Սեղմել Esc փակելու համար:
ԸՆԴԵՐՔԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԸՆԴԵՐՔԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ...

 

 

040.0727.240714

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 հուլիսի 2014 թվականի N 727-Ն

 

i

ԸՆԴԵՐՔԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 1055-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ընդերքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 63-րդ հոդվածի 8-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացման համար տրամադրված ընդերքի տեղամասերի հաշվառման մատյանի վարման կարգը` համաձայն հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի «Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պետական գրանցման և հաշվառման կարգը սահմանելու մասին» N 1055-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2014 թվականի հուլիսի 17-ի

N 727-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԸՆԴԵՐՔԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում իրականացվող ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացման համար տրամադրված ընդերքի տեղամասերի հաշվառման մատյանի (այսուհետ` տեղամասերի հաշվառման մատյան) վարման գործընթացի հետ կապված հարաբերությունները:

2. Տեղամասերի հաշվառումը վարում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին):

3. Տեղամասերի հաշվառման մատյանում ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացման համար տրամադրված ընդերքի տեղամասերի հաշվառումը կատարվում է միայն մեկ անգամ: Ընդերքի նույն տեղամասում նույն աշխատանքի հաշվառումը երկրորդ անգամ արգելվում է:

4. Տեղամասերի հաշվառման մատյանում` համաձայն ձևի, նշվում է`

1) հաշվառման հերթական համարը, օրը, ամիսը և տարեթիվը.

2) պետական հաշվառման համարը.

3) իրականացվող ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների թույլտվության կամ համաձայնության համարը, տալու օրը, ամիսը և տարեթիվը.

4) երկրաբանական ուսումնասիրության ընդերքի տեղամասի անվանումը, գտնվելու վայրը.

5) օգտակար հանածոյի անվանումը.

6) երկրաբանական ուսումնասիրության աշխատանքի ձևը.

7) աշխատանքների կատարման ժամկետը` սկիզբը և ավարտը (օրը, ամիսը և տարեթիվը).

8) ծանոթագրություն սյունակում կատարվում են միայն երկրաբանական ուսումնասիրության նպատակով տրամադրված ընդերքօգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթերի փաթեթում կատարված փոփոխությունների վերաբերյալ գրառումները:

5. Լիազոր մարմինն ընդերքօգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթերի փաթեթը վավերացնելուց հետո 5-օրյա ժամկետում տեղամասերի հաշվառման մատյանում կատարում է ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացման համար տրամադրված ընդերքի տեղամասերի հաշվառում:

6. Տեղամասերի հաշվառման մատյանում գրառումները պետք է կատարվեն գրիչով` պարզ ու ընթեռնելի ձեռագրով, առանց կրճատումների, ջնջումների և տողեր բաց թողնելու:

7. Տեղամասերի հաշվառման մատյանում անճշտության և սխալ գրառումների ուղղումը կատարվում է մատյանում հաշվառում կատարող աշխատողի կողմից` սխալ կամ ոչ ճիշտ գրառումները վերցնելով փակագծերի մեջ, հաջորդ տողում ավելացնելով ճիշտ գրառումները և կատարված ճիշտ գրառման կողքին դրվում է համապատասխան աշխատողի ստորագրությունը:

8. Տեղամասերի հաշվառման մատյանում հաշվառելուց հետո եռօրյա ժամկետում ընդերքօգտագործողին է տրվում տեղեկանք ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացման համար տրամադրված ընդերքի տեղամասերի հաշվառման մասին` լիազոր մարմնի հաստատած ձևին համապատասխան:

9. Տեղամասերի հաշվառման մատյանը խիստ հաշվառման փաստաթուղթ է: Այն պետք է լինի կարված (ժապավենված), իսկ թերթերը` համարակալված և կնքված Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի կնիքով:

10. Տեղամասերի հաշվառման մատյանը պահպանվում է անժամկետ:

 

Ձև

 

ՏԵՂԱՄԱՍԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ

 

._________________________________________________________________________.

|NN |Հաշ-  |Պետական|Թույլտ- |Երկրա-   |Օգտակար|Երկրա-   |Աշխատանքնե-|Ծա-  |

|ը/կ|վառման|հաշվառ-|վության |բանական  |հանածոն|բանական  |րի կատարման|նոթա-|

|   |օրը,  |ման    |կամ     |ուսումնա-|       |ուսումնա-|ժամկետը    |գրու-|

|   |ամիսը,|համարը |համաձայ-|սիրության|       |սիրության|(օրը, ամիսը|թյուն|

|   |տարե- |       |նության |ընդերքի  |       |աշխատանքի|և          |     |

|   |թիվը  |       |համարը  |տեղամասի |       |ձևը      |տարեթիվը)  |     |

|   |      |       |և  տալու|անվանումը|       |         |___________|     |

|   |      |       |օրը,    |և        |       |         |սկիզ-|ավար-|     |

|   |      |       |ամիսը և |գտնվելու |       |         |բը   |տը   |     |

|   |      |       |տարեթիվը|վայրը    |       |         |     |     |     |

|___|______|_______|________|_________|_______|_________|_____|_____|_____|

|   |   1  |   2   |    3   |    4    |   5   |    6    |  7  |  8  |  9  |

|___|______|_______|________|_________|_______|_________|_____|_____|_____|

|1. |      |       |        |         |       |         |     |     |     |

|___|______|_______|________|_________|_______|_________|_____|_____|_____|

|2. |      |       |        |         |       |         |     |     |     |

|___|______|_______|________|_________|_______|_________|_____|_____|_____|

|3. |      |       |        |         |       |         |     |     |     |

|___|______|_______|________|_________|_______|_________|_____|_____|_____|

|4. |      |       |        |         |       |         |     |     |     |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.07.2014
N 727-Ն
Որոշում