040.0693.160714
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 հուլիսի 2014 թվականի N 693-Ն
ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և 19-րդ հոդվածները և «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 18-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` կազմակերպություն) ֆինանսական կայունության վերականգնմանն ուղղված միջոցառումներ իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին վարկերի և փոխատվությունների տրամադրում» հոդվածով) կազմակերպությանը 2014 թվականի ինն ամսում տրամադրել 200.000.0 հազ. դրամ բյուջետային վարկ` մինչև 2015 թվականի նոյեմբերի 1-ը մարման ժամկետով, առանց գրավի և տարեկան 0,001 տոկոս տոկոսադրույքով, վարկի հիմնական գումարի և հաշվարկվող տոկոսագումարների մարումը վարկի վերջնաժամկետում իրականացնելու պայմանով:
i
2. «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման NN 1 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել որոշման 1-ին կետով նախատեսված վարկի տրամադրման համապատասխան պայմանագիր:
4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` ապահովել հսկողություն պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից բյուջետային վարկի մարման նկատմամբ:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2014 թվականի հուլիսի 10-ի
N 693-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
.____________________________________________________.
| |Ցուցանիշների փոփոխությունը|
| |(գումարների նվազեցումները |
| |նշված են փակագծերում) |
|_________________________|__________________________|
|1. Եկամուտների գծով | - |
|_________________________|__________________________|
|2. Ծախսերի գծով | (200,000.0) |
|_________________________|__________________________|
|3. Դեֆիցիտը (պակասուրդը) | (200,000.0) |
.____________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2014 թվականի հուլիսի 10-ի
N 693-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ, N 4 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
(հազ. դրամ)
.______________________________________________________________.
|Պետական բյուջեի դեֆիցիտի |Ցուցանիշների փոփոխությունը|
|(պակասուրդի) ֆինանսավորման |(ելքերի ավելացումը նշված է|
|աղբյուրներն ու դրանց տարրերի |փակագծերում) |
|անվանումները | |
|___________________________________|__________________________|
| |ինն ամիս | տարի |
|___________________________________|_____________|____________|
|ԸՆԴԱՄԵՆԸ | (200,000.0)| (200,000.0)|
|___________________________________|_____________|____________|
|այդ թվում` | | |
|___________________________________|_____________|____________|
|Ա. Ներքին աղբյուրներ - ընդամենը | (200,000.0)| (200,000.0)|
|___________________________________|_____________|____________|
|այդ թվում` | | |
|___________________________________|_____________|____________|
|2. Ֆինանսական զուտ ակտիվներ | (200,000.0)| (200,000.0)|
|___________________________________|_____________|____________|
|այդ թվում` | | |
|___________________________________|_____________|____________|
|2.4. Վարկերի և փոխատվությունների | (200,000.0)| (200,000.0)|
|տրամադրում | | |
|___________________________________|_____________|____________|
|է) «Երևանի Վ. Բրյուսովի անվան | (200,000.0)| (200,000.0)|
|պետական լեզվահասարակագիտական | | |
|համալսարան» ՊՈԱԿ | | |
|___________________________________|_____________|____________|
|ՀՀ ֆինանսների նախարարություն | (200,000.0)| (200,000.0)|
.______________________________________________________________.
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2014 թվականի հուլիսի 10-ի
N 693-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 3 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
._____________________________________________________________________.
|Բա|Խ |Դա|Բյուջետային ծախսերի գործառական |Ցուցանիշների փոփոխությունը|
|ժի|ու|սը|դասակարգման բաժինների, խմբերի և |(ծախսերի նվազեցումները |
|նը|մ | |դասերի անվանումները |նշված են փակագծերում) |
| |բ | | |__________________________|
| |ը | | | ինն ամիս | տարի |
|__|__|__|_________________________________|_____________|____________|
| | | |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ | (200,000.0)| (200,000.0)|
|__|__|__|_________________________________|_____________|____________|
| | | |այդ թվում` | | |
|__|__|__|_________________________________|_____________|____________|
|11| | |ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ | (200,000.0)| (200,000.0)|
| | | |ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ | | |
|__|__|__|_________________________________|_____________|____________|
| | | |այդ թվում` | | |
|__|__|__|_________________________________|_____________|____________|
| |01| |ՀՀ կառավարության և համայնքների | (200,000.0)| (200,000.0)|
| | | |պահուստային ֆոնդ | | |
|__|__|__|_________________________________|_____________|____________|
| | | |այդ թվում` | | |
|__|__|__|_________________________________|_____________|____________|
| | |01|ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ| (200,000.0)| (200,000.0)|
._____________________________________________________________________.
Հավելված N 4
ՀՀ կառավարության
2014 թվականի հուլիսի 10-ի
N 693-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 4 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
._____________________________________________________________________.
|Բյուջետային ծախսերի տնտեսագիտական |Ցուցանիշների փոփոխությունը|
|դասակարգման հոդվածների անվանումները |(ծախսերի նվազեցումները |
| |նշված են փակագծերում) |
| |__________________________|
| | ինն ամիս | տարի |
|__________________________________________|_____________|____________|
|ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ | (200,000.0)| (200,000.0)|
|__________________________________________|_____________|____________|
|այդ թվում` | | |
|__________________________________________|_____________|____________|
|ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ | (200,000.0)| (200,000.0)|
|__________________________________________|_____________|____________|
|այդ թվում` | | |
|__________________________________________|_____________|____________|
|ԱՅԼ ԾԱԽՍԵՐ | (200,000.0)| (200,000.0)|
|__________________________________________|_____________|____________|
|այդ թվում` | | |
|__________________________________________|_____________|____________|
|Պահուստային միջոցներ | (200,000.0)| (200,000.0)|
._____________________________________________________________________.
_________________________________________________
ԻՐՏԵԿ - NN 5, 6 և 7 հավելվածները չեն բերվում