Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻԳՐԱՑԻՈՆ Պ ...

 

 

040.0498.150514

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 մայիսի 2014 թվականի N 498-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱԿ-Ի ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԳԾՈՎ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ԵՆԹԱՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԾԱԽՍՄԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի N 441-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐՈՒՄ ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 404 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության և ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի միջև ենթահամաձայնագրերի շրջանակներում հատկացվող ֆինանսական աջակցություն» ծրագրի գծով արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2014 թվականի նախահաշիվը` համաձայն N 5 հավելվածի N 1 աղյուսակի և նշված նախահաշվով նախատեսված հատկացումների հաշվին գնումների իրականացման անվանացանկը` համաձայն N 7 հավելվածի:

i

2. «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 և 9 հավելվածների:

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը 2014 թվականի արտաբյուջետային միջոցների հաշվին ձեռք բերել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի N 441-Ն որոշման 1-ին կետով սահմանված տեխնիկական բնութագրերից տարբերվող տեխնիկական բնութագրերով` առանց անիվների աշխատանքային աթոռ, առանց անիվների կաշվե բազկաթոռ, սեղան` աշխատանքային, առանց դարակների, և աշխատանքային սեղան` միակողմանի դարակներով, գրասենյակային գույքը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2014 թվականի մայիսի 8-ի

N 498-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

.___________________________________________________.

|                        |Ցուցանիշների փոփոխությունը|

|                        |(գումարների ավելացումը    |

|                        |նշված է դրական նշանով)    |

|________________________|__________________________|

|1. Եկամուտների գծով     |        41,054.7          |

|________________________|__________________________|

|2. Ծախսերի գծով         |        41,054.7          |

|________________________|__________________________|

|3. Դեֆիցիտը (պակասուրդը)|            -             |

.___________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2014 թվականի մայիսի 8-ի

N 498-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 2 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._________________________________________________________.

|Պետական բյուջեի եկամուտները|Ցուցանիշների փոփոխությունը   |

|                           |(գումարների ավելացումը նշված |

|                           |է դրական նշանով)             |

|                           |_____________________________|

|                           |առաջին   |ինն ամիս |տարի     |

|                           |կիսամյակ |         |         |

|___________________________|_________|_________|_________|

|ԸՆԴԱՄԵՆԸ                   | 22,527.4| 34,791.1| 41,054.7|

|___________________________|_________|_________|_________|

|այդ թվում`                 |         |         |         |

|___________________________|_________|_________|_________|

|Պաշտոնական դրամաշնորհներ   | 22,527.4| 34,791.1| 41,054.7|

._________________________________________________________.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2014 թվականի մայիսի 8-ի

N 498-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 3 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

.__________________________________________________________________.

|Բա|Խ |Դա|Բյուջետային ծախսերի        |Ցուցանիշների փոփոխությունը   |

|ժի|ու|սը|գործառական դասակարգման     |(գումարների ավելացումը նշված |

|նը|մ |  |բաժինների, խմբերի և  դասերի|է դրական նշանով)             |

|  |բ |  |անվանումները               |_____________________________|

|  |ը |  |                           |առաջին   |ինն ամիս |տարի     |

|  |  |  |                           |կիսամյակ |         |         |

|__|__|__|___________________________|_________|_________|_________|

|  |  |  |ԸՆԴԱՄԵՆԸ                   | 22,527.4| 34,791.1| 41,054.7|

|__|__|__|___________________________|_________|_________|_________|

|  |  |  |այդ թվում`                 |         |         |         |

|__|__|__|___________________________|_________|_________|_________|

|10|  |  |ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ  | 22,527.4| 34,791.1| 41,054.7|

|__|__|__|___________________________|_________|_________|_________|

|  |  |  |այդ թվում`                 |         |         |         |

|__|__|__|___________________________|_________|_________|_________|

|  |09|  |Սոցիալական պաշտպանություն  | 22,527.4| 34,791.1| 41,054.7|

|  |  |  |(այլ դասերին չպատկանող)    |         |         |         |

|__|__|__|___________________________|_________|_________|_________|

|  |  |  |այդ թվում`                 |         |         |         |

|__|__|__|___________________________|_________|_________|_________|

|  |  |01|Սոցիալական պաշտպանություն  | 22,527.4| 34,791.1| 41,054.7|

|  |  |  |(այլ դասերին չպատկանող)    |         |         |         |

.__________________________________________________________________.

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2014 թվականի մայիսի 8-ի

N 498-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 4 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._____________________________________________________________________.

|Բյուջետային ծախսերի տնտեսագիտական      |Ցուցանիշների փոփոխությունը   |

|դասակարգման հոդվածների անվանումները    |(գումարների ավելացումը նշված |

|                                       |է դրական նշանով)             |

|                                       |_____________________________|

|                                       |առաջին   |ինն ամիս |տարի     |

|                                       |կիսամյակ |         |         |

|_______________________________________|_________|_________|_________|

|ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ                       | 22,527.4| 34,791.1| 41,054.7|

|_______________________________________|_________|_________|_________|

|այդ թվում`                             |         |         |         |

|_______________________________________|_________|_________|_________|

|ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ                         | 11,146.8| 17,199.2| 20,754.7|

|_______________________________________|_________|_________|_________|

|այդ թվում`                             |         |         |         |

|_______________________________________|_________|_________|_________|

|ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ               |  1,144.9|  1,266.7|  1,388.5|

|_______________________________________|_________|_________|_________|

|այդ թվում`                             |         |         |         |

|_______________________________________|_________|_________|_________|

|Դրամով վճարվող աշխատավարձեր և          |  1,144.9|  1,266.7|  1,388.5|

|հավելավճարներ                          |         |         |         |

|_______________________________________|_________|_________|_________|

|ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ         |  4,364.5|  7,676.4|  8,891.4|

|ՁԵՌՔԲԵՐՈՒՄ                             |         |         |         |

|_______________________________________|_________|_________|_________|

|այդ թվում`                             |         |         |         |

|_______________________________________|_________|_________|_________|

|Գործուղումների և  շրջագայությունների   |  2,456.3|  4,084.4|  4,912.6|

|ծախսեր                                 |         |         |         |

|_______________________________________|_________|_________|_________|

|Պայմանագրային այլ ծառայությունների     |    649.6|  1,074.8|  1,299.2|

|ձեռքբերում                             |         |         |         |

|_______________________________________|_________|_________|_________|

|Այլ մասնագիտական ծառայությունների      |    933.8|  1,867.6|  1,867.6|

|ձեռքբերում                             |         |         |         |

|_______________________________________|_________|_________|_________|

|Նյութեր                                |    324.8|    649.6|    812.0|

|_______________________________________|_________|_________|_________|

|ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ                          |  5,637.4|  8,256.1| 10,474.8|

|_______________________________________|_________|_________|_________|

|այդ թվում`                             |         |         |         |

|_______________________________________|_________|_________|_________|

|Ընթացիկ դրամաշնորհներ պետական հատվածի  |  5,637.4|  8,256.1| 10,474.8|

|այլ մակարդակներին                      |         |         |         |

|_______________________________________|_________|_________|_________|

|այդ թվում`                             |         |         |         |

|_______________________________________|_________|_________|_________|

|Ընթացիկ դրամաշնորհներ պետական և        |  5,637.4|  8,256.1| 10,474.8|

|համայնքային ոչ առևտրային               |         |         |         |

|կազմակերպություններին                  |         |         |         |

|_______________________________________|_________|_________|_________|

|ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԵՏ            | 11,380.6| 17,591.9| 20,300.0|

|ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ                      |         |         |         |

|_______________________________________|_________|_________|_________|

|ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ    | 11,380.6| 17,591.9| 20,300.0|

|_______________________________________|_________|_________|_________|

|այդ թվում`                             |         |         |         |

|_______________________________________|_________|_________|_________|

|ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ                      | 11,380.6| 17,591.9| 20,300.0|

|_______________________________________|_________|_________|_________|

|այդ թվում`                             |         |         |         |

|_______________________________________|_________|_________|_________|

|ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ                | 11,380.6| 17,191.9| 19,600.0|

|_______________________________________|_________|_________|_________|

|այդ թվում`                             |         |         |         |

|_______________________________________|_________|_________|_________|

|- Շենքերի և  շինությունների կապիտալ    | 11,380.6| 17,191.9| 19,600.0|

|վերանորոգում                           |         |         |         |

|_______________________________________|_________|_________|_________|

|ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ          |    -    |    400.0|    700.0|

|ՁԵՌՔԲԵՐՈՒՄ, ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՎ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ |         |         |         |

|_______________________________________|_________|_________|_________|

|այդ թվում`                             |         |         |         |

|_______________________________________|_________|_________|_________|

|Վարչական սարքավորումներ                |         |    400.0|    700.0|

._____________________________________________________________________.

 

_________________________________________________

ԻՐՏԵԿ - NN 5, 6, 7, 8 և 9 հավելվածները չեն բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.05.2014
N 498-Ն
Որոշում