040.0839.220814
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 օգոստոսի 2014 թվականի N 839-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԻՄՈՒՆԱԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԾԱԽՍՄԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 404 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Իմունականխարգելման ազգային ծրագրի ծառայությունների աջակցություն» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2014 թվականի նախահաշիվը` համաձայն N 5 հավելվածի N 1 աղյուսակի, և նշված նախահաշվով նախատեսված հատկացումների հաշվին գնումների իրականացման անվանացանկը` համաձայն N 6 հավելվածի:
i
2. «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2014 թվականի օգոստոսի 7-ի
N 839-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
.____________________________________________________.
| |Ցուցանիշների փոփոխությունը|
| |(գումարների ավելացումը |
| |նշված է դրական նշանով) |
|_________________________|__________________________|
|1. Եկամուտների գծով | 0.0 |
|_________________________|__________________________|
|2. Ծախսերի գծով | 73,669.2 |
|_________________________|__________________________|
|3. Դեֆիցիտը (պակասուրդը) | 73,669.2 |
.____________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2014 թվականի օգոստոսի 7-ի
N 839-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ, N 4 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄԸ
(հազ. դրամ)
._____________________________________________________________.
|Պետական բյուջեի դեֆիցիտի |Ցուցանիշների փոփոխությունը|
|ֆինանսավորման աղբյուրներն ու դրանց|(մուտքերի ավելացումը և |
|տարրերի անվանումները |ելքերի նվազեցումը նշված են|
| |դրական նշանով) |
| |__________________________|
| | ինն ամիս | տարի |
|__________________________________|____________|_____________|
|ԸՆԴԱՄԵՆԸ | 73,669.2| 73,669.2|
|__________________________________|____________|_____________|
|այդ թվում` | | |

|Բ. Արտաքին աղբյուրներ - ընդամենը | 73,669.2| 73,669.2|
|__________________________________|____________|_____________|
|այդ թվում` | | |
|__________________________________|____________|_____________|
|2. Ֆինանսական զուտ ակտիվներ | 73,669.2| 73,669.2|
|__________________________________|____________|_____________|
|այդ թվում` | | |
|__________________________________|____________|_____________|
|2.4. Այլ | 73,669.2| 73,669.2|
|__________________________________|____________|_____________|
|այդ թվում` | | |
|__________________________________|____________|_____________|
|Ելքերի ֆինանսավորմանն ուղղվող ՀՀ | 73,669.2| 73,669.2|
|2014 թվականի պետական բյուջեի | | |
|տարեսկզբի ազատ մնացորդի միջոցներ | | |
._____________________________________________________________.
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2014 թվականի օգոստոսի 7-ի
N 839-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 3 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
._____________________________________________________________________.
|Բա|Խ |Դա|Բյուջետային ծախսերի գործառական |Ցուցանիշների |
|ժի|ու|սը|դասակարգման բաժինների, խմբերի և |փոփոխությունը (ծախսերի |
|նը|մ | |դասերի անվանումները |ավելացումը նշված է |
| |բ | | |դրական նշանով) |
| |ը | | |________________________|
| | | | |ինն ամիս |տարի |
|__|__|__|___________________________________|___________|____________|
| | | |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ | 73,669.2| 73,669.2|
|__|__|__|___________________________________|___________|____________|
| | | |այդ թվում` | | |

|07| | |ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ | 73,669.2| 73,669.2|
|__|__|__|___________________________________|___________|____________|
| | | |այդ թվում` | | |
|__|__|__|___________________________________|___________|____________|
| |01| |Բժշկական ապրանքներ, սարքեր և | 73,669.2| 73,669.2|
| | | |սարքավորումներ | | |
|__|__|__|___________________________________|___________|____________|
| | |01|Դեղագործական ապրանքներ | 73,669.2| 73,669.2|
._____________________________________________________________________.
Հավելված N 4
ՀՀ կառավարության
2014 թվականի օգոստոսի 7-ի
N 839-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 4 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
._____________________________________________________________________.
|Բյուջետային ծախսերի տնտեսագիտական |Ցուցանիշների |
|դասակարգման հոդվածների անվանումները |փոփոխությունը (ծախսերի |
| |ավելացումը նշված է |
| |դրական նշանով) |
| |________________________|
| |ինն ամիս |տարի |
|____________________________________________|___________|____________|
|ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ | 73,669.2| 73,669.2|
|____________________________________________|___________|____________|
|այդ թվում` | | |
|____________________________________________|___________|____________|
|ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ | 23,169.2| 23,169.2|
|____________________________________________|___________|____________|
|այդ թվում` | | |
|____________________________________________|___________|____________|
|ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ | 6,250.0| 6,250.0|
|____________________________________________|___________|____________|
|այդ թվում` | | |
|____________________________________________|___________|____________|
|Դրամով վճարվող աշխատավարձեր և հավելավճարներ| 6,250.0| 6,250.0|
|____________________________________________|___________|____________|
|ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ | 16,919.2| 16,919.2|
|____________________________________________|___________|____________|
|այդ թվում` | | |
|____________________________________________|___________|____________|
|Գործուղումների և շրջագայությունների ծախսեր | 5,760.0| 5,760.0|
|____________________________________________|___________|____________|
|Պայմանագրային այլ ծառայությունների | 5,400.0| 5,400.0|
|ձեռքբերում | | |
|____________________________________________|___________|____________|
|Նյութեր | 5,759.2| 5,759.2|
|____________________________________________|___________|____________|
|ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԵՏ | 50,500.0| 50,500.0|
|ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ | | |
|____________________________________________|___________|____________|
|այդ թվում` | | |
|____________________________________________|___________|____________|
|ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ | 50,500.0| 50,500.0|
|____________________________________________|___________|____________|
|այդ թվում` | | |
|____________________________________________|___________|____________|
|ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ, | 50,500.0| 50,500.0|
|ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՎ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ | | |
|____________________________________________|___________|____________|
|այդ թվում` | | |
|____________________________________________|___________|____________|
|- Վարչական սարքավորումներ | 33,000.0| 33,000.0|
|____________________________________________|___________|____________|
|- Այլ մեքենաներ և սարքավորումներ | 17,500.0| 17,500.0|
._____________________________________________________________________.
_____________________________________________
ԻՐՏԵԿ - NN 5, 6 և 7 հավելվածները չեն բերվում