040.0519.250899
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«25» օգոստոսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 օգոստոսի 1999 թվականի թիվ 519
i
«ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության ներդրումային և արտահանման քաղաքականության իրականացման, ներդրումների ներգրավման ու արտահանման զարգացման գործընթացների արդյունավետությունը բարձրացնելու և Հայաստանի Հանրապետության առևտրային կազմակերպությունների զարգացմանն աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
(1-ին կետը փոփ. 04.06.09 թիվ 618-Ա որոշում)
2. Կանոնադրական կապիտալի համալրման նպատակով «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերությանը հատկացնել 120 մլն դրամ` Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
3. Կանոնադրական կապիտալի համալրման նպատակով «Նյութաբանություն» գիտաարտադրական ձեռնարկություն» պետական փակ բաժնետիրական ընկերության` Երևանի Չարենցի փողոցի N 17 հասցեում գտնվող շենքը հանձնել «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերությանը` «Նյութաբանություն» գիտաարտադրական ձեռնարկություն» պետական փակ բաժնետիրական ընկերության ժամանակավոր օգտագործմանը թողնելով նշված հասցեում գտնվող շենքի հետ չառնչվող հարակից շինությունները:
4. «Հայգունմետնախագիծ» պետական փակ բաժնետիրական ընկերության` Երևանի Խանջյան փողոցի N 19 հասցեում գտնվող շենքի «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության զբաղեցրած տարածքը հանձնել «Նյութաբանություն» գիտաարտադրական ձեռնարկություն» պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրինությանը:
5. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության և «Նյութաբանություն» գիտաարտադրական ձեռնարկություն» պետական փակ բաժնետիրական ընկերության հետ համատեղ ապահովել նշված շենքերի սահմանված կարգով հանձնման և ընդունման աշխատանքներն ու դրանց նկատմամբ իրավունքների պետական գրանցումը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի օգոստոսի 25-ից: