040.0548.270899
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«27» օգոստոսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 օգոստոսի 1999 թվականի թիվ 548
i
«ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ-Ի ՇԵՆՔԻ ՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ին հատկացված շենքի նորոգման աշխատանքների իրականացման հրատապությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ին հատկացված` Երևանի Ե. Չարենցի փողոցի N 17 շենքի նորոգման աշխատանքների համար կապալառուի ընտրությունը բացառության կարգով իրականացնել առանց մրցույթի` բանակցությունների միջոցով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի օգոստոսի 27-ից: