Սեղմել Esc փակելու համար:
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՈՒ ԱՅԼ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՈՒ ԱՅԼ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻ ՔԱՆԻ ...

24.03.1998 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   06.03.1992  -ից մինչեւ   24.03.1998  -ը:
 

(ուժը կորցրել է 05.03.98 թիվ 142 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 մարտի 1992 թ. թիվ 146

 

i

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՈՒ ԱՅԼ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻ ՔԱՆԻ ՏԵՍԱԿ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՀՈՒՅԹԻ ՀԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի 4-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Տնտեսական ու այլ առևտրի գործունեության մի քանի տեսակ իրականացնող ձեռնարկությունները շահութահարկ են վճարում գործունեության առանձին տեսակների համար սահմանված դրույքաչափերով: Այդ նպատակով ըստ գործունեության առանձին տեսակների պետք է տարվի շահույթի հաշվառում: Ըստ որում, նման ձեռնարկությունների կողմից շահութահարկի հաշվառման ժամանակ հաշվեկշռային շահույթը պակասեցվում է հաստատագրված վճարումների ենթակա գործունեության գծով ստացված շահույթի գումարի չափով:

i

2. Ըստ գործունեության առանձին տեսակների շահույթի հաշվարկի բացակայության դեպքում ամբողջ շահույթը, անկախ բյուջեին հասանելիք հաստատագրված գումարից, հարկվում է «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17 հոդվածով սահմանված կարգով:

i

3. Ըստ գործունեության առանձին տեսակների շահույթի ոչ ճիշտ հաշվարկը դիտվում է որպես շահույթի թաքցնում (նվազեցում), որի դեպքում ձեռնարկությունը պատասխանատվություն է կրում սահմանված կարգով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.03.1992
N 146
Որոշում