(ուժը կորցրել է 18.12.03 թիվ 1938-Ն որոշում)
i
040.0488.310799
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«31» հուլիսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
31 հուլիսի 1999 թվականի թիվ 488
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՎՈՐ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՈՒ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մարտի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հոկտեմբերի 10-ի N 330 որոշման մեջ լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի հանրակրթական ուսումնական հաստատություններ գործուղված բարձրագույն կրթությամբ ուսուցիչներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարեկետում տալու մասին» N 164 որոշման 3-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում ուսուցիչների աշխատանքի գործուղման ու հաշվառման կարգը (կցվում է):
2. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության մարզպետների վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հուլիսի 31-ից:
Հաստատված է
ՀՀ կառավարության 1999 թվականի
հուլիսի 31-ի N 488 որոշմամբ
ԿԱՐԳ
Հայաստանի Հանրապետության հեռավոր և սահմանամերձ
բնակավայրերում ուսուցիչների աշխատանքի
գործուղման և հաշվառման
i
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի հանրակրթական ուսումնական հաստատություններ գործուղվող Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների ցանկի մասին» N 330 որոշմամբ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 18-ի N 164 որոշման խմբագրությամբ) հաստատված ցանկում ընդգրկված պետական բարձրագույն ուսումնական հաստատությունները (այսուհետև` բուհ) ավարտած, ինչպես նաև պետական բուհերում սովորող ուսուցիչների աշխատանքի գործուղման և հաշվառման կարգը:
2. Հայաստանի Հանրապետության մարզպետարանները, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հոկտեմբերի 10-ի N 330 որոշման մեջ լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի հանրակրթական ուսումնական հաստատություններ գործուղված բարձրագույն կրթությամբ ուսուցիչներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարեկետում տալու մասին» N 164 որոշմամբ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մայիսի 29-ի N 361 որոշման խմբագրությամբ) հաստատված Հայաստանի Հանրապետության հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի ցանկի, հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններից ստանում և մինչև ընթացիկ ուսումնական տարվա նոյեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն են ներկայացնում նշված բնակավայրերի հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսուցիչների պահանջարկի հայտերը:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը համադրում է հայտերը և մինչև ընթացիկ ուսումնական տարվա դեկտեմբերի 1-ը դրանք ներկայացնում համապատասխան բուհեր:
4. Բուհերը մինչև ընթացիկ ուսումնական տարվա փետրվարի 1-ը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն են ներկայացնում ուսուցիչների ընտրության գործընթացին մասնակցել ցանկացող, ինչպես նաև ուսումնառության ընթացքում համապատասխան պայմանագիր կնքած շրջանավարտների ցանկը` ըստ մարզերի, բնակավայրերի, հանրակրթական ուսումնական հաստատությունների և դասավանդվող առարկայի:
Ուսուցիչների ընտրության գործընթացին կարող են մասնակցել նաև համապատասխան բարձրագույն կրթություն ունեցող զորակոչիկները:
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունն ուսուցիչների ընտրության արդյունքների մասին ծանուցում է հավակնորդներին և ընտրված շրջանավարտներին առաջարկում մինչև ընթացիկ ուսումնական տարվա ապրիլի 1-ը ներկայանալ համապատասխան բնակավայրի հանրակրթական ուսումնական հաստատություններ:
5. Ուսուցիչների ընտրության գործընթացում նախապատվությունը տրվում է ուսումնառության ընթացքում համապատասխան պայմանագիր կնքած, ինչպես նաև տվյալ բնակավայրում և (կամ) մարզում բնակվող շրջանավարտներին` համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության սահմանած կարգի:
6. Հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենները սույն կարգի 4-րդ կետում նշված ցանկում ընդգրկված և ընտրված շրջանավարտներին ծանոթացնում են Հայաստանի Հանրապետության հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատանքի, կենցաղային ու մյուս պայմաններին և նրանց հետ կնքում պայմանագիր` համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության: Պայմանագրի ժամկետը որոշվում է փոխադարձ համաձայնությամբ, որից հետո հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենները շրջանավարտներին աշխատանքի են նշանակում համապատասխան պաշտոններում և դրա մասին գրավոր տեղեկացնում Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին:
7. Սույն կարգի 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերում նշված գործընթացներին կարող են մասնակցել նաև նախավերջին կուրսի ուսանողները` նրանց թույլատրելով ուսումնառությունն ավարտել ուսուցման անհատական ժամանակացույցով:
8. Հայաստանի Հանրապետության մարզպետարանները Հայաստանի Հանրապետության հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատանքի ընդունվող շրջանավարտների ցանկը մինչև ընթացիկ ուսումնական տարվա ապրիլի 15-ը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, ըստ որի նշված նախարարությունում ճշտվում են սույն կարգի համաձայն աշխատանքի գործուղվող զորակոչիկների ցուցակները:
i
9. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը մինչև ընթացիկ ուսումնական տարվա հունիսի 10-ը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն և հանրապետական զինկոմիսարիատ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված Հայաստանի Հանրապետության հեռավոր և սահմանամերձ բնակավայրեր սույն կարգի համաձայն աշխատանքի գործուղվող զորակոչիկների ճշտված ցանկը, իսկ մինչև ընթացիկ ուսումնական տարվա հունիսի 25-ը զորակոչիկների կնքած պայմանագրերի, ավարտական կամ դրան փոխարինող փաստաթղթի և աշխատանքի նշանակման հրամանի պատճենները նրանց զինվորական փաստաթղթերում պարտադիր զինվորական ծառայությունից տարեկետում տալու մասին նշում կատարելու համար:
(9-րդ կետը փոփ. 03.05.01 թիվ 376 որոշում)
i
10. Բուհն ավարտած և սույն կարգի համաձայն աշխատանքի գործուղված անձինք մինչև ընթացիկ ուսումնական տարվա օգոստոսի 25-ը աշխատանքի են անցնում տվյալ բնակավայրի հանրակրթական ուսումնական հաստատությունում, իսկ զորակոչիկները նաև հատուկ հաշվառման են վերցվում տարածքային զինկոմիսարիատում: Աշխատանքի գործուղված անձինք ապահովվում են շաբաթական ոչ պակաս, քան 18 ժամով:
(10-րդ կետը փոփ. 03.05.01 թիվ 376 որոշում)
11. Սույն կարգի համաձայն աշխատանքի գործուղված և տարբեր պատճառներով (այդ թվում` նաև հարգելի) աշխատանքի չներկայացած զորակոչիկները պարտավոր են 15-օրյա ժամկետում հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենին և տարածքային զինկոմիսարիատ գրավոր ծանուցել դրա մասին:
12. Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենը պարտավոր է սույն կարգի համաձայն աշխատանքի գործուղված զորակոչիկների կողմից աշխատատեղի լքման դեպքում 5-օրյա ժամկետում տարածքային զինկոմիսարիատ գրավոր ծանուցել դրա մասին:
13. Սույն կարգի համաձայն աշխատանքի գործուղված և աշխատանքի չներկայացած զորակոչիկները ենթակա են զորակոչվելու, որից խուսափելու դեպքում նրանք կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
i
14. Տարածքային զինկոմիսարիատները, պարբերաբար, օրացուցային տարվա ընթացքում ոչ պակաս, քան 2 անգամ, իսկ գարնանային և աշնանային զորակոչերի ընթացքում պարտադիր ստուգում են Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 18-ի N 164 որոշմամբ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մայիսի 29-ի N 361 որոշման խմբագրությամբ) հաստատված ցանկում ընդգրկված Հայաստանի Հանրապետության հեռավոր և սահմանամերձ բնակավայրի հանրակրթական ուսումնական հաստատություններ սույն կարգի համաձայն աշխատանքի գործուղված զորակոչային տարիքի ուսուցիչների ներկայությունն այդ բնակավայրում: