամ գործարար հարաբերության հաստատման օրը, տարին, ամիսը: Եթե կասկածելի գործարքը կամ գործարար հարաբերությունը դեռևս չի կատարվել, լրացվում է այն օրը, ամիսը, տարին, երբ ներկայացվել է գործարք կատարելու կամ գործարար հարաբերություն հաստատելու առաջարկը, իսկ այն դեպքում, երբ գործարքի կամ գործարար հարաբերության իրականացումը մերժվել է, նշվում է գործարքի կամ գործարար հարաբերության մերժման օրը, ամիսը, տարին:
28. «Կանխիկ եղանակով իրականացվող գործարք» 2.2 կետը նշվում է, եթե գործարքն իրականացվել է կանխիկ եղանակով:
29. «Անկանխիկ եղանակով իրականացվող գործարք» 2.3 կետը նշվում է, եթե գործարքն իրականացվել է անկանխիկ եղանակով:
30. Այն դեպքում, երբ գործարքն իրականացվել է միաժամանակ կանխիկ և անկանխիկ եղանակով, ապա միաժամանակ նշվում են «Կանխիկ եղանակով իրականացվող գործարք» 2.2 և «Անկանխիկ եղանակով իրականացվող գործարք» 2.3 կետերը, ինչպես նաև լրացվում են դրանց ներքո նախատեսված ենթակետերը:
31. «Արժույթը» 2.2.1 և 2.3.1 ենթակետերում լրացվում է այն արժույթը, որով կատարվել է գործարքը:
32. «Գումարը տվյալ արժույթով» 2.2.2 և 2.3.2 ենթակետերում լրացվում է գործարքի գումարի չափը այն արժույթով, որով կատարվել է գործարքը: Եթե «Արժույթը» 2.2.1 և 2.3.1 ենթակետերում լրացվում է ՀՀ դրամ, ապա նույն գումարը լրացվում է և՛ «Գումարը տվյալ արժույթով» 2.2.2 ու 2.3.2, և՛ «Գումարը համարժեք ՀՀ դրամին» 2.2.3 ու 2.3.3 ենթակետերում:
33. «Գումարը համարժեք ՀՀ դրամին» 2.2.3 և 2.3.3 ենթակետերում լրացվում է գործարքի գումարի դրամական արտահայտությունը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հայտարարված արտարժույթի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով:
34. «Գործարքի անվանում» 2.4 կետում նշվում է այդ կետի ներքո նախատեսված ենթակետերից որևէ մեկը: «Այլ» ենթակետը նշելու դեպքում այդ ենթակետի ներքո նախատեսված դաշտում լրացվում է գործարքի կամ գործարար հարաբերության անվանումը:
35. «Գործարքի առարկա» 2.5 կետում նշվում է անշարժ գույքի անվանման և նույնականացման այլ տվյալների մասին տեղեկությունները, օրինակ` եթե անշարժ գույքը հողամաս է, ապա պետք է նշվի հողամասի չափի, նպատակային և գործառնական նշանակության (օրինակ` տնամերձ, արտադրական, գյուղատնտեսական) մասին տեղեկություններ:
36. «Գործարքի առարկայի գտնվելու վայրը» 2.5.1 կետում նշվում է անշարժ գույքի գտնվելու վայրի (հասցեի) վերաբերյալ տեղեկատվությունը, որը պարունակում է առնվազն հետևյալ վավերապայմանները` մարզ, համայնք, ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտ (թաղամաս, հրապարակ, փողոց, պողոտա, նրբանցք, անցում, փակուղի, զբոսայգի և այլն):
37. «Կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության չափանիշը կամ տիպաբանությունը» 2.6 կետում նշվում է 2.6.1-2.6.3 ենթակետերից մեկը կամ մի քանիսը: Եթե գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի որակելու չափանիշը կամ տիպաբանությունը սահմանված չէ 2.6.1- 2.6.2 ենթակետերով նախատեսված իրավական ակտերում, ապա նշվում է «Այլ» 2.6.3 ենթակետը: 2.6.1- 2.6.3 ենթակետերից մեկը կամ մի քանիսը նշելու դեպքում այդ ենթակետերի ներքո նախատեսված դաշտում լրացվում է Լիազոր մարմնի իրավական ակտով, Հաշվետվություն տրամադրող անձի ներքին իրավական ակտով սահմանված կամ կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության այլ չափանիշ կամ տիպաբանություն:
