Սեղմել Esc փակելու համար:
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԼՃԱՇԵՆԻ, ԿԱՐՄԻՐԳՅՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԼՃԱՇԵՆԻ, ԿԱՐՄԻՐԳՅՈՒՂԻ ԵՎ ՉԿԱԼՈՎ ...

 

 

040.0558.040999

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«4» սեպտեմբերի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 սեպտեմբերի 1999 թվականի թիվ 558

 

i

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԼՃԱՇԵՆԻ, ԿԱՐՄԻՐԳՅՈՒՂԻ ԵՎ ՉԿԱԼՈՎԿԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ՊԱՇՏՈՆԱՆԿ ԱՆԵԼՈՒ, ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածի առաջին մասի 1-ին կետին և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 138 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Պաշտոնանկ անել Գեղարքունիքի մարզի Լճաշենի գյուղական համայնքի ղեկավար Հակոբ Ասլանյանին, Կարմիրգյուղի գյուղական համայնքի ղեկավար Պապին Նավոյանին և Չկալովկայի գյուղական համայնքի ղեկավար Ռուդիկ Մարգարյանին:

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 30-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և Գեղարքունիքի մարզի Լճաշենի, Կարմիրգյուղի և Չկալովկայի գյուղական համայնքների ընտրատարածքներում անցկացնել համայնքների ղեկավարների արտահերթ ընտրություններ:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Գեղարքունիքի մարզի Լճաշենի, Կարմիրգյուղի և Չկալովկայի գյուղական համայնքների ղեկավարների արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 218565 դրամ` Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին Գեղարքունիքի մարզի Լճաշենի, Կարմիրգյուղի և Չկալովկայի տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն հավելվածի:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի սեպտեմբերի 4-ից:

 

Հավելված

ՀՀ կառավարության 1999 թ.

սեպտեմբերի 4-ի N 558 որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ

տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսերի` կապված

Գեղարքունիքի մարզի Լճաշենի, Կարմիրգյուղի և Չկալովկայի

գյուղական համայնքների ղեկավարների արտահերթ ընտրությունների

նախապատրաստման և անցկացման հետ

______________________________________________________________

 NN             Ծախսերը                              Գումարը

 ը/կ                                                 (դրամ)

______________________________________________________________

  1.  Աշխատանքի վարձատրության ֆոնդ                     30000

          այդ թվում`

տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի,

     նախագահի տեղակալի և  քարտուղարի աշխատավարձ        30000  

  2. Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ        8400  

  3. Կապի ծառայության վճարներ                           1000  

  4. Տրանսպորտի ծառայության վճարներ                     5000  

  5. Գրասենյակային ծախսեր                               1000  

_____________________________________________________________

        ընդամենը                                      45400

 

4 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր

     (4 x 45400)                                     181600

 

Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր

     (7041 ընտրող + 7041 x 0,05) x 5 դրամ            36965

_____________________________________________________________

        Ընդամենը                                     218565

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.09.1999
N 558
Որոշում