041.0562.200614
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
20 հունիսի 2014 թվականի N 562-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 411-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» N 411-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
i
«պետաիրավական վարչության առաջատար մասնագետի պաշտոնի անձնագիր N 178».
2) հավելվածից հանել «պետաիրավական վարչության գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 33» տողը.
3) հավելվածի ֆինանսատնտեսագիտական վարչության առաջատար մասնագետի N 92 պաշտոնի անձնագրի 10-րդ կետի «ա» ենթակետից հանել «(0600) տնտեսագիտություն (էկոնոմիկա) և կառավարում (մենեջմենթ) մասնագիտությունների գծով» բառերը.
4) հավելվածի ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության գլխավոր մասնագետ-հաշվապահի N 95 պաշտոնի անձնագրի 10-րդ կետի «ա» ենթակետից հանել «տնտեսագիտություն (էկոնոմիկա) և կառավարում (մենեջմենթ) մասնագիտությունների գծով» բառերը.
5) հավելվածի ֆինանսատնտեսագիտական վարչության գլխավոր մասնագետի N 165 պաշտոնի անձնագրի 10-րդ կետի 1-ին ենթակետը «տնտեսագիտություն (էկոնոմիկա) և կառավարում (մենեջմենթ)» բառերից հետո լրացնել «կամ իրավագիտություն մասնագիտությունների գծով» բառերով.
6) հավելվածի ընդհանուր բաժնի գլխավոր մասնագետի N 124 պաշտոնի անձնագրի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Բաժնի գլխավոր մասնագետը`
ա. աշխատակազմում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով` սահմանված կարգի համաձայն իրականացնում է հսկողություն Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների, Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերի արձանագրությունների, աշխատակազմի ղեկավար-նախարարի հանձնարարականների (այսուհետ` հանձնարարական) կատարման նկատմամբ,
բ. համակարգի միջոցով հսկողությունից հանում է կատարված հանձնարարականները,
գ. սահմանված ժամկետում նախապատրաստում է տեղեկանք տվյալ եռամսյակում կատարված, չկատարված և ուժը կորցրած հանձնարարականների մասին,
դ. սահմանված ժամկետում նախապատրաստում է տեղեկանք Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության միջոցառումների տարեկան ծրագրերի և գերակա խնդիրների կատարման մասին,
ե. բաժնի վարիչի հանձնարարությամբ` նախապատրաստում է բաժնի առջև դրված գործառույթներից ու խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ,
զ. բաժնի վարիչի հանձնարարությամբ` մասնակցում է բաժնի աշխատանքային ծրագրերի մշակմանը,
է. իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև բաժնի վարիչի հանձնարարությամբ, նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ,
ը. բաժնի վարիչին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ վարչության աշխատանքներում մասնագետների, փորձագետների, գիտական հաստատությունների ներկայացուցիչների ներգրավելու և աշխատանքային խմբեր կազմավորելու վերաբերյալ,
թ. բաժնի վարիչին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է զեկուցումներ իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում կատարվող աշխատանքների վիճակի մասին,
ժ. իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Բաժնի գլխավոր մասնագետն ունի օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):».
7) հավելվածի ընդհանուր բաժնի առաջատար մասնագետի N 125 պաշտոնի անձնագրի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Բաժնի առաջատար մասնագետը`
1) էլեկտրոնային հաշվիչ համակարգում գրանցում է աշխատակազմում ստացված պաշտոնական փաստաթղթերը և դրանք փոխանցում բաժնի վարիչին.
2) էլեկտրոնային փոստի միջոցով կատարում է ելից փաստաթղթերի գրանցում և դրանք առաքում է հասցեատերերին.
3) թարգմանում և մուտքագրում է օտարերկրյա և ԱՊՀ անդամ պետություններից ստացված փաստաթղթերը.
4) գրանցում է Հայաստանի Հանրապետության վարչապետի, աշխատակազմի ղեկավար-նախարարի մոտ և աշխատակազմում կայացած այլ խորհրդակցությունների արձանագրությունները.
5) հասցեատերերին տրամադրում է իրենց գրությունների շարժի և կատարման ընթացքի, իսկ աշխատակազմի աշխատողներին` աշխատակազմում ստացված փաստաթղթերի մասին տեղեկատվություն.
6) տարեկան մեկ անգամ կատարում է գործերի ու թղթապանակների հաշվառում, գրանցում և արխիվացում.
7) բաժնի վարիչի հանձնարարությամբ` մասնակցում է բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.
8) ճշգրիտ ու ժամանակին է կատարում իրեն վերապահված պարտականությունները` բաժնի վարիչին ներկայացնելով իր կատարած աշխատանքների մասին հաշվետվություններ, առաջարկություններ, զեկուցագրեր, տեղեկանքներ կամ այլ փաստաթղթեր.
9) ծառայողական պարտականությունները կատարելու համար սահմանված կարգով ստանում է անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
10) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Բաժնի առաջատար մասնագետն ունի օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-ԻՆ