38. «Կասկածների նկարագրությունը» 2.7 կետում հնարավորինս մանրամասն նկարագրվում են գործարքի կամ գործարար հարաբերության նախապատմությունը, այն բոլոր հանգամանքները, որոնք վկայել են գործարքի կամ գործարար հարաբերության կասկածելիության մասին: Այս կետում կարող են նկարագրվել նաև Հաշվետվություն տրամադրող անձի` հետագա հնարավոր զարգացումների վերաբերյալ կանխատեսումները:
39. «Կապված հաշվետվության անվանումը» 2.8 կետում լրացվում է նախկինում ուղարկված հաշվետվության անվանումը, եթե ներկայացվող հաշվետվությամբ կասկածելի գործարքը, ըստ Հաշվետվություն տրամադրող անձի, պատճառահետևանքային կամ այլ առումով կապված է Հաշվետվություն տրամադրող անձի կողմից նախկինում հաշվետվությամբ ներկայացված գործարքի հետ: «Կապված հաշվետվության անվանումը» 2,8 կետում լրացվում է նախկինում ուղարկված հաշվետվության ձևի «Հաշվառման համարը» 1.1, «Հաշվետվության ուղարկման ամսաթիվը» 1.2, «Հաշվետվության հերթական համարը» 1.3, «ՈՒղղման (լրացման) հերթական համարը» 1.4 կետերում (առկայության դեպքում) լրացված տեղեկատվությունը: Թղթային տարբերակով հաշվետվություն ներկայացնելիս, եթե առկա է մեկից ավելի կապված հաշվետվություն, «Կապված հաշվետվության անվանումը» 2.8 կետը պատճենահանվում և լրացվում է համապատասխան քանակով:
40. «Գործարքին վերաբերող այլ տեղեկատվություն» 2.9 կետում նշվում են գործարքին առնչվող` Հաշվետվություն տրամադրող անձի կողմից կարևորվող այլ տեղեկություններ:
ԳԼՈՒԽ 6. |
ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԵՐ |
41. «Հաճախորդ» 3.1 կետի ներքո նախատեսված «Հաճախորդի կարգավիճակը» դաշտում լրացվում է հաճախորդի կարգավիճակը, օրինակ, գնորդ:
42. «Հաճախորդ» 3.1 կետում նշվում է հաճախորդի տեսակը` ֆիզիկական անձ, անհատ ձեռնարկատեր, իրավաբանական անձ կամ պետական մարմին կամ համայնք:
43. «Անուն (անվանում)» 3.1.1 ենթակետում լրացվում է ֆիզիկական անձի, անհատ ձեռնարկատիրոջ անունը կամ իրավաբանական անձի կամ պետական մարմնի կամ համայնքի անվանումը:
44. «Ազգանուն» 3.1.2 ենթակետում լրացվում է ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը: Այն դեպքում, երբ հստակ չէ, թե որն է հաճախորդի անունը և որը ազգանունը, ապա 3.1.1 և 3.1.2 ենթակետերը լրացվում են Հաշվետվություն տրամադրող անձի հայեցողությամբ:
45. «Հայրանուն» 3.1.3 ենթակետում լրացվում է ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ հայրանունը:
46. «Ծննդյան ամսաթիվը» 3.1.4 ենթակետում լրացվում են ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ ծննդյան օրը, ամիսը, տարին:
