600.018.310799
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
31 հուլիսի 1999 թվականի թիվ 18
ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով և 20-րդ հոդվածի ա) կետով, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել 1999թ. սեպտեմբերի 1-ից «Ակադեմիկոս Ա. Լ. Մնջոյանի Գյումրիի ՀԷԿ» ՍՊԸ-ի «Գյումրի ՀԷԿ»-ից առաքվող էլեկտրաէներգիայի սակագինը` ներառյալ ավելացված արժեքի հարկը` 9,89 դրամ/կՎտժ:
i
2. Սահմանել 1999թ. սեպտեմբերի 1-ից «Էներգիա» ՍՊԸ-ի (հարկային դասիչ` 00402047) «Երևանյան լճի մերձպատվարային ՀԷԿ»-ից առաքվող էլեկտրաէներգիայի սակագինը` ներառյալ ավելացված արժեքի հարկը` 19,52 դրամ/կՎտժ:
(2-րդ կետն ուժը կորցրել է 25.02.00 թիվ 3 որոշում)
3. 1999թ. սեպտեմբերի 1-ից ուժը կորցրած ճանաչել ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998թ. դեկտեմբերի 4-ի թիվ 57 որոշման 1-ին կետով «Ակադեմիկոս Ա. Լ. Մնջոյանի Գյումրիի ՀԷԿ» ՍՊԸ-ի «Գյումրի ՀԷԿ»-ից առաքվող էլեկտրաէներգիայի համար սահմանված սակագինը:
i
4. 1999թ. սեպտեմբերի 1-ից ուժը կորցրած ճանաչել ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998թ. դեկտեմբերի 4-ի թիվ 57 որոշման 2-րդ կետը: