040.0984.230914
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
11 սեպտեմբերի 2014 թվականի N 984-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Տավուշի և Գեղարքունիքի մարզերում հրատապ լուծում պահանջող որոշ խնդիրների լուծման նպատակով Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 139,000.0 հազ. դրամ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ` համաձայն NN 3 և 4 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման NN 1 և 2 հավելվածների բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» և «Շենքերի և շինություններ շինարարություն» հոդվածներով նախատեսված գումարների ֆինանսավորումն իրականացնել աշխատանքների փորձագիտական դրական եզրակացություն ունեցող նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության դեպքում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2014 թվականի սեպտեմբերի 11-ի
N 984-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ
(հազ. դրամ)
._____________________________________________________________________.
|NN |Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման |Ինն ամիս|Տարի |
|ը/կ |հոդվածների և աշխատանքների անվանումները | | |
|____|______________________________________________|________|________|
| |ԸՆԴԱՄԵՆԸ |51,000.0|51,000.0|
|____|______________________________________________|________|________|
| |այդ թվում` | | |

|1. |Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում|51,000.0|51,000.0|
|____|______________________________________________|________|________|
| |որից` | | |

|1.1.|Ծակքարի համայնքի դպրոցի մասնակի վերանորոգում |22,000.0|22,000.0|
|____|______________________________________________|________|________|
|1.2.|Այրքի համայնքի միջնակարգ դպրոցի ուսումնական |14,000.0|14,000.0|
| |մասնաշենքի տանիքի վերանորոգում | | |
|____|______________________________________________|________|________|
|1.3.|«Սևանի հիվանդանոց» ՊՓԲԸ-ի մեկ մասնաշենքի |15,000.0|15,000.0|
| |տանիքի վերանորոգում | | |
._____________________________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2014 թվականի սեպտեմբերի 11-ի
N 984-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ
(հազ. դրամ)
._____________________________________________________________________.
|NN |Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման |Ինն ամիս|Տարի |
|ը/կ |հոդվածների և աշխատանքների անվանումները | | |
|____|______________________________________________|________|________|
| |ԸՆԴԱՄԵՆԸ |88,000.0|88,000.0|
|____|______________________________________________|________|________|
| |այդ թվում` | | |
|____|______________________________________________|________|________|
|1. |Շենքերի և շինությունների շինարարություն |73,920.0|73,920.0|
|____|______________________________________________|________|________|
| |որից` | | |
|____|______________________________________________|________|________|
|1.1.|Չինարիի համայնքում հենապատի կառուցում |13,440.0|13,440.0|
|____|______________________________________________|________|________|
|1.2.|Այգեձորի համայնքում հենապատի կառուցում |19,200.0|19,200.0|
|____|______________________________________________|________|________|
|1.3.|Այգեձորի համայնքում ոռոգման ջրատարի կառուցում |41,280.0|41,280,0|
|____|______________________________________________|________|________|
|2. |Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում|5,760.0 |5,760.0 |
|____|______________________________________________|________|________|
| |որից` | | |
|____|______________________________________________|________|________|
|2.1.|Չինարիի համայնքի դպրոցի պատուհանների |5,760.0 |5,760.0 |
| |վերատեղադրում | | |
|____|______________________________________________|________|________|
|3. |Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին |5,000.0 |5,000.0 |
|____|______________________________________________|________|________|
| |որից` | | |
|____|______________________________________________|________|________|
|3.1.|Պառավաքարի համայնքի կարիքների համար տրակտորի |5,000.0 |5,000.0 |
| |ձեռքբերումը համաֆինանսավորելու նպատակով | | |
| |Պառավաքարի համայնքին պետական աջակցության | | |
| |ցուցաբերում | | |
|____|______________________________________________|________|________|
|4. |Նախագծահետազոտական ծախսեր |3,320.0 |3,320.0 |
._____________________________________________________________________.
----------------------------------------
ԻՐՏԵԿ - NN 3 և 4 հավելվածները չեն բերվում