47. «Բնակության վայր (գտնվելու վայր)» 3.1.5 ենթակետի ներքո նախատեսված 3.1.5.1-3.1.5.4 դաշտերում ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում լրացվում է այն հասցեն (փողոցը, շենքը, տունը (բնակարանը), քաղաքը կամ գյուղը, մարզը, երկիրը), որտեղ ֆիզիկական անձը կամ անհատ ձեռնարկատերը մշտապես կամ առավելապես բնակվում են, իսկ իրավաբանական անձի դեպքում լրացվում է իրավաբանական անձի մշտական գործող մարմնի գտնվելու վայրի հասցեն (փողոցը, շենքը, տունը (բնակարանը), քաղաքը կամ գյուղը, մարզը, երկիրը): 3.1.5.1-3.1.5.4 դաշտերը չեն լրացվում, եթե ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը և հաշվառման վայրը նույնն են:
48. «Հաշվառման վայր» 3.1.6 ենթակետի ներքո նախատեսված 3.1.6.1- 3.1.6.4 դաշտերում լրացվում է ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ այն հասցեն (փողոցը, շենքը, տունը (բնակարանը), քաղաքը կամ գյուղը, մարզը, երկիրը), որտեղ ֆիզիկական անձը կամ անհատ ձեռնարկատերը հաշվառված է:
49. «Քաղաքացիությունը» 3.1.7. ենթակետում լրացվում է ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ քաղաքացիությունը:
50. «Անձը հաստատող փաստաթղթի տեսակը» 3.1.8 ենթակետում նշվում է անձնագիրը, նույնականացման քարտը կամ նորմատիվ իրավական ակտերով սահմանված ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անձը (ինքնությունը) հաստատող այլ փաստաթուղթ:
51. «Փաստաթղթի սերիան և համարը» 3.1.8.1, «Փաստաթղթի տրամադրման ամսաթիվը» 3.1.8.2 դաշտերում, համապատասխանաբար, լրացվում են «Անձը հաստատող փաստաթղթի տեսակը» 3.1.8 ենթակետում նշված փաստաթղթի սերիան, համարը, ինչպես նաև տրամադրման օրը, ամիսը, տարին:
52. «ՈՒմ կողմից է տրամադրվել» 3.1.8.3 դաշտում լրացվում է այն պետական մարմնի անվանումը կամ ծածկագիրը, որի կողմից տրամադրվել է «Անձը հաստատող փաստաթղթի տեսակը» 3.1.8 ենթակետում նշված փաստաթուղթը:
53. «Փաստաթղթի վավերականության ժամկետը» 3.1.8.4 դաշտում լրացվում է այն օրը, ամիսը, տարին, երբ լրանում է «Անձը հաստատող փաստաթղթի տեսակը» 3.1.8 ենթակետում նշված փաստաթղթի վավերականության ժամկետը
54. «Կազմակերպական-իրավական ձևը» 3.1.9 ենթակետում լրացվում է իրավաբանական անձի կազմակերպական-իրավական ձևը կամ դրա հապավումը (օրինակ` ՍՊԸ, ԲԲԸ և այլն): Օտարերկրյա իրավաբանական անձանց կազմակերպական-իրավական ձևի վերաբերյալ տվյալները լրացվում են լատինատառ:
55. «Անհատականացման (հաշվառման) համարը» 3.1.10 ենթակետում լրացվում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գրանցումը (հաշվառումը) իրականացնող մարմնի կողմից տրամադրված անհատականացման (հաշվառման) համարը:
56. «ՀՎՀՀ» 3.1.11 ենթակետում լրացվում է անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի` հարկ վճարողի հաշվառման համարը:
57. «Գործադիր մարմնի ղեկավարի անուն, ազգանուն» 3.1.12 ենթակետում լրացվում են գործադիր մարմնի ղեկավարի անունը և ազգանունը:
58. «Գործարքի մյուս կողմ» 3.2 կետի ներքո նախատեսված «Գործարքի մյուս կողմի կարգավիճակը» դաշտում լրացվում է գործարքի մյուս կողմի կարգավիճակը, եթե առկա է գործարքի մյուս կողմ:
59. Հաշվետվության ձևի 3.2.1 - 3.2.12 ենթակետերը լրացվում են Կարգի 43-57 կետերով սահմանված կարգով:
60. «Լիազորված անձ» 3.3 կետը լրացվում է, եթե գործարքը կատարվում է լիազորված անձի միջոցով:
