050.0280.031114
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«03» 11 2014 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05014492
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
7 հոկտեմբերի 2014 թվականի թիվ 280-Ն
i
««ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` նոր խմբագրությամբ ընդունումից հետո նախատեսել հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառման միասնական կարգ,
հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը և «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը,
ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել ««Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառման կարգը»` համաձայն սույն որոշման Հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2014 թվականի հոկտեմբերի 7-ի
թիվ 280-Ն որոշմամբ
ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳ «ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԱՆՁԱՆՑ
ԳԼՈՒԽ 1. |
Ընդհանուր դրույթներ |
1. Սույն կարգը սահմանում է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված հաշվետվություն տրամադրող անձանց (այսուհետ` հաշվետվություն տրամադրող անձ) հաշվառման կարգը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնում (այսուհետ` Ֆինանսական դիտարկումների կենտրոն):
2. «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձանց համար հաշվառման պարտականությունն առաջանում է միայն օրենքով սահմանված կարգով լիցենզավորման (նշանակման, որակավորման կամ այլ կերպ գործունեության թույլտվություն տրամադրելու) ու դրա նկատմամբ վերահսկողություն իրականացնելու պահանջների ամրագրումից հետո:
ԳԼՈՒԽ 2. |
Հաշվետվություն տրամադրող անձի կողմից հաշվառման դիմում ներկայացնելու կարգը |
3. Հաշվետվություն տրամադրող անձը հաշվառվելու համար Ֆինանսական դիտարկումների կենտրոն ներկայացնում է հաշվառման դիմում` համաձայն սույն կարգի Հավելված 1-ի:
4. Հաշվառման դիմումում լրացվում են միայն այն տվյալները, որոնք, օրենսդրության համաձայն, կիրառելի են տվյալ հաշվետվություն տրամադրող անձի նկատմամբ:
5. Հաշվառման դիմումը Ֆինանսական դիտարկումների կենտրոն ներկայացվում է հաշվետվություն տրամադրող անձի լիցենզավորմանը (նշանակմանը, որակավորմանը կամ այլ կերպ գործունեության թույլտվություն տրամադրելուն) հաջորդող մեկամսյա ժամկետում:
6. Հաշվառման դիմումը ստորագրվում է հաշվետվություն տրամադրող անձի կողմից և հավաստվում հաշվետվություն տրամադրող անձի կնիքով (կնիքի առկայության դեպքում):
7. Հաշվետվություն տրամադրող անձը հաշվառման դիմումը Ֆինանսական դիտարկումների կենտրոն է ներկայացնում հետևյալ եղանակներից որևէ մեկով.
1) ՀՀ կենտրոնական բանկ ներկայացնելու միջոցով` փակ կնքված ծրարով «Անձամբ Ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավարին» նշագրումով, որի դեպքում հաշվառման դիմումը Ֆինանսական դիտարկումների կենտրոն ներկայացված է համարվում ՀՀ կենտրոնական բանկի կողմից ստացականի տրամադրման պահից.
2) պատվիրված նամակի միջոցով` փակ կնքված ծրարով «Անձամբ Ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավարին» նշագրումով, որի դեպքում հաշվառման դիմումը Ֆինանսական դիտարկումների կենտրոն ներկայացված է համարվում «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից համապատասխան անդորրագրի տրամադրման պահից: Ընդ որում, հաշվառման դիմումն ուղարկվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի փոստային հասցեով (ՀՀ, ք. Երևան 0010, Վազգեն Սարգսյան 6).
3) էլեկտրոնային եղանակով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքէջի կամ «Սի-Բի-Էյ-Նեթ» համակարգի միջոցով, որի դեպքում հաշվառման դիմումը ներկայացված է համարվում Ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից դիմումը ներկայացված լինելու վերաբերյալ հասանելի կապի միջոցներով ուղարկված հաղորդագրություն ստանալու պահից:
8. Հաշվետվություն տրամադրող անձի հաշվառման դիմումի մեջ ներկայացված տվյալների փոփոխության կամ լրացման դեպքում հաշվետվություն տրամադրող անձը փոփոխություն կամ լրացում կատարելու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր ծանուցում է Ֆինանսական դիտարկումների կենտրոնին սույն կարգի 7-րդ կետով սահմանված կարգով:
9. Ներքին դիտարկումների մարմնի մեկ աշխատակից ունենալու դեպքում հաշվետվություն տրամադրող անձն այդ աշխատակցին պաշտոնից ազատելու կամ աշխատակցի բացակայության այլ դեպքերում (գործուղում, ամենամյա կամ նպատակային արձակուրդ, ժամանակավոր անաշխատունակություն) այդ մասին որոշումն ընդունելու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան մինչև առաջին հաշվետվության տրամադրումը, Ֆինանսական դիտարկումների կենտրոնին ծանուցում է ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին` սույն կարգի 7-րդ կետով սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ 3. |
Հաշվետվություն տրամադրող անձի հաշվառումը |
10. Հաշվետվություն տրամադրող անձի հաշվառման պարտականությունը կատարված է համարվում սույն կարգի Հավելված 1-ով նախատեսված հաշվառման դիմումը սույն կարգի 7-րդ կետով սահմանված կարգով ներկայացնելու պահից:
11. Հաշվառման դիմումը Ֆինանսական դիտարկումների կենտրոնում մուտքագրվելուց հետո հաշվետվություն տրամադրող անձին տրվում է հաշվառման համար:
12. Հաշվետվություն տրամադրող անձին հաշվառման համար կարող է տրվել նաև Ֆինանսական դիտարկումների կենտրոնի նախաձեռնությամբ` պաշտոնական աղբյուրներից (վերահսկող մարմինների պաշտոնական գրություններ, պաշտոնական ինտերնետային կայքէջ և այլն) ստացված տեղեկատվության հիման վրա:
13. Հաշվետվություն տրամադրող անձին հաշվառման վերաբերյալ ուղարկվում է սույն կարգի Հավելված 2-ով նախատեսված ծանուցումը` սույն կարգի 7-րդ կետով նախատեսված կարգով:
Հավելված 1
««Փողերի լվացման և ահաբեկչության
ֆինանսավորման դեմ պայքարի մասին»
ՀՀ օրենքով նախատեսված հաշվետվություն
տրամադրող անձանց հաշվառման» կարգի
ՀԱՇՎԱՌՄԱՆ ԴԻՄՈՒՄ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի ֆինանսական
դիտարկումների կենտրոնի ղեկավար
պարոն -------------------- - ին
Խնդրում եմ Ձեզ _____________________________ -ին տրամադրել հաշվառման համար:
Հաշվետվություն տրամադրող անձի տվյալները`
Գործունեության տեսակ ______________________________________________
Գործունեության վայրը ______________________________________________
Հարկ վճարողի հաշվառման համարը ______________________________________
Պետական գրանցման (հաշվառման) համարը _________________________________
Լիցենզիայի (փաստաբանական գործունեության արտոնագրի, որակավորման վկայականի) համարը ___________________________________________________
Հեռախոսահամարը ______________________________________
Էլեկտրոնային փոստի/»ՍիԲիԷյՆեթ» հասցեն ___________________________
Ներքին դիտարկումների մարմնի աշխատակցի կամ պատասխանատու աշխատակցի տվյալները
1. _________________________________________________________________ Անուն, ազգանուն, հայրանուն, պաշտոն, հեռախոս 2. __________________________________________________________________ Անուն, ազգանուն, հայրանուն, պաշտոն, հեռախոս 3. __________________________________________________________________ Անուն, ազգանուն, հայրանուն, պաշտոն, հեռախոս 4. __________________________________________________________________ Անուն, ազգանուն, հայրանուն, պաշտոն, հեռախոս
Հաշվետվություն տրամադրող անձ
---------------------------
ստորագրություն
----- --------------- ------- թ.
ք. Երևան
Կ.Տ.
Հավելված 2
««Փողերի լվացման և ահաբեկչության
ֆինանսավորման դեմ պայքարի մասին»
ՀՀ օրենքով նախատեսված հաշվետվություն
տրամադրող անձանց հաշվառման» կարգի
ԾԱՆՈՒՑՈՒՄ
Հաշվառման համար տրամադրելու վերաբերյալ
Սույնով հայտնում ենք, որ __________________________________________-ը`
Հաշվետվություն տրամադրող անձի լրիվ անունը
(անվանումը)
որպես հաշվետվություն տրամադրող անձ, ----- ---------- ------- թ-ին հաշվառվել է ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնում ----------------------- հաշվառման համարով:
Ֆինանսական դիտարկումների
կենտրոնի ղեկավար
----------------------
ստորագրություն
----- --------------- ------- թ.
ք. Երևան
Կ.Տ.