Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ...

 

 

041.0677.180714

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 հուլիսի 2014 թվականի N 677-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի և 2000 թվականի ապրիլի 22-ի ՆԿ-557 կարգադրությամբ սահմանված կարգի 12-րդ կետի`

i

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի մայիսի 25-ի «Հայ-ավստրիական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության խառը հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 21-ի N 520-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 462-Ա որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Լ. Հունանյանին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Գ. Խաչատրյանին» բառերով, իսկ 2-րդ կետի 3-րդ ենթակետում «Կ. Գասպարյանին» բառերը` «Ա. Մելկիկյանին» բառերով:

i

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հունիսի 29-ի «Ֆինանսատնտեսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 21-ի N 514-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 608-Ա որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում «Դավիթ Սարգսյանին» բառերը փոխարինել «Գագիկ Խաչատրյանին» բառերով, 2-րդ կետի 2-րդ ենթակետում «Կարինե Ղազինյանին» բառերը` «Կարեն Նազարյանին» բառերով, իսկ 2-րդ կետի 3-րդ ենթակետում «Կ. Գասպարյանին» բառերը` «Ա. Մելկիկյանին» բառերով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
18.07.2014
N 677-Ա
Որոշում