61. «Լիազորող անձ» 3.3.1 ենթակետում լրացվում է այն հաճախորդի անունը, ազգանունը (անվանումը), ում լիազորված անձն է հանդիսանում տվյալ անձը:
62. Հաշվետվության ձևի 3.3.2 - 3.3.9.2 ենթակետերը և դաշտերը լրացվում են Կարգի 43-53 կետերով սահմանված կարգով:
63. «Չի տիրապետում իրական շահառուի մասին տեղեկատվությանը» դաշտը նշվում է այն դեպքում, երբ Հաշվետվություն տրամադրող անձը չի կարողանում ստանալ տեղեկատվություն այն մասին, թե արդյոք գործարքում առկա է իրական շահառու, թե` ոչ:
64. «Չկա իրական շահառու» դաշտը նշվում է այն դեպքում, երբ Հաշվետվություն տրամադրող անձը պարզել է, որ գործարքում առկա չէ իրական շահառու (օրինակ` այդ մասին գրավոր հայտարարություն է տվել հաճախորդը):
65. «Առկա է իրական շահառու» դաշտը նշվում է այն դեպքում, երբ Հաշվետվություն տրամադրող անձը հաճախորդից կամ այլ աղբյուրից տեղեկացել է, որ գործարքում առկա է իրական շահառու:
66. «Առկա է իրական շահառու» դաշտը նշելուց հետո «Հաճախորդի անուն, ազգանուն (անվանում)» 3.4.1 ենթակետում լրացվում է այն հաճախորդի անունը, ազգանունը (անվանումը), ում իրական շահառուն է հանդիսանում տվյալ անձը:
67. «Իրական շահառուի տվյալները» 3.4.2-4.3.9.2 ենթակետերը և դաշտերը լրացվում են միայն «Առկա է իրական շահառու» դաշտը նշելու դեպքում` Կարգի 43-53 կետերով սահմանված կարգով:
68. Հաշվետվության ձևի 3-րդ բաժինը, կախված անձանց թվից, լրացվում է համապատասխան քանակով:
ԳԼՈՒԽ 7. |
ԳՈՐԾԱՐՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԵՐԺՈՒՄ, ԴԱԴԱՐԵՑՈՒՄ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՍԱՌԵՑՈՒՄ |
69. «Գործարքի իրականացման մերժում» 4.1 կետը նշվում է, երբ գործարքի իրականացումը մերժվել է:
70. «Գործարքի իրականացման մերժման պատճառները» 4.1.1 ենթակետում լրացվում են այն պատճառները, որոնք հիմք են հանդիսացել գործարքի իրականացումը մերժելու համար:
71. «Գործարքի դադարեցում» 4.2 կետը նշվում է, երբ գործարքը դադարեցվել է:
72. «Գործարքի դադարեցման պատճառները» 4.2.1 ենթակետում լրացվում են այն պատճառները, որոնք հիմք են հանդիսացել գործարքը դադարեցնելու համար:
73. «Գույքի սառեցում» 4.3 կետը նշվում է, երբ հաճախորդի գույքը սառեցվել է:
74. «Սառեցման ամսաթիվ» 4.3.1 ենթակետում լրացվում է գույքի սառեցման օրը, ամիսը, տարին:
75. «Սառեցման ժամկետը» 4.3.2 ենթակետում լրացվում է սառեցման ժամկետը:
76. «Ահաբեկչության հետ կապված անձանց ցանկերի անվանումը» 4.3.3 ենթակետում լրացվում է Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձևերի և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կատարման նպատակով Ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից հրապարակված ահաբեկչության հետ կապված անձանց ցանկերի անվանումը:
ԳԼՈՒԽ 8. |
ՆԵՐՔԻՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՐՄՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑ |
77. «Անուն» 5.1 կետում լրացվում է ներքին դիտարկումների մարմնի աշխատակցի անունը:
78. «Ազգանուն» 5.2 կետում լրացվում է ներքին դիտարկումների մարմնի աշխատակցի ազգանունը:
79. «Լրացման ամսաթիվը» 5.3 կետում լրացվում է հաշվետվության ձևը լրացնելու օրը, ամիսը, տարին: