040.0694.160714
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 հուլիսի 2014 թվականի N 694-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի իրականացման նպատակով 2014 թվականի ինն ամսում հատկացնել 12,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով)` համաձայն N 1 հավելվածի:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման N 11 հավելվածում կատարել լրացումներ` համաձայն N 2 հավելվածի:
3. Սահմանել, որ սույն որոշման վրա չեն տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին» N 1937-Ն որոշման դրույթները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2014 թվականի հուլիսի 3-ի
N 694-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐԸ
._________________________________________________.
|NN |Մարզպետարանների անվանումները |Գումարը |
|ը/կ| |(հազ. դրամ)|
|___|_________________________________|___________|
|1. |Արագածոտն | 1,200.0|
|___|_________________________________|___________|
|2. |Արարատ | 1,200.0|
|___|_________________________________|___________|
|3. |Արմավիր | 1,200.0|
|___|_________________________________|___________|
|4. |Գեղարքունիք | 1,200.0|
|___|_________________________________|___________|
|5. |Լոռի | 1,200.0|
|___|_________________________________|___________|
|6. |Կոտայք | 1,200.0|
|___|_________________________________|___________|
|7. |Շիրակ | 1,200.0|
|___|_________________________________|___________|
|8. |Սյունիք | 1,200.0|
|___|_________________________________|___________|
|9. |Վայոց ձոր | 1,200.0|
|___|_________________________________|___________|
|10.|Տավուշ | 1,200.0|
|_____________________________________|___________|
| ԸՆԴԱՄԵՆԸ | 12,000.0|
._________________________________________________.
_________________________________
ԻՐՏԵԿ - N 2 հավելվածը չի բերվում