040.0909.040914
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
28 օգոստոսի 2014 թվականի N 909-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՄՆ-Ի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԾԱԽՍՄԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 404 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Գյուղատնտեսական համատարած հաշվառման անցկացման համար ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության կողմից տրամադրվող դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2014 թվականի նախահաշիվը` համաձայն N 5 հավելվածի N 1 աղյուսակի:
i
2. «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2014 թվականի օգոստոսի 28-ի
N 909-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
.___________________________________________________.
| |Ցուցանիշների փոփոխությունը|
| |(գումարների ավելացումները |
| |նշված են դրական նշանով) |
|________________________|__________________________|
|1. Եկամուտների գծով | 81,052.0 |
|________________________|__________________________|
|2. Ծախսերի գծով | 81,052.0 |
|________________________|__________________________|
|3. Դեֆիցիտը (պակասուրդը)| - |
.___________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2014 թվականի օգոստոսի 28-ի
N 909-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 2 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
.__________________________________________________.
|Պետական բյուջեի եկամուտներ|Ցուցանիշների |
| |փոփոխությունը |
| |(գումարների |
| |ավելացումները նշված են |
| |դրական նշանով) |
| |_______________________|
| |ինն ամիս |տարի |
|__________________________|__________|____________|
|ԸՆԴԱՄԵՆԸ | 81,052.0| 81,052.0|
|__________________________|__________|____________|
|այդ թվում` | | |
|__________________________|__________|____________|
|Պաշտոնական դրամաշնորհներ | 81,052.0| 81,052.0|
.__________________________________________________.
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2014 թվականի օգոստոսի 28-ի
N 909-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 3 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
._________________________________________________________________.
|Բա|Խ |Դա|Բյուջետային ծախսերի գործառական |Ցուցանիշների |
|ժի|ու|սը|դասակարգման բաժինների, խմբերի և |փոփոխությունը |
|նը|մ | |դասերի անվանումները |(գումարների |
| |բ | | |ավելացումները նշված են |
| |ը | | |դրական նշանով) |
| | | | |_______________________|
| | | | |ինն ամիս |տարի |
|__|__|__|________________________________|__________|____________|
| | | |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ | 81,052.0| 81,052.0|
|__|__|__|________________________________|__________|____________|
| | | |այդ թվում` | | |
|__|__|__|________________________________|__________|____________|
|04| | |ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | 81,052.0| 81,052.0|
|__|__|__|________________________________|__________|____________|
| | | |այդ թվում` | | |
|__|__|__|________________________________|__________|____________|
| |02| |Գյուղատնտեսություն, անտառային | 81,052.0| 81,052.0|
| | | |տնտեսություն, ձկնորսություն և | | |
| | | |որսորդություն | | |
|__|__|__|________________________________|__________|____________|
| | | |այդ թվում` | | |
|__|__|__|________________________________|__________|____________|
| | |01|Գյուղատնտեսություն | 81,052.0| 81,052.0|
._________________________________________________________________.
Հավելված N 4
ՀՀ կառավարության
2014 թվականի օգոստոսի 28-ի
N 909-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 4 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
._____________________________________________________________________.
|Բյուջետային ծախսերի տնտեսագիտական |Ցուցանիշների |
|դասակարգման հոդվածների անվանումները |փոփոխությունը |
| |(գումարների |
| |ավելացումները նշված են |
| |դրական նշանով) |
| |_______________________|
| |ինն ամիս |տարի |
|_____________________________________________|__________|____________|
|ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ | 81,052.0| 81,052.0|
|_____________________________________________|__________|____________|
|այդ թվում` | | |
|_____________________________________________|__________|____________|
|ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ | 81,052.0| 81,052.0|
|_____________________________________________|__________|____________|
|այդ թվում` | 81,052.0| 81,052.0|
|_____________________________________________|__________|____________|
|ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ | 81,052.0| 81,052.0|
|_____________________________________________|__________|____________|
|այդ թվում` | | |
|_____________________________________________|__________|____________|
|Դրամով վճարվող աշխատավարձեր և հավելավճարներ | 81,052.0| 81,052.0|
._____________________________________________________________________.
----------------------------
ԻՐՏԵԿ - NN 5 և 6 աղյուսակները չեն բերվում