Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-Ի N 709 ...

 

 

040.0489.310799

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«31» հուլիսի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 հուլիսի 1999 թվականի թիվ 489

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-Ի N 709 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1 հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության պետական հիմնադրամի 1999 թվականի բյուջեի մասին» N 709 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

ա) որոշման 1-ին կետում նշված «եկամուտների գծով» տողում «35399,4» թիվը փոխարինել «37321,7» թվով, իսկ «ծախսերի գծով» տողում` «35399,4» թիվը «37321,7» թվով.

i

բ) որոշման 1-ին կետով հաստատված` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի 1999 թվականի բյուջեն շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հայաստանի Հանրապետության սոցիալական

ապահովագրության պետական հիմնադրամի

1999 թվականի բյուջեն

 

մլն դրամ

 

         Եկամուտներ` ընդամենը                         37321,7

 

այդ թվում

 

    I. Պարտադիր սոցիալական                            33674,7

ապահովագրական վճարներ

 

այդ թվում

 

1. Գործատուների կողմից աշխատանքների                   28715,7

վարձատրությանն ուղղված միջոցների նկատմամբ

 

2. Վարձու աշխատողների աշխատավարձից և  դրան             3006,0

հավասարեցված եկամուտներից

 

3. Ինքնուրույն աշխատանքով զբաղված անձանց                793,0

եկամուտներից

 

4. Գյուղացիական տնտեսությունների կողմից                1160,0

սեփականություն հանդիսացող հողատարածքների

կադաստրային տարեկան զուտ եկամտի նկատմամբ

 

    II. Հայաստանի Հանրապետության                       3627,0

պետական բյուջեից հատկացումներ

ընդամենը

 

ա) շարքային զինծառայողներին և  նրանց                   1665,0

ընտանիքների անդամներին տրվող

կենսաթոշակների վճարման համար

 

բ) աշխատանքային պարտականությունների                      35,0

կատարման հետ կապված խեղման,

մասնագիտական հիվանդության և առողջության

այլ վնասման հետևանքով պատճառված վնասի

փոխհատուցում

 

գ) սպայական անձնակազմին և  նրանց ընտանիքների           1927,0

անդամներին տրվող կենսաթոշակային ապահովում

 

    III. Բանկային շահաբաժիններ                           20,0

 

        Ծախսերը` ընդամենը                             37321,7

 

այդ թվում`

 

1. Կենսաթոշակային ապահովագրություն                    29710,4

 

2. Շարքային զինծառայողներին և  նրանց                  1665,00

ընտանիքներին տրվող կենսաթոշակներ

 

3. Սպայական անձնակազմին և  նրանց ընտանիքների           1927,0

անդամներին տրվող կենսաթոշակային ապահովում

 

4. Աշխատանքային պարտականությունների կատարման             35,0

հետ կապված խեղման, մասնագիտական

հիվանդության և առողջության այլ վնասման

հետևանքով պատճառված վնասի փոխհատուցում

 

5. Զբաղվածության պետական ծրագրեր                       2046,8

 

6. Պետական սոցիալական ապահովագրության                  1169,2

առանձին ծրագրեր

 

7. Սոցիալական ապահովագրության միջազգային                  4,3

ասոցիացիային անդամակցություն

 

8. ԱՊՀ անդամ պետությունների կենսաթոշակային                5,7

(սոցիալական) հիմնադրամների

ներկայացուցիչների ասոցիացիային

անդամակցություն

 

9. ՀՀ սոցիալական ապահովագրության պետական                758,3»:

հիմնադրամի համակարգի պահպանում և

զարգացում

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հուլիսի 31-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
31.07.1999
N 489
Որոշում